Hürriyet

Hürriyet
Hürriyet
Hürriyet-logo.gif
Istanbul -Hürriyet- 2000 by RaBoe 02.jpg
Տեսակօրաթերթ
Ժանրհասարակական- քաղաքական
Լեզութուրքերեն
ԽմբագիրՍեդաթ Էրգին
Հիմնադրվել է1948 թվականի մայիսի 1
ՀիմնադիրSedat Simavi
ՀրատարակիչDoğan Holding
ՍեփականատերԴողան Մեդիա հոլդինգ
Երկիր Թուրքիա
ԳրասենյակՍտամբուլ
Տպաքանակ370 332[1]
ԱԳ 
Կայքhurriyet.com.tr
Hürriyet Վիքիպահեստում

«Hürriyet» (թուրք.՝ Hürriyet — «Ազատություն»), թուրքական հասարակական- քաղաքական օրաթերթ։ Տպագրվում է 1948 թվականի մայիսի 1-ից Ստամբուլում:

Պատմություն

Օրաթերթը հիմնվել է Սեդաթ Սիմավի կողմից 1948 թվականի մայիսի 1-ին Ստամբուլում: Մայիսի 1-ի առաջին համարի տիտղոսաթերթին գրված էր հոդված հետևյալ վերնագրով «Հորդանանը և Իրաքը մտան Պաղեստին»: 1953 թվականին Սեդաթ Սիմավի մահվանից հետո թերթի հրատարակումը գլխավորեցին Սիմավի որդիները` Խալդուն և Էրոլ Սիմավները։ 1971 թվականին Veb Ofset հոլդինգի հիմնադրումից հետո Խալդուն Սիմավը թողեց թերթի ղեկավարումը, և այն անցավ Էրոլ Սիմավի ղեկավարմանը։ 1971 թվականից սկսած Hürriyet-ը բացեց բյուրոներ Իզմիրում, Անկարայում, Ադանայում և Էրզրումում և անցավ օֆսեթ տպագրությանը` օգտագործելով գունավոր պատկերներ:

1990 թվականի մարտի 7-ին թերթի նախագահների խորհրդի անդամ, գրող և թերթի նախկին գլխավոր Չեթին Էմեչը սպանվեց ատրճանակի կրակոցից[2]: Լոգո նշանի փոփոխումից հետո 1988 թվականի մայիսի 1-ից թերթի խմբագրմանը միացան Էրոլ Ակսոյը և Դինչ Բիլգինը: 1994 թվականին Doğan Yayın Holding-ը ձեռք բերեց ակցիաների 70 %-ը և ղեկավարում է մինչ օրս: Մոտ 20 տարի թերթի գլխավոր խմբագիրը եղել է Էրթուղրուլ Օզքյոքը: 2009 թվականի դեկտեմբերի 29-ից թերթի գլխավոր խմբագիրն է դարձել Էնիս Բերբերօղլուն: 2011 թվականի հունիսին թերթի էլեկտրոնային կայքը դարձավ 4-րդը` հաճախորդների թվով Եվրոպայում, քանի որ մեկ ամսվա ընթացքում մոտ 9,5 մլն մարդ այցելեց էլեկտրոնային կայքը[3][4]:

Other Languages
български: Хюриет
català: Hürriyet
Deutsch: Hürriyet
Ελληνικά: Hürriyet
English: Hürriyet
español: Hürriyet
فارسی: حریت
français: Hürriyet
עברית: הורייט
magyar: Hürriyet
Bahasa Indonesia: Hürriyet
italiano: Hürriyet
한국어: 휘리예트
kurdî: Hürriyet
Latina: Hürriyet
Ladino: Hürriyet
Nederlands: Hürriyet
norsk: Hürriyet
português: Hürriyet
русский: Hürriyet