The Wall

The Wall
ՓինքՖլոյդՊատը.jpg
Փինկ Ֆլոյդի ստուդիական ալբոմ
Թողարկված 1979 թվականի նոյեմբերի 30-ին
Ձայնագրված Britannia Row ( Լոնդոն), Super Bear Studio, Studio Miraval ( Ֆրանսիա),
CBS 30th Street Studio ( Նյու-Յորք), Producer’s Workshop ( Լոս-Անջելես)
1979 թվական, ապրիլ- նոյեմբեր
Ժանր պրոգրեսիվ ռոք արտ ռոք ռոք-օպերա
Տևողություն 81 ր. 20 վ.
Լեզու անգլերեն
Լեյբլ Harvest/ EMI, Sony/ BMG
Պրոդյուսեր Բոբ Էզրին, Ջեյմս Գաթրի, Դեյվիդ Գիլմոր, Ռոջեր Ուոթերս
Փինկ Ֆլոյդի ալբոմների ժամանակագրություն
Animals (ալբոմ) The Wall The Final Cut

The Wall ( հայ․՝ Պատը), բրիտանական Pink Floyd ռոք խմբի տասնմեկերորդ ստուդիական ալբոմը: Թողարկվել է 1979 թվականի նոյեմբերի 30-ին, երկու սկավառակի վրա։ Սա խմբի վերջին աշխատանքն էր, կատարված հիմնական անդամների կողմից՝ Դեյվիդ Գիլմոր (կիթառ), Ռոջեր Ուոթերս (բաս), Նիք Մեյսոն (հարվածային), Ռիչարդ Ռայթ (ստեղնաշարային)։ Նրանք սկսել էին համաշխարհային տուր ալբոմի լուսաբանման համար, որոնք տեղի էին ունենում հասարակ թատրոնի դահլիճներում։ 1982 թվականին ալբոմին հաջորդում է «Պատը» գեղարվեստական ֆիլմը։

Ինչպես խմբի նախորդ երեք ալբոմները, «The Wall»-ը նույնպես համարվում է կոնցեպտային ալբոմ, այն ընդգրկում էր օտարացման և մեկուսացման թեմաները։ Ըստ կառուցվածքի այն ռոք-օպերա է, որը պատմում էր Փինկի մասին (որտեղ գլխավոր հերոսը համարում է իրեն Ուոթերս [1], ինչպես նաև խմբի առաջնորդ՝ Սիդ Բարրեթ [2])։ Փինկի բարոյական անվանումը սկսվում է, հոր կորստի, ով զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ոտնձգությունները շարունակվում է դպրոցի ուսուցիչների և չափից շատ խնամակալ, բռնատիրական մայրերի, և իր ամուսնության փլուզմամբ՝ բոլոր այս գործոններն են պատճառը հասարակությունից մեկուսացման, որոնք փոխաբերական իմաստով նրանք անվանել են «պատը»: Ըստ Ուոթերսի ալբոմը ստեղծելու միտքը առաջացել է իրենց In the Flesh Tour (1977) համերգային շրջագայության ժամանակ, երբ նա բեմի վրա տանել չէր կարողանում իրենց երկրպագուներից մեկի դեմքը, թքում է նրա դեմքին։ Արդյունքում նա անհանգստացած էր իր արարքի համար, որը ստեղծեց կապը երևակայական պատի և լսարանի միջև։

Տարբերությունը Փինկ Ֆլոյդի նախորդ ձայնագրությունների, The Wall-ը ավելի կտրուկ է, և բավականին թատերական ոճում։ Րայթը դուրս եկա խմբից ալբոմի ձայնագրման ընթացքում, այնումենայնիվ, նա ելույթ է ունեցել Փինկ Ֆլոյդի շրջագայության ժամանակ որպես՝ երաժիշտ։ The Wall-ը համարվում է 1980-ական թվականների ամենահաջողված ձայնագրություններից մեկը (զբաղեցրել է բարձր հորիզոնականներ մի քանի չարթերում, այդ թվում նաև՝ Billboard), 1999 թվականին ալբոմի վաճառքը ԱՄՆ-ում կազմում է ավելին քան 23 միլիոն օրինակ, հատուցում այս ամենին The Wall-ը գրավում է երրորդ տեղը, որպես ԱՄՆ-ում ամենավաճառվող ալբոմներից մեկը։ Ըստ Rolling Stones ամսագրի, այն իր ցանկում «500 մեծագույն ալբոմները բոլոր ժամանակներում» զբաղեցրել է 87-րդ հորիզոնականը։

Նախապատմություն

In the Flesh Tour համերգային շրջագայության ժամանակ Փինք Ֆլոյդ խումբը առաջին անգամ հանդես եկավ մեծ բեմերում։ 1977 թվականին վերջնական համերգի ժամանակ, որը տեղի էր ունենում Մոնրեալի Օլիմպիական ստադիոնում, երկրպագուների մի աղմկոտ խումբ հունից հանում է Ուոթերսին, նա այնքան բարկացավ որ թքեց նրանցից մեկի վրա [3]: Ռոջերը միակը չէր, ով կուտակել էր զգացած անհարմարությունը համերգային շրջագայության ժամանակ, կիթառահար Դեյվիդ Գիլմորը ընդհանրապես հրաժարվեց ելույթ ունենալ(այդ ժամանակ հնչում էին «Money» և «Us and Them» երգերը) [4], և այդ պատճառով երաժիշտները կատարեցին իմպրովիզացիա, օգտագործելով՝ մինորային տասներկուերորդ տակտային բլյուզը, պահեստային կիթառահար՝ Սնոուի Ուայթի օգնությամբ։ Ուոթերսը նկարագրեց այս տխուր մեղեդին՝ «մի փոքր երաժշտություն, հանուն որի կարելի է վերադառնալ» [5] [6]: Այդ գիշեր Ուոթերսը ոտքի վնասվածքով տեղափոխվեց հիվանդանոց, որը նա ստացել էր Սթիվ Օրուկի հետ չար կատակի ժամանակ։ Տուն վերադառնալու ժամանակ, երկու ուղևորների, պրոդյուսեր Բոբ Էզրինոմի և իր հոգեբույժ ընկերոջ հետ Ուոթերսը խոսեց օտարացմացն զգացողության մասին, որը նա զգացել էր ամբողջ շրջագայության ժամանակ։ Նա ընդգծեց իր ինքնամեկուսացման ցանկությունը, դարձնել պատը ավելի դյուրին լսարանի և բեմի միջև [7]: Տարիներ հետո Ուոթերսը հիշեց՝. «Ես ատում եմ ելույթը ստադիոնոններում… Հյուրախաղերի ժամանակ կրկին և կրկին ես զգուշացրեցի մարդկանց դրա մասին, ես դրանով չեմ բավարարվում… Այդ ամենի մեջ կա ինչ-որ սխալ բան» [8]: Գիլմորը և Րայթտ զբաղվում էին իրենց սոլո ալբոմով Ֆրանսիայում, իսկ Նիք Մեյսոնը աշխատում էր Սթիվ Հիլիջի Green ալբոմի վրա, Ուոթերսը սկսեց գրել ալբոմը նոր նյութը [9]: Թքելու հետ կապված միջադեպը դարձավ հաջորդ ալբոմի հիմնական հիմքը, որը նվիրված էր բնության հետազոտման կամավոր մաքրությանը։ Գլխավոր հերոսը իր շուրջ ստեղծեց փոխաբերական պատը, որի համար որպես հումք ծառայում էր արխետիպ ճնշումը, ինչպես նաև, վաղ տարիքում հոր կորուստը։ Ալբոմի հայեցակարգը իրենից ներկայացնում է հասկանալ հանդիսատեսի և կատարողի մեջ եղած հոգեբանական կապվածությունը, օգտագործելով իր ֆիզիկական ընկերոջը փոխաբերական և բեմական կերպարի համար [6]:

Aquote1.png Իհարկե ես կարող եմ վախեցնել նրան ում ուզեմ: Այդ ժամանակ ինձ բավարար էր մատ ցույց տալ, և ես պատրաստ էի հարձակվել մարդու վրա
- Ռոջեր Ուոթերսը Մոնրեալի դեպքի մասին [10]
Aquote2.png


1978 թվականին խումբը կրկին հավաքվում են Britannia Row Studios-ում, որտեղ Ուոթերսը գործընկերների հետ կիսվում է երկու կոնցեպտային սկավառակների մտքը։ Առաջինը եղել է 90 րոպե տևողությամբ դեմո ձայնագրություն, անվանված՝ «Աղյուսները պատի վրա» ( անգլ.՝ Bricks in the Wall) [11]: Երկրորդ նախագիծը մարդու երազանքներն էր երկար գիշերվա մեջ, ում անհանգստացնում էր ամուսնությունը, սեքսը, և միայնության դրական և բացասական կողմերը [12]: Խումբը իր նախագծի առաջի տարբերակը ընտրեց որպես՝ հիմք, իսկ երկրորդը՝ գաղափար արդյունքում ձայնագրվեց Ուոթերսի The Pros and Cons of Hitch Hiking սոլո ձայնասկավառակը [11]:

Սեպտեմբերին երաժիշտները սկսեցին զգալ ֆինանսական աջակցության կարիք [13]: Norton Warburg Group(ֆինանսական նախագիծ) կազմակերպության ներկայացուցիչներից մեկը ներդնում է 3,3 միլիոն ֆունտ(ներկա դրությամբ 16,9 միլիոն ֆունտ) Փինք Ֆլոյդի վենչուրային կապիտալ զարգացման համար, որպեսզի նվազեցնի երաժիշտները ֆինանսական բեռը։ Սակայն, ստրատեգիան ձախողվեց, քանի որ շատ ընկերություններ, որոնք գումար էին ներդրել, արել էին առանց շահերի, այսպիսով խումբը պարտավորվում է վճարել տոկոսադրույք, ընդհանուր ներդրումների 83%-ը։ Երաժիշտները խզում են NWG-ի հետ կնքած պայմանագիրը, պահանջելով վերադարձնել ներդրման միջոցները և սպառնում դատական նիստ [14]: Այսպիսով խմբին անհրաժեշտ էր թողարկել նոր ալբոմ, որպեսզի գումար աշխատի, և կարողանա շարունակել հետագա գործունեությունը։ Քանի որ՝ սկավառակի 26 թրեքները իրենցից ներկայացնում էին ամենա մասշտաբային նախագիծը Pink Floyd-ի ամբողջ պատմության մեջ, Ուոթերսը որոշեց ապահովագրել և գործին կցեց պրոդյուսեր։ Հետագայում նա հիշում է՝ «Ինձ անհրաժեշտ է օգնական, ով կլինի մաքսիմալ հարազատ հոգով, երաժշտական ճաշակով, և ինտելեկտով» [15]:

Երաժիշտները ընտրում են Բոբ Էզրինին: Մինչ Փինք Ֆլոյդի հետ աշխատելը, Էզրինը աշխատել էր՝ Էլիս Քուփերի, Լու Րիդայի և Kiss խմբի հետ, նաև ընդունել է առաջարկը աշխատել Փիթեր Գաբրիելայի սոլո դեբյութային ալբոմի համար [16]: Տիկին Քերոլայն Քրիստիի առաջարկով, խումբը Էզրինին առաջարկում է լինել համապրոդյուսեր, այն ժամանակ Քրիստին եղել է Ուոթերսի օրինական կինը, և Էրզրինի քարտուղարուհին [13]: Ի սկզբանե Ուոթերսը նախանշում է՝ «Դու կարող էս գրել այն ինչ Ձեզ դուր կգա: Բայց հաշվի մի առ իմ գովասանքը», ասում է նա նոր համապրոդյուսերին [17]: Էզրինը, Գիլմորը, և Ուոթերսը ուսումնասիրում են ալբոմը և հեռացնում այն ամենը ինչ ավելորդ էր։ Դրանից հետո Ուոթերսն ու Էզրինը լրացուցիչ աշխատում են The Wall-ի սյուժեի վրա և շարունակում բարելավել կառուցվածքը [18]: Վերջնական 40 էջից բաղկացած սցենարը հանձնվում է խմբի մյուս անդամների դատին, ովքեր գոհ մնացին՝ «Հաջորդ առավոտյան ստուդիայում մեզ համար կարդացին ալբոմի սյուժեն, այն նման էր պիեսի: Խմբի բոլոր անդամների աչքերը այրվում էին, արդեն բոլորը կարող էին պատկերացնել նոր ալբոմը» [15]:

Էզրինը հաստատեց վերջնական սյուժեն, ազատվեց ինքնակենսագրական մասերից, որը նկարագրում էր Ուոթերսի սկզբնական աշխատանքը։ Այս ամենի հետ մեկտեղ սյուժեն կենտրոնացված էր գեշտալտ հոգեբանություն վրա, Փինք անունով [19]: Տարիներ անց Նիք Գրիֆֆիտսը մեկնաբանում է պրոդյուսերի դերը՝ «Էզրինի ներդրումը տպավորիչ էր, նա իրոք կարողացավ համախմբել այս ամենը միասին: Նա շատ նպատակասլաց տղա է: Ռոջորի և Դեյվի միջև եղել են բազմաթիվ վեճեր, թե ինչպես պետք է հնչի նոր ալբոմը, բայց Էզրինը նրանց միջև կամուրջներ կառուցեց»: Ուոթերսը գրեց հումքի մեծ մասը, Գիլմորը գրեց «Comfortably Numb», «Run Like Hell» և «Young Lust» երգերը, իսկ Էզրինը «The Trial» երգում [18]:

Other Languages
العربية: ذا وول
مصرى: ذا وول
azərbaycanca: The Wall
català: The Wall
čeština: The Wall
dansk: The Wall
Deutsch: The Wall
Ελληνικά: The Wall
English: The Wall
español: The Wall
euskara: The Wall
suomi: The Wall
français: The Wall
galego: The Wall
עברית: The Wall
hrvatski: The Wall
magyar: The Wall
Bahasa Indonesia: The Wall
íslenska: The Wall
italiano: The Wall
ქართული: The Wall
한국어: The Wall
Latina: The Wall
lietuvių: The Wall
latviešu: The Wall
Nederlands: The Wall (album)
norsk nynorsk: The Wall
norsk: The Wall
polski: The Wall
português: The Wall
română: The Wall
русский: The Wall
Simple English: The Wall
slovenčina: The Wall
српски / srpski: The Wall
svenska: The Wall
Türkçe: The Wall
українська: The Wall
Tiếng Việt: The Wall
中文: 迷墙