Nintendo Entertainment System

Nintendo Entertainment System
NES logo.svg
Wikipedia NES PAL.jpg
Տեսակvideo game console model
Ենթադաստնային խաղահամակարգ
ԱրտադրողՆինթենդո
ՆախորդColor TV Game
ՀաջորդSuper Nintendo Entertainment System

«Nintendo Entertainment System» (հապավում՝ «NES»), «Nintendo» անդրազգային կորպորացիայի կողմից ստեղծված երրորդ սերնդի 8-բիթային տնային խաղահամակարգ։ Սկզբնապես լույս է տեսել 1983 թվականի հուլիսի 15-ին՝ Ճապոնիայում՝ «Family Computer» (ճապ.՝ ファミリーコンピュータ, ինչպես նաև «Famicom» [ファミコン] վանկային հապավմամբ) ապրանքային անվամբ, այնուհետև՝ Հյուսիսային Ամերիկայում (1985 թ.), Եվրոպայում (1986 թ.) և աշխարհի այլ տարածաշրջաններում։

Համարվելով իր ժամանակի ամենավաճառված խաղահամակարգը[1], «NES»-ը շոշափելի դրական ազդեցություն է ունենում հյուսիսամերիկյան վիդեոխաղային արդյունաբերության վրա, որտեղ 1983 թվականին գրանցվել էր երկրորդ սերնդի խաղահամակարգերի վաճառքի շուրջ 97% անկում։ «NES»-ի թողարկմամբ սկիզբ է դրվում ներկայումս ստանդարտային համարվող երրորդ կողմ հանդիսացող զարգացնողներինհամակարգչային խաղեր մշակելու և տվյալ հարթակում տարածելու լիազորման բիզնես մոդելը[2]։

Գոյության ընթացքում ունեցել է բազմաթիվ ոչ պաշտոնական կլոններ (կեղծումներ), որոնցից առավել հայտնիներից էր «Dendy» չլիցենզավորված ապարատը, որն արտադրվում էր Թայվանում և վաճառվում հետխորհրդային երկրներում[3]։

Նախորդում է «Super Nintendo Entertainment System» (SNES) համակարգին։

Ծանոթագրություններ

  1. Sheff David (1993)։ Game Over։ New York: Random House։ էջ 349։ ISBN 0-679-40469-4 
  2. Sanchez-Crespo Daniel (2003-09-08)։ Core Techniques and Algorithms in Game Programming։ New Riders Games։ էջ 14։ ISBN 0-13-102009-9 
  3. «Pegasus IQ-502»՝ NES / Famicom ամենահայտնի կլոններից
Other Languages
беларуская: Nintendo Entertainment System
ქართული: Nintendo Entertainment System
македонски: Nintendo Entertainment System
sicilianu: NES
srpskohrvatski / српскохрватски: Nintendo Entertainment System
українська: Nintendo Entertainment System
吴语: FC游戏机
中文: 红白机
文言: 紅白機
粵語: 紅白機