Ֆենոլոգիա

Ֆենոլոգիա (հուն․՝ φαινόμενα - ցուցադրել և լոգիա բառերից), բնության սեզոնային երևույթների, դրանց սկսման ժամկետների և այդ ժամկետները կանխորոշող պատճառների մասին գիտելիքների համակարգ։

Ֆենոլոգիան գրանցում և ուսումնասիրում է բուսական ու կենդանական աշխարհի սեզոնային երևույթները (կենսաֆենոլոգիա), ինչպես նաև ձնածածկույթի հաստատման ու վերացման, աոաջին ու վերջին ցրտահարության, սառցակալման ու սառցահալքի ժամկետները և այլն։ Բույսերի համար գրանցվում են զարգացման սեզոնային փուլերը, բողբոջաուռչում և բողբոջաբաց, տերևակալում, ծաղկում (սկիզբը և սվարտը), պտուղների և սերմերի հասունացում, տերևների աշնանային գունավորում, տերևաթափ։ ․

Կենդանիների ֆենոլոգիայում գրանցվում են զուգավորումը, ձագերի հայտնվելը, սեզոնային մազափոխումը և միգրացիան, թռչունների ֆենոլոգիաում՝ բնադրումը, ձվադրումը, առաջին ձագերի հայտնվելը և թռիչքը, չվող թռչունների համար՝ գարնանային և աշնանային չուն և այլն։

Ժամանակակից գիտական ֆենոլոգիաի հիմնադիրը շվեդ բուսաբան Կառլ Լիննեյն է։ Հայաստանում ֆենոլոգիական առաջին աշխատանքները սկսվել են 1930-ական թթ․ սկզբներին, որոշ ընդմիջումից հետո՝ վերսկսվել 1962-ին։ ՀԽՍՀ-ում այն կառավարել է Հայկական աշխարհագրական ընկերության ֆենոլոգիական հանձնաժողովը։

Ֆենոլոգիական օրինաչափությունների հիման վրա կազմում են սեզոնային աշխատանքների և միջոցառումների կազմակերպման տեղական ժամկետները, որոնք օգտագործվում են բնության պահպանության, մշակովի բույսերի վնասատուների դեմ պայքարի, մեղվաբուծության, օդանավագնացության ու ժողովրդական տնտեսության այլ բնագավառներում։

Արտաքին հղումներ

Other Languages
azərbaycanca: Fenologiya
български: Фенология
bosanski: Fenologija
català: Fenologia
čeština: Fenologie
dansk: Fænologi
Deutsch: Phänologie
English: Phenology
Esperanto: Fenologio
español: Fenología
eesti: Fenoloogia
euskara: Fenologia
suomi: Fenologia
Võro: Fenoloogia
français: Phénologie
galego: Fenoloxía
Bahasa Indonesia: Fenologi
italiano: Fenologia
日本語: 季節学
қазақша: Фенология
lietuvių: Fenologija
Bahasa Melayu: Fenologi
Nederlands: Fenologie
polski: Fenologia
português: Fenologia
русский: Фенология
slovenčina: Fenológia
slovenščina: Fenologija
svenska: Fenologi
Türkçe: Fenoloji
українська: Фенологія
اردو: ہویدیات
中文: 物候學