Gran Turismo 4

Gran Turismo 4
Gran Turismo 4cover.jpg
ՄշակողPolyphony Digital
ՀրատարակիչSony Interactive Entertainment
Սերիայի մասGran Turismo
ՆախորդGran Turismo 4: Prologue
ՀաջորդGran Turismo HD Concept
ՎայրՓարիզ, Կալիֆոռնիա, Գերմանիա և Ճապոնիա
Թողարկման թվական
ՊլատֆորմներPlaystation 2 և PlayStation 3
ԺանրԱվտոմոբիլային սիմուլյատոր
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ և միակառավարելի խաղ
PEGIPEGI 3
ESRBբոլորի համար
CEROA (Բոլոր տարիքի)
ԿրիչDVD
ԿառավարումDualShock
Պաշտոնական կայքus.gran-turismo.com/us/products/gt4/

Gran Turismo 4 (ճապ.グランツーリスモ4, հպվ.GT4, հայԳրան Տուրիզմո), Gran Turismo սերիայի չորրորդ ավտոմոբիլային սիմուլյատոր ժանրի համակարգչային խաղ, որը մշակվել է Polyphony Digital ընկերության կողմից և հրատարակվել է Sony Computer Entertainment-ի կողմից, բացառիկը՝ խաղաբարձակ PlayStation 2-ի համար: Ճապոնիայում թողարկվել է 2004 թվականի դեկտեմբերի 28-ին, 2005 թվականի փետրվարի 22-ին՝ Հյուսիսային Ամերիկայում և 2005 թվականի 9-ին՝ Եվրոպայում[1]: Մտնում է «Greatest Hits» ցանկի մեջ: Խաղի հատուկ տարբերակը Gran Turismo 4 Online test version, թողարկվել է Ճապոնիայում 2006 թվականին, սահմանափակ քանակով:

Ինչպես նախորդ սերիաները, այնպես էլ Gran Turismo 4-ը հիմնված է իրատեսական ավտոարշավների վրա, որտեղ մրցավազքում ներկայացված են հայտնի արտադրողների բազմաթիվ լիցենզավորված մրցարշավային մեքենաներ: Բացի այդ խաղում ավելացվել է նոր ռեժիմ, այսպես կոչված «B-Spec», որը թույլ է տալիս անմիջականորեն ղեկավարել ողջ մրցույթային գործընթացը:

Gran Turismo 4-ը մշակվել է այնպես որպեսզի ավելի իրատեսական արտահայտի մեքենայի վարքագիծը մայրուղու վրա: Խաղի մշակման աշխատանքները տևել են ավելի քան մեկուկես տարի, առցանց-բաղադրիչը հեռացվել է խաղի եզրափակիչ տարբերակից<refGameSpot Staff (24 сентября 2004)։ «Gran Turismo 4 coming to US December 14, minus online» (անգլերեն)։ օրիգինալից-ից 2011-08-13-ին։ Վերցված է 2009-07-09 </ref>: Խաղային մամուլում Gran Turismo 4-ը ստացել դրական արձագանքներ: Տեսաբանները բարձր են գնահատել խաղային ընթացքը, գրաֆիկան և ֆիզիկական շարժիչը, սակայն բացասական կարծիք են հայտնել «B-Spec» ռեժիմի և առցանց խաղի բացակայության վերաբերյալ: 2009 թվականի դեկտեմբերի դրությամբ վաճառվել է խաղի ավելի քան 11 միլիոն օրինակ:

Other Languages
العربية: غران تورزمو 4
asturianu: Gran Turismo 4
español: Gran Turismo 4
français: Gran Turismo 4
hrvatski: Gran Turismo 4
italiano: Gran Turismo 4
latviešu: Gran Turismo 4
Nederlands: Gran Turismo 4
português: Gran Turismo 4
русский: Gran Turismo 4
srpskohrvatski / српскохрватски: Gran Turismo 4
Türkçe: Gran Turismo 4
中文: GT赛车4