Mercedes-Benz SLR McLaren

Mercedes-Benz SLR McLaren
Mercedes-Benz SLR McLaren 2.jpg
Ընդհանուր տվյալներ
Տեսակսուպերմեքենա և ավտոմեքենայի մոդել
ԱրտադրողMercedes-Benz և McLaren Automotive
ԵրկիրԳերմանիա և Անգլիա
Արտադրության տարիներ2003-2009
ՀաջորդMercedes-Benz SLS AMG, McLaren MP4-12C
ԳործարաններՈՒոքինգ, Սուրրեյ, Անգլիա
Դասսուպերմեքենա
ՍեգմենտS-սեգմենտ
Դիզայն
Թափքի տիպ2-դուռ կուպե, 2-դուռ ռոդսթեր
Դռների քանակ2
Շարժիշներ
Շարժիչ5,4 л V8 M155 ML55, 626 ձիաուժ
Բնութագիր
Անիվային բազա2700 մմ
Մասսա-գաբարիտային բնութագիր
Երկարություն4656 մմ
Լայնություն1908 մմ
Բարձրություն1261 մմ
Մասսա1693 կգ
Դինամիկ
Առջևի անվահետք1638 մմ
Հետևի անվահետք1569 մմ
Կլիրենս120 մմ
Վառելիքի ծախս20.3լ(քաղաքային պայմաններ)
Առավ. արագություն334 կմ/ժ
Շուկայում
ՆմանFerrari Enzo, Lamborghini Murcielago, Porsche Carrera GT
Բաքի ծավալ97.6 լ
Mercedes-Benz SLR McLaren Վիքիպահեստում

Mercedes-Benz SLR McLaren(թափքի գաղտնագիրը-C199)-սուպերմեքենա, թողարկված Mercedes-Benz-ի և McLaren Automotive-ի կողմից 2003-ից 2009 թվականներին։

Պատմություն

Mercedes-Benz SLR McLaren-ի ստեղծումը նեշնչվել է 1955 թվականին արտադրված Mercedes-Benz 300SLR մոդելից, որը հիմնված է եղել W196 F1 մոդելի վրա, որի ճանապարհային տարբերակը ստացել է 300SL Gullwing անվանումը։ Չնայած այս մեքենան հաճախ դասակարգվում է, որպես սուպերմեքենա, համեմատվելով դասի հեղինակավոր ներկայացուցիչների հետ ( Porsche Carrera GT, Lamborghini Murcielago և Ferrari Enzo), այնուամենայնիվ հաշվի առնելով ավտոմատ փոխանցման տուփի առկայությունը և այլ յուրահատկություններ նրան կարելի է դասել սուպեր-GT դասին, ինչպես Aston Martin Vanquish-ը և Ferrari 599 GTB։ Արտադրողների նպատակներից մեկը եղել է SLR սուպերմեքենայի և GT դասի միավորումը։ SLR (sport, light, racing)-սպորտային, թեթև, մրցարշավային։ Սա աշխարհում ավտոմատ փոխանցման տուփով ամենաարագ մեքենան է։ Mercedes-ը ասել է, որ առնվազն 7 տարում կթողարկի մեքենայի 3500 օրինակ (1 տարում 500 մեքենա)։ Մեքենայի գինը կազմում է 300000 ֆունտ ստեռլինգ։ 2007 թվականի ամռանը Mercedes-Benz-ը հրաժարվեց SLR McLaren-ի արտադրությունում համագործակցել McLaren-ի հետ։ Հետագայում Mercedes-ը համագործակցել HWA ընկերության հետ, ստեղծելով մեքենաներ, որոնցով կմասնակցեր DTM առաջնությանը։ Նորույթը սպասվում էր 2008 թվականին։ Մինչ այդ SLR McLaren-ի արտադրությունը և ձևափոխությունները շարունակվում էին։ 2007 թվականին ցուցադրվեց ավելի արագ SLR MсLaren 722 Edition 650 ձիաուժ հզորությամբ շարժիչով։ Ամռանը հայտնվեց ևս մի SLR McLaren Roadster բաց թափքով և ծալովի փափուկ տանիքով։ Այն սարքավորված էր 626 ձիաուժ հզորությամբ շարժիչով։ 2008 թվականին աճուրդի հանվեց վերջին ռոդսթերը, իսկ 2009 թվականին արտադրությունը կասեցվեց։ Փոխարենը արտադրության հանվեց նոր սուպերմեքենա SLS, մշակված Mercedes-ի դուստր թյունինգային ընկերության՝ Mercedes-Benz — AMG-ի կողմից։ McLaren-ը SLR-ի փոխարեն արտադրեց McLaren MP4-12C սուպերմեքենան։

Other Languages
Ελληνικά: Mercedes-Benz SLR McLaren
Bahasa Indonesia: Mercedes-Benz SLR McLaren
srpskohrvatski / српскохрватски: Mercedes-Benz SLR McLaren
српски / srpski: Mercedes-Benc SLR Maklaren
українська: Mercedes-Benz SLR McLaren