Ֆելիպե Կալդերոն

Ֆելիպե Կալդերոն
իսպ.՝ Felipe Calderón
Felipe Calderon H.jpg
Դրոշ
(56-րդ) Մեքսիկայի նախագահ
2006, դեկտեմբերի 1 - 2012, նոյեմբերի 30
ՆախորդողՎիսենտե Ֆոքս
ՀաջորդողԷնրիկե Պենիա Նիետո
 
Քաղաքացիություն՝Flag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Կուսակցություն՝Ազգային շարժման կուսակցություն
Կրթություն՝Escuela Libre de Derecho և Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ, փաստաբան և տնտեսագետ
Ազգությունմեքսիկացի
Ծննդյան օրօգոստոսի 18, 1962(1962-08-18)[1] (56 տարեկան)
ԾննդավայրՄորելիա, Morelia Municipality, Միչոական, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
 
ԻնքնագիրFelipe Calderón Signature.svg
 
Պարգևներ

Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ, «Երկրի չեմպիոններ» մրցանակ, Q22058344?, Փղի շքանշան, Order of Merit, Order of José Matías Delgado, Order of the Quetzal, Order of Belize և golden key Madrid

Ֆելիպե դե Խեսուս Կալդերոն Հինոյոսա (իսպ.՝ Felipe de Jesús Calderón Hinojosa, օգոստոսի 18, 1962, Մորելիա, Մեքսիկա), մեքսիկացի պետական և քաղաքական գործիչ, 2006 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը զբաղեցրել է Մեքսիկայի նախագահի պաշտոնը։

Նա եղել է Մեքսիկայի Ազգային գործողություն կուսակցության նախագահը և երեք ամենաազդեցիկ մեքսիկացի քաղաքական կուսակցությունների առաջնորդներից մեկը։

Նախքան նախագահությունը, Կալդերոնը ստացել է երկու մասնագիտություն։ Նա ծառայել է որպես ազգային կուսակցության նախագահ, դաշնային պատգամավոր և Վիսենտե Ֆոքսի կաբինետի քարտուղար։

Մինչև նախագահության անցնելը պայքարել է նախորդ վարչակազմի դեմ։

Դաշնային ընտրական ինստիտուտի պաշտոնական ընտրական արդյունքներում Կալդերոնը հավաքեց ոչ պակաս, քան 1% առավելության ընդհանուր քանակը։

Կալդերոնի հաղթանակը հաստատվեց 2006 թվականի սեպտեմբերի 5-ին` դաշնային ընտրություններում տարած հաղթանակից հետո։ Նրա նախագահությունը նշանավոր է նրանով, որ նույն շրջանում Մեքսիկայում սկզբնավորվեց Մեքսիկայի թմրամիջոցների պատերազմը։

Առաջին լուրջ կարտելը դա Միչոական կարտելն էր։ Ֆելիպե Կալդերոնը 6500-անոց դաշնային զորքերը ուղարկեց թմրակարտելների դեմ պայքարի համար։

2006-2013 թվականներին` նրա կառավարման ընթացքում, Մեքսիկայի թմրամիջոցների պատերազմի ընթացքում սպանվեց մոտ 12,0000 մարդ։ Կարտելների գործունեության նրա պլանը ձախողվեց։

Անձնական կյանք

Ֆելիպե Կալդերոնը ծնվել է Մեքսիկայի Միչոական նահանգի Մորելիա քաղաքում։ Եղել է Կալդերոնների ընտանիքի հինգ որդիներից ամենակրտսերը։ Նրա հայրը եղել է Ազգային գործողություն կուսակցության համահիմնադիրը։

Նա իր կյանքի մեծ մասը անցկացրել է կուսակցական գործերը համակարգելով։ Երիտասարդ Կալդերոնը նաև օգնել է իր հորը աշխատանքի մեջ երիտասարդ հասակում։

Երիտասարդական հասակում Կալդերոնը Մորելիայից տեղափոխվում է Մեխիկո, որտեղ նա ստացել է բակալավրի աստիճան։ Ավելի ուշ տնտեսագիտական ինստիտուտում ստացել է մագիստրոսի աստիճան։

Հետևելով հոր օրինակին նա շարունակել է հոր գործը կուսակցությունում և դարձել է կուսակցության նախագահը՝ հոր պաշտոնաթողից հետո։ Հենց այս տարիներին նա հանդիպել է իր ապագա կնոջը՝ Մարգարիտա Զավալային, ով ծառայում էր կոնգրեսում, որպես դաշնային պատգամավոր։

Ներկայումս նրանք ունեն երեք երեխա՝ Մարիան, Լուիս Ֆիլիպե Խուանը և Պաբլոն։

Other Languages
aragonés: Felipe Calderón
asturianu: Felipe Calderón
беларуская: Феліпэ Кальдэрон
български: Фелипе Калдерон
brezhoneg: Felipe Calderón
Chavacano de Zamboanga: Felipe Calderón
čeština: Felipe Calderón
Esperanto: Felipe Calderón
français: Felipe Calderón
Bahasa Indonesia: Felipe Calderón
lietuvių: Felipe Calderón
latviešu: Felipe Kalderons
Bahasa Melayu: Felipe Calderon
Nederlands: Felipe Calderón
norsk nynorsk: Felipe Calderón
português: Felipe Calderón
Runa Simi: Felipe Calderón
srpskohrvatski / српскохрватски: Felipe Calderon
Simple English: Felipe Calderón
slovenčina: Felipe Calderón
српски / srpski: Фелипе Калдерон
українська: Феліпе Кальдерон
Tiếng Việt: Felipe Calderón
粵語: 卡爾德龍