Revolver (ալբոմ)

Revolver
The Beatles - Revolver.jpg
The Beatles--ի
Թողարկված1966 թվականի օգոստոսի 5
ՁայնագրվածԷբբի Ռոուդի ստուդիայում՝ 1966 թվականի հունիսի 22-ապրիլի 6
ԺանրՌոքնռոլլ, Փսիխոդելիկ ռոք, Պրոգրեսիվ ռոք
Տևողություն34:40
Լեզուանգլերեն
Լեյբլ

Մեծ Բրիտանիա, Parlophone

Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Capitol Records
ՊրոդյուսերՋորջ Մարթին
Մասնագիտական ակնարկ
The Beatles--ի ալբոմների ժամանակագրություն
Rubber Soul

1965

Revolver

(1966)

Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band

1967

Revolver, The Beatles ռոք խմբի 7-րդ ալբոմը՝ թողարկված 1966 թվականի օգոստոսի 5-ին։ Ամերիկյան «Capitol Records» ընկերության հրապարակումների ժամանակագրության մեջ Revolver-ը եղել է խմբի 11-րդ ալբոմը՝ ստեղծված ԱՄՆ-ում 1966 թվականին։ Ամերիկյան հրապարաման մեջ էին մտնում «I’m Only Sleeping», «And Your Bird Can Sing» և «Dr. Robert» երգերը, որոնք 1966 թվականի հունիսի 20-ին թողարկվել են «Yesterday and Today» ալբոմում։[1]

Խումբը անցել է ստուդիային աշխատանքի ապրիլի 6-ին՝ սկսելով «Tomorrow Never Knows» երգի ձայնագրությունը։ Revolver ալբոմի համար վերջինը ստեղծվել է «She Said, She Said» երգը։ Բոլոր երգերը ձայնագրվել են Լոնդոնում՝ Էբբի Ռոուդի ստուդիայում։ Երաժշտական պրոդյուսերը և ձայնային ռեժիսորը, ինչպես The Beatles-ի նախորդ աշխատանքներում, եղել է Ջորջ Մարթինը, իսկ ձայնային նոր օպերատորը դարձավ Ջեֆ Էմերիկը։ Մի քանի երգերի ձայնագրմանը մասնակցել են նաև երաժշտական աջակցության «Eleanor Rigby» համույթը, Անիլ Բհագվաթը, փողհար Ալան Սիվիլը և երկու սաքսոֆոնահարներ։

Թողարկումից հետո ալբոմը Մեծ Բրիտանիայում 7,[2] իսկ ԱՄՆ-ում 6 շաբաթ շարունակ գլխավորել է հիթ-շքերթները։[1] Քննադատների կողմից նկատվել է խմբի նորարարությունը՝ ձայնագրման նոր եղանակներ, երաժշտական նոր ոճերի փորձարկումներ, երգերում արծարծվող թեմաների ծավալում։ Revolver ալբոմը նշվել է 20-րդ դարի լավագույն ձայնագրությունների բոլոր հնարավոր ցուցակներում, վերաթողարկումներ է ունեցել։ Հետևյալ ալբոմի երգերի հիման վրա ձայնագրվել է երգերի ավելի քան 270 տարբերակ։[3]

Other Languages
беларуская (тарашкевіца)‎: Revolver
български: Revolver
català: Revolver
čeština: Revolver (album)
Cymraeg: Revolver
Ελληνικά: Revolver (Beatles)
Esperanto: Revolver
euskara: Revolver
Gaeilge: Revolver
Bahasa Indonesia: Revolver (album)
ქართული: Revolver (ალბომი)
한국어: Revolver
português: Revolver (álbum)
русский: Revolver
sardu: Revolver
Simple English: Revolver (album)
slovenčina: Revolver (album)
slovenščina: Revolver (album)
српски / srpski: Revolver (албум)
українська: Revolver
Tiếng Việt: Revolver