Ֆրանց Կաֆկա

Ֆրանց Կաֆկա
գերմ.՝ Franz Kafka
Kafka portrait.jpg
Ծնվել էհուլիսի 3, 1883(1883-07-03)[1][2][3][4][5][6][7][7][8][9][10][11][12]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն[1][2][13][5]
Վախճանվել էհունիսի 3, 1924(1924-06-03)[14][13][4][6][7][7][8][9][11][12] (40 տարեկանում)
Վախճանի վայրԿիերլինգ, Ստորին Ավստրիա, Ավստրիա[14]
Մասնագիտությունվիպասան, առակագիր, վիպասան, ասացվածքների հեղինակ, օրագրի հեղինակ, թարգմանիչ, փաստաբան, սցենարիստ, բանաստեղծ-փաստաբան, claims adjuster, գրող, հեղինակ և արձակագիր
Լեզուգերմաներեն[4]
Ազգությունաշկենազի
ՔաղաքացիությունԱվստրո-Հունգարիա[15]
Չեխոսլովակիա
Flag of the Czech Republic.svg Չեխիա[16]
ԿրթությունԿարլ Ֆերդինանդ համալսարան
Ժանրերմոդեռնիզմ, բելետրիստիկա, պատմվածք, Q21322403?, վեպ և flash fiction
Գրական ուղղություններՄոդեռնիզմ և էքզիստենցիալիզմ
Ուշագրավ աշխատանքներԿերպարանափոխություն, Դատավարություն և Ամրոցը
Ստեղծագործությունների ցանկՖրանց Կաֆկայի մատենագրություն
ԱշխատավայրAssicurazioni Generali և Ալգեմեյնի համալսարան
Ամուսինչկա[17]
Franz Kafka's signature.svg
Ֆրանց Կաֆկա Վիքիքաղվածքում
Franz Kafka Վիքիպահեստում

Ֆրանց Կաֆկա[Ն 1] (գերմ.՝ Franz Kafka, չեխ․՝ František Kafka, հուլիսի 3, 1883(1883-07-03)[1][2][3][4][5][6][7][7][8][9][10][11][12], Պրահա, Բոհեմիայի թագավորություն[1][2][13][5] - հունիսի 3, 1924(1924-06-03)[14][13][4][6][7][7][8][9][11][12], Կիերլինգ, Ստորին Ավստրիա, Ավստրիա[14]), հրեական ծագմամբ գերմանալեզու գրող[18], վեպերի («Դատավարություն», «Դղյակ», «Կերպարանափոխություն» և այլն) ու պատմվածքների հեղինակ, որ հայտնի է որպես 20-րդ դարի գրականության խոշորագույն գործիչներից մեկը։ Կաֆկայի ստեղծագործությունները, որոնցում միավորված են ռեալիզմի ու ֆանտաստիկայի տարրերը[19], սովորաբար ունեն մեկուսացած հերոսներ, որոնք բախվում են տարօրինակ ու սյուրռեալիստական դժվարությունների ու սոցիալական-բյուրոկրատիկ անհասկանալի ուժերի հետ, և նվիրված են օտարացման, էքզիստենցիալ անհանգստության, մեղքի ու աբսուրդի թեմաների բացահայտմանը[20]։ Անգլերենում օգտագործվում է Kafkaesque տերմինը՝ նշանակելու համար այն իրադրությունները, որոնց նմանները հանդիպում են Կաֆկայի ստեղծագործություններում[21]։

Կաֆկան ծնվել է այն ժամանակ Ավստրո-Հունգարական կայսրության մաս կազմող Բոհեմիայի թագավորության մայրաքաղաք Պրահայում՝ գերմանախոս հրեաների՝ միջին դասի պատկանող ընտանիքում։ Իրավաբանական կրթություն ստանալուց հետո Կաֆկան աշխատել է ապահովագրական ընկերությունում, ինչի պատճառով գրական գործունեությամբ կարողացել է զբաղվել միայն ազատ ժամանակ։ Իր կյանքի ընթացքում Կաֆկան գրել է հարյուրավոր նամակներ՝ ուղղված իր ընտանիքի անդամներին ու ընկերներին, այդ թվում նաև հորը, որի հետ ունեցել է լարված ու պաշտոնական հարաբերություններ։ Նա նշանադրվել է մի քանի կանանց հետ, սակայն երբեք չի ամուսնացել։ Մահացել է 1924 թվականին՝ քառասուն տարեկանում տուբերկուլոզից։

Կաֆկայի շատ քիչ ստեղծագործություններ են հրատարակվել նրա կենդանության օրոք: Դրանցից են «Մտորում» ու «Գյուղական բժիշկ» պատմվածների ժողովածուները և առանձին ստեղծագործություններ, որ տպագրվել են գրական ամսագրերում, բայց քիչ ուշադրության են արժանացել։ Մահվանից առաջ Կաֆկան իր ընկերոջը՝ Մաքս Բրոդին, հանձնարարել է ոչնչացնել իր անավարտ աշխատանքները, այդ թվում նաև «Դատավարություն», «Դղյակը», «Ամերիկա» (նաև հայտնի է «Մարդը, որ անհետացավ» խորագրով) վեպերը, սակայն նա անտեսել է իր ընկերոջ խնդրանքն ու հրատարակել դրանք գրողի մահվանից հետո։ Նրա ստեղծագործություններն ազդեցություն են ունեցել 20-րդ դարի բազմաթիվ գրողների, քննադատների, նկարիչների ու փիլիսոփաների վրա։

Other Languages
Аҧсшәа: Франц Кафка
Afrikaans: Franz Kafka
Alemannisch: Franz Kafka
aragonés: Franz Kafka
العربية: فرانس كافكا
asturianu: Franz Kafka
Aymar aru: Franz Kafka
azərbaycanca: Frans Kafka
башҡортса: Франц Кафка
Boarisch: Franz Kafka
žemaitėška: Franz Kafka
беларуская: Франц Кафка
беларуская (тарашкевіца)‎: Франц Кафка
български: Франц Кафка
Bislama: Franz Kafka
brezhoneg: Franz Kafka
bosanski: Franz Kafka
буряад: Франц Кафка
català: Franz Kafka
нохчийн: Кафка, Франц
čeština: Franz Kafka
Cymraeg: Franz Kafka
Deutsch: Franz Kafka
Zazaki: Franz Kafka
Ελληνικά: Φραντς Κάφκα
English: Franz Kafka
Esperanto: Franz Kafka
español: Franz Kafka
euskara: Franz Kafka
estremeñu: Franz Kafka
føroyskt: Franz Kafka
français: Franz Kafka
Gaeilge: Franz Kafka
贛語: 卡夫卡
Gàidhlig: Franz Kafka
galego: Franz Kafka
Avañe'ẽ: Franz Kafka
Bahasa Hulontalo: Franz Kafka
עברית: פרנץ קפקא
Fiji Hindi: Franz Kafka
hrvatski: Franz Kafka
magyar: Franz Kafka
interlingua: Franz Kafka
Bahasa Indonesia: Franz Kafka
Interlingue: Franz Kafka
Ilokano: Franz Kafka
íslenska: Franz Kafka
italiano: Franz Kafka
Patois: Franz Kafka
Basa Jawa: Franz Kafka
ქართული: ფრანც კაფკა
Qaraqalpaqsha: Franz Kafka
Адыгэбзэ: Франц Кафка
Kabɩyɛ: Franz Kafka
қазақша: Франц Кафка
kurdî: Franz Kafka
Кыргызча: Франц Кафка
Lëtzebuergesch: Franz Kafka
Lingua Franca Nova: Franz Kafka
Limburgs: Franz Kafka
لۊری شومالی: فرانتس کافکا
lietuvių: Franz Kafka
latviešu: Francs Kafka
Malagasy: Franz Kafka
олык марий: Франц Кафка
Baso Minangkabau: Franz Kafka
македонски: Франц Кафка
монгол: Франц Кафка
кырык мары: Кафка, Франц
Bahasa Melayu: Franz Kafka
Mirandés: Franz Kafka
မြန်မာဘာသာ: ဖရန့်ဇ်ကပ်ဖ်ကာ
مازِرونی: فرانتس کافکا
Plattdüütsch: Franz Kafka
Nederlands: Franz Kafka
norsk nynorsk: Franz Kafka
occitan: Franz Kafka
Livvinkarjala: Franz Kafka
Picard: Franz Kafka
polski: Franz Kafka
Piemontèis: Franz Kafka
پنجابی: فرانز کافکا
português: Franz Kafka
Runa Simi: Franz Kafka
română: Franz Kafka
armãneashti: Franz Kafka
русский: Кафка, Франц
русиньскый: Франц Кафка
саха тыла: Франц Кафка
sicilianu: Franz Kafka
srpskohrvatski / српскохрватски: Franz Kafka
Simple English: Franz Kafka
slovenčina: Franz Kafka
slovenščina: Franz Kafka
српски / srpski: Франц Кафка
Seeltersk: Franz Kafka
svenska: Franz Kafka
Kiswahili: Franz Kafka
Tagalog: Franz Kafka
Türkçe: Franz Kafka
татарча/tatarça: Франц Кафка
українська: Франц Кафка
oʻzbekcha/ўзбекча: Franz Kafka
vèneto: Franz Kafka
vepsän kel’: Kafka Franc
Tiếng Việt: Franz Kafka
Volapük: Franz Kafka
Winaray: Franz Kafka
მარგალური: ფრანც კაფკა
ייִדיש: פראנץ קאפקא
Yorùbá: Franz Kafka
Bân-lâm-gú: Franz Kafka
粵語: 卡夫卡