Ֆրանց Անտոն Մեսմեր

Picto Info sciences exactes.png
Ֆրանց Անտոն Մեսմեր
Franz Friedrich Anton Mesmer
Franz Anton Mesmer.jpg
Ծնվել էմայիսի 23, 1734()[1][2][3], Մեերսբուրգ, Bodensee, Գերմանիա[4]), գերմանացի բժիշկ, մեսմերիզմ կոչվող թերապևտիկ համակարգի հեղինակը, որը հանդիսացել է մերօրյա հիպնոտիզմի նախատիպը[9]։ Ընկերություն է արել իր ժամանակի ամենաականավոր գործիչների հետ, ինչպիսիք էին Մոցարտը և Մարի Անտուանետը[10]:

Կենսագրություն

Ֆրանց Անտոն Մեսմերը ծնվել է 1734 թվականի մայիսի 23-ին Գերմանիայի հարավում գտնվող Իցնանգ փոքր գյուղում։ Նրա ծնողները ունեցել են ինը երեխա, որոնցից Ֆրանցը երրորդն էր։

Նրա հայրը ՝ Անտոն Մեսմերը, աշխատում էր Կոնստանցի արքեպիսկոպոսի մոտ որպես անտառապահ։ Նրա մայրը ՝ Մարիա Ուրսուլա Միխելը, փականագործի դուստր էր։ Որոշ հիշատակումների համաձայն, Ֆրանցը հաճախ էր խաղում Կոնստանտց լճի առափնյա շրջաններում, որտեղ նա սիրում էր շրջել փոքր առվակները իրենց հոսքի ուղղությանը հակառակ։ Ութ տարեկանում Մեսմերը սկսում է ուսումը Կանաչ Սարի Վանքում, որտեղ նա սովորում է լատիներեն ՝ լեզու, որը կարևոր էր ապագայում համալսարանական կրթություն ստանալու համար։

Նախատեսվում էր, որ Ֆրանցը դառնալու է կաթոլիկ հոգևորական։ Տասներկու տարեկանում նրան ուղարկում են Կոնստանց քաղաքի Ճիզվիտների քոլեջ։ Տասնվեց տարեկանում Մեսմերը տեղափոխվում է Դիլինգենի Ճիզվիտների աստվածաբանական դպրոց, որտեղ նա ուսուցանում է լոգիկա, մետաֆիզիկա և աստվածաբանություն։ 1754 թվականին, քսան տարեկան հասակում նա սկսում է ուսուցանել Ինգոլշտադ համալսարանի Ճիզվիտների քոլեջում, որտեղ նրան դասավանդում են մաթեմատիկա, փիլիսոփայություն, ֆիզիկա, աստվածաբանություն, ֆրանսերեն և լատիներեն։ Իր ուսման ավարտին նա ստանում է փիլիսոփայության դոկտորի կոչում։

1759 թվականին, քսանհինգ տարեկանում Մեսմերը տեղափոխվում է Վիեննա՝ աստվածաբանություն, փիլիսոփայություն և իրավաբանություն ուսուցանելու համար։ Հետագայում Մեսմերը փոխում է իր հետազոտությունների ոլորտը և անդրադառնում է բժշկությանը։ 1776 թվականին Մեսմերը ստանում է բժշկի կոչում՝ «Մոլորակների ազդեցությունը մարդու մարմնի վրա» (լատիներեն՝ De influxu planetarum in corpus humanum) ատենախոսությունը պաշտպանելուց հետո[11]։

1768 թվականի հունվարի 10-ին Մեսմերն ամուսնանում է Մարիա Աննա ֆոն Պոշի հետ, ով տասը տարի մեծ էր նրանից ։ Նրանք տեղափոխվում են Վիեննայում գտնվող իրենց առանձնատուն, որը Մեսմերը կահավորում է բժշկական պրակտիկայի համար նախատեսված սենյակով և լաբորատորիայով։

Other Languages