3D-կրակոց

3D-կրակոց (անգլ.՝ shooter՝ կրակոց), համակարգչային խաղերի ժանր։ Ժանրի առաջացման ժամանակ ամրապնդվել է «շութեր» բառը՝ որպես խաղի այլընտրանքային նկարագրություն և shooter բառի թարգմանություն։

Բարոյական ասպեկտներ

Շութերներ խաղացողներին առաջարկում են ներքին խաղային կերպարներին սպանելու հնարավորություն։ Այդ կերպարները նման են մարդկանց, երբեմն նաև չափից ավելի։ Նման իրավիճակը հասարակությունում առաջացնում է ուժեղ արձագանք[1]։ Հատկապես սուր էին այն քաղաքացիների և մարդու իրավունքների պաշտպանների ելույթները հրազենի միջոցով ուսումնական հաստատություններում սովորող աշակերտների և ուսանողների զանգվայածային սպանությունների վերաբերյալ։ Շատերը հակված են մեղադրելու խաղը այդ անտեղի դաժանության համար։

Միևնույն ժամանակ վիրտուալ զվարճանքի պաշտպանները ներկայացնում են գիտական հետազոտություններ, որոնք ապացուցում են, որ համակարգչային խաղի միջոցով չի կարելի մարդուն ագրեսիվ դարձնել, չի կարելի նրան ստիպել, որ սպանություն գործի։ Բացի այդ, պաշտպանության համար լուրջ փաստարկ են խաղերի վարկանիշները։ Ներկայումս, վարկանշային կազմակերպությունները, ինչպիսիք են ESRB-ը կամ PEGI-ն, մանրախնդրորեն են մոտենում գրախոսությանը և խաղերի նկատմամբ սահմանափակումներ մտցնելուն։ Եվ որոշ մեղադրվող նախագծեր և դրանց մշակողներին հաճախ հնարավոր չէ դատապարտել, քանի որ մարդասպանը կամ հասարակական կարգը խախտողը նվազագույն տարիքային վարկանիշից ցածր է լինում։

Other Languages
dansk: Skydespil
English: Shooter game
français: Jeu de tir
italiano: Sparatutto
қазақша: Шутер
한국어: 슈팅 게임
latviešu: Šaujamspēle
македонски: Пукачка игра
norsk: Skytespill
polski: Strzelanka
русский: Шутер
Simple English: Shooter
slovenščina: Strelska videoigra
svenska: Skjutspel
Türkçe: Nişancı oyunu
українська: Шутер
吴语: 射击游戏
中文: 射击游戏