Ֆեմինիզմ

Ֆեմենիստական շարժման խորհրդանշը, որն իրենից ներկայացնում է բռունցք՝ (պայքարի և արդարության նշան) պատկերված Վեներայի հայելու վրա (կնոջ խորհրդանիշ)։ Մանուշակագույնը ֆեմինիզմի ավանդական գույնն է

Ֆեմինիզմ (ֆր.՝ feminisme, լատ.՝  femina - կին), քաղաքական և սոցիալական շարժումների և գաղափարախոսությունների ամբողջություն է, որն ունի մեկ ընդհանուր նպատակ՝ սեռերի համար սահմանել, զարգացնել և հասնել հավասար քաղաքական, տնտեսական, մշակութային, անձնական և սոցիալական իրավունքների[1][2]: Ֆեմինիստական շարժման կարևոր նպատակներից է կանանց համար կրթական և մասնագիտական հնարավորությունների հաստատումը, այդ իրավունքների հավասարեցումը տղամարդկանց իրավունքներին։

Ֆեմինիստական շարժման արշավների հիմնական պայքարը կանանց իրավունքների համար է։ Նրանք պայքարում են կանանց ընտրական իրավունքի, կանանց աշխատելու իրավունքի, աշխատավայրում հավասար իրավունքների և հավասարաչափ վարձատրության, սեփականություն ունենալու, կրթություն ստանալու, պայմանագրեր կնքելու, ամուսնության մեջ հավասար իրավունքներ ունենալու, ինչպես նաև հղիությամբ և երեխայի խնամքով պայմանավորված ժամանակավոր անաշխատունակ համարվելու իրավունքի համար։

Ֆեմինիստներն աշխատել և աշխատում են կանանց համար հասանելի դարձնել օրինական ճանապարհով հղիության արհեստական ընդհատումներն և սոցիալական ինտեգրացիան, պաշտպանել կանանց և աղջիկներին բռնաբարություններից, սեռական ոտնձգություններից և ընտանեկան բռնությունից[3]: Հագուստի մեջ փոփոխությունները և ընդունելի ֆիզիկական գործունեությունը հաճախ ֆեմինիստական շարժումների մաս են կազմել[4]:

Ֆեմինիստական շարժումներն իրենց ազդեցիկ դերն ունեն կանանց իրավունքների համար մղվող կարևոր պատմական սոցիալական փոփոխությունների հետևում, մասնավորապես Արևմուտքում, որտեղ մարդիկ գրեթե միաձայնորեն ընդունում են կանանց ընտրական իրավունքը, անգլերեն լեզվում սեռի չեզոքության կիրառումը, կանանց վերարտադրողական առողջության իրավունքը (այդ թվում՝ բեղնականխման հասանելիությունը և հղիության արհեստական ընդհատման օրիանականացումը)[5]:

Չնայած նրան, որ ֆեմինիստական քարոզչությունը հիմնականում եղել և մնում է կենտրոնացած կանանց իրավունքների վրա, որոշ ֆեմինիստներ, այդ թվում՝ Բելլ Հուքսը, հավատացած են, որ տղամարդիկ նույնպես տուժում են ավանդական գենդերային դերերից[6]։

Ֆեմինիստական շարժումներից առաջացած ֆեմինիստական տեսությունը նպատակ ունի հասկանալու գենդերային անհավասարության բնույթը՝ ուսումնասիրելով կանանց սոցիալական դերերն ու ունեցած փորձը. գենդերին վերաբերող հարցերին պատասխանելու համար մի շարք գիտական ճյուղերում մշակվել են տարբեր տեսություններ [7][8]:

Տարիների ընթացքում մշակվել են տարբեր տեսակետներ և նպատակներ ներկայացնող բազմաթիվ ֆեմինիստական շարժումներ և գաղափարախոսություններ։ Ֆեմինիզմի որոշ տեսակներ քննադատվել են, քանի որ հաշվի էին առնում միայն սպիտակամորթ, միջին դասի և կրթություն ստացած կանանց։ Այս քննադատությունը հանգեցրել է ֆեմինիզմի էթնիկապես առանձնացված կամ բազմամշակութային ձևերի ստեղծմանը, այդ թվում՝ սև ֆեմինիզմի և ինտերսեկցիոնալ ֆեմինիզմի[9]:

Other Languages
Afrikaans: Feminisme
Alemannisch: Feminismus
aragonés: Feminismo
العربية: نسوية
asturianu: Feminismu
azərbaycanca: Feminizm
تۆرکجه: فمینیزم
башҡортса: Феминизм
Boarisch: Feminismus
žemaitėška: Femėnėzmos
беларуская: Фемінізм
беларуская (тарашкевіца)‎: Фэмінізм
български: Феминизъм
भोजपुरी: नारीवाद
বাংলা: নারীবাদ
brezhoneg: Gwregelouriezh
bosanski: Feminizam
буряад: Феминизм
català: Feminisme
нохчийн: Феминизм
کوردی: فێمینیزم
čeština: Feminismus
dansk: Feminisme
Deutsch: Feminismus
Zazaki: Feminizm
Ελληνικά: Φεμινισμός
English: Feminism
Esperanto: Feminismo
español: Feminismo
eesti: Feminism
euskara: Feminismo
estremeñu: Feminismu
فارسی: فمینیسم
suomi: Feminismi
Võro: Feminism
français: Féminisme
Frysk: Feminisme
Gaeilge: Feimineachas
galego: Feminismo
گیلکی: فمنيسم
Avañe'ẽ: Kuñareko
עברית: פמיניזם
हिन्दी: नारीवाद
Fiji Hindi: Feminism
hrvatski: Feminizam
magyar: Feminizmus
interlingua: Feminismo
Bahasa Indonesia: Feminisme
Interlingue: Feminisme
Ilokano: Peminismo
íslenska: Femínismi
italiano: Femminismo
Patois: Feminizim
ქართული: ფემინიზმი
қазақша: Феминизм
한국어: 여성주의
kurdî: Femînîzm
Кыргызча: Феминизм
Latina: Feminismus
Limburgs: Feminisme
lietuvių: Feminizmas
latviešu: Feminisms
मैथिली: नारीवाद
македонски: Феминизам
Bahasa Melayu: Feminisme
Mirandés: Femenismo
မြန်မာဘာသာ: အမျိုးသမီးဝါဒ
مازِرونی: فیمینیسم
नेपाली: नारीवाद
नेपाल भाषा: मिसावाद
Nederlands: Feminisme
norsk nynorsk: Feminisme
norsk: Feminisme
Novial: Feminisme
occitan: Feminisme
ଓଡ଼ିଆ: ନାରୀବାଦ
ਪੰਜਾਬੀ: ਨਾਰੀਵਾਦ
polski: Feminizm
Piemontèis: Feminism
پنجابی: فیمینزم
پښتو: فیمینزم
português: Feminismo
română: Feminism
русский: Феминизм
русиньскый: Фемінізм
саха тыла: Феминизм
sicilianu: Fimminismu
Scots: Feminism
سنڌي: عورتزاد
srpskohrvatski / српскохрватски: Feminizam
Simple English: Feminism
slovenčina: Feminizmus (hnutie)
slovenščina: Feminizem
shqip: Feminizmi
српски / srpski: Феминизам
Basa Sunda: Féminisme
svenska: Feminism
Kiswahili: Ufeministi
తెలుగు: స్త్రీవాదం
Tagalog: Peminismo
Türkçe: Feminizm
татарча/tatarça: Феминизм
ئۇيغۇرچە / Uyghurche: فېمىنىزم
українська: Фемінізм
اردو: نسوانیت
walon: Feminisse
Winaray: Feminismo
吴语: 女权主义
მარგალური: ფემინიზმი
ייִדיש: פעמיניזם
中文: 女性主義
Bân-lâm-gú: Lú-sèng-chú-gī
粵語: 女性主義