Ֆանատիզմ

Ֆանատիզմ (հունարեն՝ Φανατισμός, լատիներեն՝ fanatismusլատիներեն՝ fanaticus-ից, «ֆանատիկ» — լատիներեն՝ fanum-ից «տաճար»[1]) կամ մոլեռանդություն, կույր, անվերապահ հետևում համոզմունքներին, հատկապես կրոնա-փիլիսոփայական շրջանում, ազգային և քաղաքական ոլորտներում. ծայրահեղության հասած կապվածություն ինչ-որ գաղափարների, հավատալիքների կամ տեսակետների, սովորաբար համադրվում են օտար հայացքների և համոզմունքների անհանդուրժողականության հետ։ Սեփական համոզմունքների ընկալման քննադատության բացակայություն։ Ֆանատիկ՝ ֆանատիկ մարդ (ուղիղ և փոխաբերական իմաստներով)։

Ֆանատիզմի (մոլեռանդության) ընկալումները

Ֆանատիզմը, ինչպես հուզական արտահայտում, բնութագրվում է չափից դուրս մղումով, ոգևորումով, մոլեգնությամբ, իր (ավելի հաճախ ծայրահեղ կրոնական կամ քաղաքական) համոզմունքների կույր հավատով, սեփական պաշտամունքի և նրա հետևորդների, «հանձինս իրեն», առավելությամբ և բացառիկությամբ։

Կրոնական ֆանատիզմի դրսևորում աղանդավորականների մոտ

Ըստ ամերիկացի փիլիսոփա Ջորջ Սանտայանայի՝ «Ֆանատիզմի էությունը կայանում է ջանքերի կրկնապատկման մեջ, երբ մոռացված է նպատակը»[2]. ըստ Ուինսթոն Չերչիլի՝ «ֆանատիկը նա է, ով ի վիճակի չէ փոխել իր որոշումը և երբեք չի փոխի թեման»։ Այս երկու բնորոշումներն էլ նախատեսում են ծայրահեղ խիստ պահանջների ներկայացման և անհանդուրժողականություն որևէ շեղումների հանդեպ։

Ֆանատիկի և երկրպագուի տարբերությունն այն է, որ ֆանատիկի պահելաձևը դիտարկվում է որպես ընդունված սոցիալական նորմերի խախտում այն դեպքում, երբ երկրպագուն այդ նորմերը չի խախտում (չնայած որ պահելաձևը կարող է տարօրինակ թվալ)[3]։ Երկրպագուներին և ֆանատիկներին միավորում է նրանց ամենակուլ ցանկությունը, սերը այս կան գործունեության ոլորտի, զբաղմունքի, հակվածության, մարդու նկատմամբ։

Այսպես կոչված տարօրինակ մարդիկ ֆանատիկներից տարբերվում են նրանով, որ գաղափարները, որոնց նրանք դավանում են և զբաղմունքները, որոնցով նրանք զբաղվում են, սովորաբար անվնաս են, բայց խիստ տարբերվում են համընդհանուր պատկերացումներից կամ շրջապատող մարդկանց կենսակերպի սովորական պահվածքից։ Ինչը վերաբերում է ֆանատիկներին, ապա նրանց երկրպագության առարկան կամ հետաքրքրություններն իրենք իրենցով կարող են դիտարկվել որպես «նորմալ», և միայն մոլեռանդության աստիճանը շրջապատողներին թվում է չափից ավելի կամ «ոչ նորմալ»։

Other Languages
български: Фанатизъм
català: Fanatisme
čeština: Fanatismus
dansk: Fanatisme
Deutsch: Fanatismus
Ελληνικά: Φανατισμός
English: Fanaticism
Esperanto: Fanatikismo
español: Fanatismo
eesti: Fanatism
euskara: Fanatismo
فارسی: تعصب
français: Fanatisme
galego: Fanatismo
Bahasa Indonesia: Fanatisme
italiano: Fanatismo
ქართული: ფანატიზმი
қазақша: Фанатизм
한국어: 광신주의
lietuvių: Fanatizmas
Bahasa Melayu: Taklid
Nederlands: Fanatisme
norsk: Fanatisme
polski: Fanatyzm
português: Fanatismo
română: Fanatism
русский: Фанатизм
slovenčina: Fanatizmus
српски / srpski: Фанатизам
svenska: Fanatism
тоҷикӣ: Мутаассиб
Türkçe: Fanatiklik
українська: Фанатизм
oʻzbekcha/ўзбекча: Mutaassiblik
中文: 狂热主义