Օտարը օտար երկրում

Picto infobox book.png
«Օտարը օտար երկրում»
Stranger in a Strange Land
Օտարը օտար երկրում.jpg
Հեղինակ Ռոբերտ Հայնլայն
Տեսակ գիրք
Ժանր վեպ
Բնօրինակ լեզու անգլերեն
Ստեղծման տարեթիվ 1951—1960
Երկիր Flag of the United States.svg  Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հրատարակիչ G. P. Putnam's Sons
Հրատարակման տարեթիվ հունիսի 1, 1961
ԳՄՍՀ 0-441-79034-8
OCLC 16516444
Պարգև(ներ)

«Օտարը օտար երկրում» ( անգլ.՝ Stranger in a Strange Land, անվանումը ռուսերենում թարգմանվում է նաև «Օտարը երկրում օտար», գործնական անվանումը` «The Heretic»), Ռոբերտ Հայնլայնի ֆանտաստիկ փիլիսոփայական վեպը, որը 1962 թվականին արժանացել է Հյուգոյի մրցանակին։

Սյուժեն ներառում է բազմաթիվ պատմափիլիսոփայական ակնարկներ, որը հանդիսանում է Վալենտայն Մայքլ Սմիթի կենսագրությունը, ով դաստիարակվել է մարսիանների կողմից, վերադարձել է Երկիր և դարձել է նոր մեսիա։ Վեպի հրատարակումը առաջացրեց սկանդալ։ Մինչև 1991 թվականը ԱՄՆ–ում վեպը հրատարակվել է բնագրից մոտ 25 %–ը կրճատված։

Պատմություն

Մարսիական մաուգլիի մասին ստեղծագործության միտքը առաջին անգամ Հայնլայնին եկել է 1948 թվականի աշնանը, բայց այդ պահին նա չուներ բավական ժամանակ, որպեսզի իր ձեռքն առներ այդպիսի հսկայան ստեղծագործության շարադրելը։ Ավելի ուշ նա սկսեց այդ վեպի հատվածները գրել, 1955 թվականին «Սմիթ անունով մարսիանին» ( անգլ.՝ A Martian Named Smith) ստեղծագործությունն ուներ 43 000 բառ, որտեղ էլ ստեղծագործությունը կանգնում է։ 1958 թվականի ապրիլի 5–ին Հայնլայնը շարունակեց իր աշխատանքը վեպի վրա, որին արդեն տվեց «Հերետիկոս» ( անգլ.՝ The Heretic) անվանումը։ «Աստղային դեսանտ» ստեղծագործությունից հետո նա նորից սկսեց գրել «Հերետիկոս»–ը, որն ավարտեց 1960 թվականի գարնանը։ Այժմ նրա գործնական անվանումն էր «Մարդը Մարսից» ( անգլ.՝ The Man From Mars), վեպը զբաղեցնում էր 800 էջ և ներառում էր շուրջ 220 000 բառ (այդ ժամանակ սովորական վեպի չափսը մոտ 300 էջ էր և պարունակում էր մոտ 80 000 բառ)։

Գրական գործակալ Լյորտոն Բլասինգեյնը միանգամից առաջարկեց վեպը Putnam’s Sons հրատարակությանը, քանի որ ըստ պայմանագրի պայմանների այդ հրատարակությունը պետք է առաջինը ծանոթանար Հայնլայնի հաջորդ վեպի հետ։ Putnam–ում համաձայնվում են հրատարակել վեպը, սակայն առանց կրոնական և սեռական թեմաների, որը, ըստ Հայնլայնի, անհնար էր։ Արդյունքում հրատարակությունն ընդունեց վեպը, սակայն նախապես Հայնլայնը կրճատեց այն և չափը դարձրեց մոտ 160 000 բառ։ Այն հրատարակվել է 1961 թվականին իր վերջնական վերնագրով՝ «Օտարը օտար երկրում» ( անգլ.՝ Stranger in a Strange Land) [1]։

Other Languages