Օր լեռ

Location Erzgebirge.PNG
Տեսակ բլրաշատ տարածք
Երկիր Flag of Germany.svg  Գերմանիա և Flag of the Czech Republic.svg  Գերմանիա
Տեղադրություն Erzgebirgskreis, Mittelsachsen, Sächsische Schweiz-Osterzgebirge, Karlovy Vary Region և Ústí nad Labem Region
Մասն է Q12031644?
Բարձրություն (ԲԾՄ) 1244 մետր և 900 մետր մ
Մեծագույն գագաթ Klínovec

Օրե լեռներ ( գերմ.՝ Erzgebirge, Չեխական Հանրապետությունում՝ Կրուշե–Գորի չեխ․՝ Krušné hory), լեռնաշղթա [1] Կենտրոնական Եվրոպայում, որը ձևավորում է բնական սահման Սաքսոնիայի ( Գերմանիայի մարզ) և Բոհեմիայի միջև։ Լեռնաշղթայի հյուսիսային մասով անցնում է Չեխիայի և Գերմանիայի պետական սահմանները։ Ամենաբարձր լեռներն են՝ Ֆիխտելբերգը (1215 մ) և Կլինովեցը (1244 մ)։

Պատմություն

Joachimsthaler Straße.jpg

Օրե լեռներից հանքաքարի արդյունահանումը սկսվել է հին ժամանակներում, ինչը վկայում են շահագործման հետքերը և այդ շրջանում խարամային անագի հողաշերտերը, երկաթի հանքաքարի հանքավայրերը՝ Ֆորտլանդում, Թյուրինգիայում և Սաքսոնիայում։

1168 թվականին Ֆրայներգ լեռի հանքավայրերից արդյունահանել են անագ և արծաթ։ Անագի հանքավայրի առաջին շահագործումը տեղի է ունեցել 1440 թվականին։ 15-րդ դարից ի վեր մշակվել են հանքերակային անագ և Ֆրեյբերգ հանքավայրում բազմաթիվ կապար-արծաթե միջուկներ։

Առավելագույն արդյունահանումը վերաբերում է 1450- 1550 թվականներին, երբ շահագործման են ենթարկել՝ անագի Ալտենբերգ հանքավայրը, արծաթի՝ Մարիենբերգ, Շնայբենբերգ, Օբերվիզենտալ, Յահիմովը հանքավայրերը։ Երեսնամյա պատերազմից (1618-48) հետո տեղի ունեցավ արդյունահանության անկում։

18–րդ դարում աստիճանաբար Ֆրայբերգ լեռան շրջանում արդյունահանությունը ընդլայնվում է, որտեղ 1765 թվականին հիմնադրվում է լեռնային ակադեմիա։ Երկաթի հանքաքարեր են արդյունահանվել Օրե լեռների արևմտյան շրջաններում, իսկ կասիտերիտի և վոլֆրամիտի հանքաքարեր՝ արևելյան շրջանում։ Բացի այդ, տարբեր ժամանակներում արդյունահանվել են բիսմութ, կոբալտ, նիկել, արծաթ՝ Շնեեբերգ, Գրոբ, Օլով, Պրշիսեչնիցե և այլն շրջաններից։

1945 թվականից հետո ուրան հանքարդյունահանվեց ( Վիսմուտ ընկերություն)։ Ֆրայբերգի հանքավայրի կապար-արծաթե հանքատեսակի արդյունահանումը դադարեցվել է 1960-ական թվականներին։

Օրե լեռները հայտնի են ժողովրդական արվեստով, հատկապես փայտի վրա փորագրմամբ և խաղալիքների արտադրությամբ ( ընկույզ ջարդելու ունելիք), և ավանդական Սուրբ Ծննդյան զարդերով՝ Սուրբ Ծննդյան բուրգեր, սուրբծննդյան տիկնիկարկղ, հրեշտակներ և այլն։

Other Languages
العربية: جبال الخام
azərbaycanca: Ore dağları
беларуская: Рудныя горы
беларуская (тарашкевіца)‎: Рудныя горы
brezhoneg: Erzgebirge
Cebuano: Ore Mountains
čeština: Krušné hory
dansk: Erzgebirge
Deutsch: Erzgebirge
English: Ore Mountains
Esperanto: Ercmontaro
euskara: Metal mendiak
suomi: Erzgebirge
hrvatski: Rudna gora
hornjoserbsce: Rudne horiny
日本語: エルツ山地
한국어: 에르츠산맥
Кыргызча: Крешне-гори
lietuvių: Rūdiniai kalnai
македонски: Рудни Планини
Nederlands: Ertsgebergte
norsk nynorsk: Erzgebirge
norsk: Erzgebirge
polski: Rudawy
română: Erzgebirge
русский: Рудные горы
srpskohrvatski / српскохрватски: Rudne gore
Simple English: Ore Mountains
slovenčina: Krušné hory
српски / srpski: Рудне горе
svenska: Erzgebirge
Türkçe: Ore Dağları
українська: Рудні гори
oʻzbekcha/ўзбекча: Rudali togʻlar
Tiếng Việt: Dãy núi Quặng