Final Fantasy VIII

Final Fantasy VIII
Ff8 logo.png
ՄշակողSquare
ՆախագծողԻտո Հիրոյուկի
Հրատարակիչ
ԴիստրիբյուտորEidos Interactive
ԽաղադիզայներՅոսինորի Կիտասե
Իտո Հիրոյուկի
Տեցույու Տակահասի
ՍցենարիստՆոձիմա Կաձուսիկե
Յոսինորի Կիտասե
Տեցույու Նոմուրա
ՆկարիչՏեցույու Նոմուրա
Յուսուկե Նաորա
ԿոմպոզիտորՆոբուո Ուեմացի
ՂեկավարներՅոսինորի Կիտասե
ԾրագրավորողԿեն Նարիտա
ՊրոդյոսերՍինձի Հասիմոտո
Սերիայի մասFinal Fantasy
ՆախորդFinal Fantasy VII
ՀաջորդFinal Fantasy IX
Թողարկման թվականփետրվարի 11, 1999 թվական
ՊլատֆորմներPlayStation
Microsoft Windows
PlayStation Network
ԺանրՃապոնական դերակատարային խաղ
Խաղի ռեժիմՄեկ օգտատեր ունեցող խաղ
PEGIPEGI 16
USKUSK 12
ESRBESRB T
CEROB (12 տարեկանից)
Կրիչ4 × CD-ROM (PlayStation)
5 × CD-ROM ԱՀ
Թվային բաշխում (PlayStation Network)
պահանջումներPentium 233 MHz, Windows 95, 32 մբ ՕՀՍ, ապարատային ապահովում (DirectX 6.1)
final-fantasyviii.com
Final Fantasy VIII Վիքիպահեստում

Final Fantasy VIII (ճապ.՝ ファイナルファンタジーVIII ֆանտաձի։ էյտո), ճապոնական դերակատարային խաղ, որը ստեղծել է Square ընկերությունը և հրապարակել 1999 թվականին, Final Fantasy խաղի ութերորդ մասն է։ Ի սկզբանե հրապարակվել է չորս կոմպակտ-սկավառակներով PlayStation համակարգի համար, բայց մեկ տարի անց, արդեն կարող էին ներբեռնել անհատական Microsoft Windows օպերացիոն համակարգի վրա, ևս մեկ լրացուցիչ կոմպակտ սկավառակով։ 2009 թվականին իր տասնամյակի առթիվ PlayStation Network ծառայությունից ներբեռնելու համար:

Սա Final Fantasy խաղի առաջին սերիան է, որտեղ կերպարների մարմինները ավելի իրական տեսք ունեն։ Բացի այդ, այս սերիայում չկան կախարդական ակնոցները, որով պահանջվում էին կախարդական անեծքների համար։ Սյուժեի գործությունները տեղի են ունենում հորինված աշխարհում, որը նման է արդիական աշխարհին և կան գիտաֆանտաստիկ տարրեր։ Գլխավոր հերոսը՝ Սկվոլ Լեոնհարտը, ինքն իր մեջ փակված ռազմական ակադեմիայի ուսանող էր, ով սովորում էր, որպեսզի դառնար «SeeD» ջոկատի անդամ՝ էլիտար ստորաբաժնի զինվոր։ Նրա հետ միասին, փորձում էր հաղթահարել մանկական վախերը և դառնալ գլխավորը, ինչը որոշիչ էր աշխարհի ճակատագրի համար։

Խաղի ստեղծումը սկսվեց 1997 թվականին, դրա հետ միաժանակ մեկնարկվեց «Final Fantasy VII» խաղի անգլերեն թարգմանությունը և հեղինակների կազմը համեմատելով անցյալ մասի հետ, գրեթե չէր ենթարկվել փոփոխությունների։ Խաղային մամուլը խաղին դրական գնահատականներ տվեց, այդպիսով ճապոնական «Famitsu» ամսագրում խաղը զբաղեցրել է 22-րդ հորիզոնականը՝ բոլոր ժամանակների մեծագույն խաղերի շարքում։ Կոմերցիոն տեսանկյունից Final Fantasy VIII խաղը նույնպես մեծ հաջողություն է ունեցել, այն զբաղեցրել է առաջին հորիզոնականները շատ երկների չարթերում, իսկ Հյուսիսային Ամերիկայում հրապարակումից տասներեք շաբաթ անց վաճառքից հավաքել է 50 միլիոն դոլար։ Համաձայն տվյալների, 2003 թվականին խաղը վաճառվել է 8,15 միլիոն օրինակով։

Other Languages