The Cranberries

The Cranberries-ը Բարսելոնայում (2010 թ.)

The Cranberries` իռլանդական ռոք խումբ Լիմերիկ քաղաքից, ստեղծված 1989 թվականին: Խումբը մեծ ճանաչման հասավ 1990-ականներին իրենց Everybody Else Is Doing It, So Why Can't We? ալբոմով, որը 5 միլիոն օրինակով վաճառվեց ԱՄՆ-ում: Նրանց 4 ալբոմները՝ Everybody Else Is Doing It, So Why Can't We?; No Need to Argue; To the Faithful Departed and Bury the Hatchet, տեղ են գտել Billboard 200-ում: 6 տարվա ընդմիջումից հետո խումբը վերամիավորվեց 2010-ին և իր 6-րդ ալբոմը՝ Roses, ձայնագրեց 2011-ի մայիսին և թողարկեց 2012-ի փետրվարի 27-ին:

Խմբի պատմությունը

Եղբայրներ Մայք և Նոել Հոգանները ծանոթանում են Լոուրելի հետ: Նրանք ստեղծում են խումբ, որը կոչվում է "The Cranberry Saw Us": Որպես վոկալիստ խմբում լինում է նրանց ընկեր Նիալլ Քուիննը։ 1990 թվականին նա դուրս է գալիս խմբից և կենտրոնանում սեփական The Hitchers նախագծի վրա։ Իր փոխարեն նա խումբ է բերում Դոլորես Օ'Ռիորդանին: 1991 թվականին խումբը իր վերանվանվում է "The Cranberries":

1990-ականներին և 2000-ականների սկզբին թողարկելով հինգ ալբոմ և հասնելով մեծ հաջողությունների, 2003 թվականին նրանք որոշում են ժամանակավորապես դադար վերցնել։ Դոլորես Օ'Ռիորդանը, Նոել Հոգանը և Ֆերգալ Լաուլերը զբաղվում են սեփական պրոեկտներով, իսկ Մայք Հոգանը Լիմերիկում բացում է իր սեփական սրճարանը և ժամանակ առ ժամանակ նվագում բաս կիթառ է իր եղբոր համերգների ժամանակ։

2009 թվականի հունվարի 9-ին Դոլորես Օ'Ռիորդանը, Նոել Հոգանը և Մայք Հոգանը խմբի բաժանումից հետո առաջին անգամ հանդես եկան մյասին։

2009 թվականի օգոստոսի 25-ին նյու-յորքյան ռադիոկայան 101.9 RXP-ին տված հատուկ հարցազրույցի ժամանակ Դոլորես Օ'Ռիորդանը պաշտոնապես հաստատեց, որ նույն թվականի նոյեմբերին խումբը կմիավորվի Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում համերգաշարի համար։

Other Languages
العربية: ذي كرانبيريز
asturianu: The Cranberries
azərbaycanca: The Cranberries
беларуская: The Cranberries
беларуская (тарашкевіца)‎: The Cranberries
български: Кранберис
čeština: The Cranberries
Ελληνικά: The Cranberries
emiliàn e rumagnòl: The Cranberries
Esperanto: The Cranberries
español: The Cranberries
فارسی: کرنبریز
français: The Cranberries
עברית: הקרנבריז
hrvatski: The Cranberries
hornjoserbsce: The Cranberries
Bahasa Indonesia: The Cranberries
íslenska: The Cranberries
italiano: The Cranberries
Basa Jawa: The Cranberries
ქართული: The Cranberries
한국어: 크랜베리스
Кыргызча: The Cranberries
lietuvių: The Cranberries
latviešu: The Cranberries
македонски: The Cranberries
Bahasa Melayu: The Cranberries
Nāhuatl: The Cranberries
Nederlands: The Cranberries
Piemontèis: The Cranberries
português: The Cranberries
română: The Cranberries
русский: The Cranberries
Simple English: The Cranberries
slovenčina: The Cranberries
slovenščina: The Cranberries
Basa Sunda: The Cranberries
ślůnski: The Cranberries
Türkçe: The Cranberries
українська: The Cranberries
oʻzbekcha/ўзбекча: The Cranberries
Bân-lâm-gú: The Cranberries