Օվկիանոս

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Օվկիանոս (այլ կիրառումներ)
Ալիքներ օվկիանոսի ափին:
Օվկիանոսը եղանակի և կլիմայի ձևավորման ուժ:
Աշխարհի օվկիանոսային ջրերը ցուցադրող անիմացիոն պատկեր: Երկրագունդը պարուրող ջրի անընդհատ զանգվածը՝ Համաշխարհային Օվկիանոսը, բաժանված է մի քանի հիմնական տարածքների։ Հինգ օվկիանոսային բաժանումներն են. Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական, Սառուցյալ և Հարավային: Վերջին երկուսը երբեմն ընդգրկվուն են նախորդ երեքի մեջ:

Օվկիանոս (հունարեն՝ Ωκεανός, Օկեա՛նոս), աղի ջրի ահռելի զանգված, ջրոլորտի հիմնական բաղադրիչը։ Երկրագնդի մակերևույթի մոտ 70%–ը (մոտ 361 միլիոն կմ²) ծածկված է օվկիանոսով՝ ջրային անընդհատ զանգվածով, որը պայմանականորեն տարաբաժանվում է մի քանի հիմնական օվկիանոսների և ավելի փոքր ծովերի։ Այս մակերեսի կեսից ավելին ունի 3.000 մետրից ավել խորություն։ Օվկիանոսային միջին աղիությունը կազմում է մոտ 3,5%, և գրեթե ամբողջ ծովաջրի աղիությունը ընկած է 3,1% և 3,8%–ի միջև։

Արտերկրային օվկիանոսները կարող է բաղկացած լինեն քիմիական տարրերի և միացությունների լայն ցանկից։ Արտերկրային մակերեևույթի միակ հաստատված կայուն լուծույթով խոշոր մարմինները Տիտանի լճերն են, չնայած փաստեր կան արեգակնային համակարգում այլ օվկիանոսների գոյության մասին։Տեսականորեն ենթադրվում է, որ իրենց երկրաբանական պատմության սկզբում Մարսն ու Վեներան ունեցել են խոշոր օվկիանոսներ։ Մարսի օվկիանոսային վարկածը ենթադրում է, որ Մարսի մակերևույթի մոտ երրորդ մասը մի ժամանակ ծածկված է եղել ջրով, չնայած Մարսի ջուրը այնքան էլ օվկիանոսային չէր և հնարավոր է գոլորշիացած լինի։Այնպիսի միացություններ, ինչպիսիք աղերն են և ամիակը խառնված ջրին հայտնի են որպես ջրի սառցակալման ջերմաստիճանը իջեցնող, ինչը հնարավորություն է տալիս ջրային ռեսուրսներին մեծ քանակությամբ գոյություն ունենալ արտերկրային տարածքներում ծովի ջրի կամ սառույցի տեսքով։

Բաժանում

Չնայած ընդունված է տարանջատել օվկիանոսները, սակայն աղի ջրի ամբողջությունը երկրագնդի վրա կոչում են Համաշխարհային օվկիանոս[1][2]: Ջրի մասնիկների անընդհատ ազատ տեղաշարժը ունի ֆունդամնետալ նշանակություն օվկիանոսագիտության մեջ[3]։

Օվկիանոսների բաժանման հիմք են հանդիսանում հիմնականում մայրցամաքները, արշիպելագները և այլ չափանիշներ։ Առավել մանրամասն տեղեկատվության համար տես ներքևի աղյուսակը։[2][4]

Տեղը Օվկիանոս Նշումներ
1 Խաղաղ օվկիանոս Սկսվում է Ասիայից և Օվկիանիայից մինչև Ամերիկա[4]
2 Ատլանտյան օվկիանոս սկսվում է Ամերիկայից մինչև Եվրասիա և Աֆրիկա
3 Հնդկական օվկիանոս Ողողում է Հնդկական թերակղզու ափերը և սահմանակից է Աֆրիկային և Ավստրալիային[4][5]
4 Հարավային օվկիանոս Հաճախ համարվում է Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների մի մասը,[2][6] որը շրջափակում է Անտարկտիդան։
5 Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս Հաճախ համարվում է ծով, որը փակում է Արկտիկան և ողողում է Հյուսիսային Ամերիկայի և Եվրասիայի հյուսիսային ափերը։

Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները հասարակածով բաժանվում են հյուսիսային և հարավային մասերի։ Ավելի փոքր ջրային տարածքները կոչվում են այլ կերպ, օրինակ ծով, նեղուց, ծոց և այլն։

Ֆիզիկական բնութագրիչներ

Ջրոլորտի ընդհանուր զանգվածը 1.400.000.000.000.000.000 տոննա է կամ 1.4×1021 կգ, որը կազմում է Երկրի ընդհանուր զանգվածի 0,023 տոկոսը։ Քաղցրահամ ջուրը 3 տոկոսից էլ քիչ է կազմում, մնացածը աղի ջուրն է, որը գտնվում է օվկիանոսներում։ Համաշխարհային օվկիանոսը 361 միլիոն կմ2 մակերևույթ ունի,[7] ծավալը կազմում է մոտ 1,3 մլդ կմ3, միջին խորությունը՝ 3790 մ, առավելագույն խորությունը՝ 10923 մ։[7] Համաշխարհային ծովային ջրերի գրեթե կեսը 3000 մ խորություն ունեն։[1] Օվկիանոսները, որոնց խորությունը 200 մ էլ քիչ է կազմում, ծածկում են Երկրի մակերևույթի մոտ 66%:[8] Սրանց մեջ չեն մտնում այն ծովերը, որոնք կապված են Համաշխարհային օվկիանոսի հետ, ինչպիսին է օրինակ Կասպից ծովը։

Ջրի կապտավուն գույնը մի քանի բաղկացուցիչ նյութերի արդյունք է։ Հիմնական բաղկացուցիչներն են լուծված օրգանական նյութերը և քլորոֆիլը։[9]

Նավաստիները և այլ ծովագնացներ զեկուցել են, որ օվկիանոսը հաճախ տեսանելի լուսարձակում է, որը գիշերը մղոններով տարածվում է։ 2005 թ գիտնականներն առաջին անգամ հայտարարեցին, որ նրանք ունեն այս լուսարձակման վկայությունը՝ մի լուսանկար։[10] Այն հավանաբար առաջանում է կենսալուսարձակումից։[11][12][13]

Գոտիներ և խորություններ

Հիմնական օվկիանոսային բաժանումները

Օվկիանոսագետները բաժանում են օվկիանոսը մի քանի գոտիների կախված ֆիզիկական և կենսաբանական պայմաններից։ Պելագիկ գոտին ներառում է բոլոր բաց օվկիանոսային տարածքները, և կարող է բաժանվել իր հերթին ըստ խորության և լույսի թափանցման։ Ֆոտիկ գոտին ընկած է օվկիանոսի մակերևույթից մինչև 200 մետր խորությամբ տարածքը։ Այս գոտում այն տարածքն է, որտեղ կարող է տեղի ունենալ ֆոտոսինթեզ, և հետևաբար այն ունի ամենամեծ կենսաբազմազանությունը։ Քանի որ բույսերին անհրաժեշտ է ֆոտոսինթեզ, այս մակարդակից ներքև գտնվող կյանքի տեսակները ստիպված են սնվել կամ վերևից սուզվող նյութերով (տես ծավային ձյուն), կամ գտնել այլ էներգիայի աղբյուրներ, հիդրոթերմալ գազանցքները այսպիսի էներգիայի հիմնական աղբյուրներն են ափոթիկ գոտում (խորությունը 200 մետրից ներքև)։ Ֆոտիկ գոտու պելագիկ մասը անվանում են էպիպելագիկ: Ափոթիկ գոտու պելագիկ մասը կարող է բաժանվել շրջանների, որոնք ուղղահայաց իրար վրա են դասավորված ըստ ջերմաստիճանի։ Մեզոպելագիկը ամենավերին շրջանն է։ Նրա ներքևի սահմանն է հանդիսանում ջերմային թռիչքի շերտը 12 °C ջերմաստիճանով, որը արևադարձային գոտիներում սովորաբար ընկած է 700-1000 մ խորության վրա։ Հաջորդը բաթիպելագիկ շրջանն է՝ 10-4 °C միջակայքում, խորությունը սովորաբար լինում է 700-1000 մ։ Աբիսալ դաշտի վերևում է գտնվում Աբիսալպելագիկ շրջանը, որի ներքևի սահմանը ընկած է 6000 մ խորության վրա։ Վերջին շրջանը պարունակում է խորը իջվածքներ, և անվանվում է հադալպելագիկ շրջան։ Այն տարածվում է 6000-11000 մ միջակայքում և հանդիսանում է օվկիանոսի ամենախոր գոտին։

Պելագիկ ափոթիկ գոտիների հետ միասին կան նաև բենթիկ ափոթիկ գոտիներ։ Դրանք համապատասխանում են խորքային ծովի երեք ամենախորը գոտիներին։ Բենթիալ գոտին ծածկում է մայրցամաքային լանջը մինչև 4000 մ խորությունը։ Աբիսալ գոտին ծածկում է աբիսալ դաշտերը 4000 - 6000 մետր միջակայքում։ Դրանից ներքև ընկած է հադալ գոտին, որը համապատասխանում է հադալպելագիկ շրջանին և գտնվում է օվկիանոսային իջվածքներում։

Պելագիկ գոտին նաև կարող է բաժանվել ենթաշրջանների, ներիտիկ գոտի և օվկիանիկ գոտի: Ներիտիկ գոտին ներառում է ջրային զանգվածները, որոնք ընկած են մայրցամաքային շելֆերի վրա, իսկ օվկիանիկ գոտին ներառում է ամբողջ մնացած բաց ջրերը։ Ի հակադրություն, ծովափնյա գոտին ընդգրկում է մակընթացության ցածր և բարձր սահմանների միջև ընկած շրջանը և իրենից ներկայացնում ծովային և ցամաքային տարածքների միջև անցումային շրջանը։ Այն հայտնի է նաև որպես միջմակընթացային գոտի։

Հետազոտություններ

Մեծ ստորջրյա ձևավորումների քարտեզ (1995)

Նավերով ճանապարհորդությունները օվկիանոսի վրայով սկսվել են նախապատմական ժամանակներում, իսկ ստորջրյա ճանապարհորդությունները և հետազոտությունները հնարավոր են դարձել միայն համեմատաբար վերջերս։

Օվկիանոսում ամենախորը կետն է Մարիանյան իջվածքը, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում, Հյուսիսային Մարիանյան կղզիների մոտ։ Նրա առավելագույն խորությունն է 10 971 մ (± 11 մետր)։ Բրիտանական ծովային նավ Չելենջեր II հայտնաբերել է այն 1951 թվականին և անվանել է նրա ամենախորը կետը՝ " Չելենջերի անդունդ": 1960 թվականին երկու մարդկանց կողմից կառավարվող «Trieste» բատիսկաֆը հասել է իջվածքի հատակին։

Օվկիանոսի խորքային մասերի մեծ մասը դեռևս հետազոտված և նույնիսկ քարտեզագրված չէ։ 10 կիլոմետրից մեծ ձևավորումների ընդհանուր պատկերը ստեղծվել է 1995 հիմնվելով մոտ ընկած օվկիանոսի մակերևույթի գրավիտացիոն խանգարումների վրա։

Կլիման

Համընդհանուր ջերմային շրջանառության քարտեզ: Կապույտով նշված են խորքային ջրերի հոսանքները, իսկ կարմիրով՝ մակերևութային հոսանքները

Օվկիանոսային հոսքերը մեծապես ազդում են Երկրի կլիմայի վրա փոխանցելով ջերմությունը արևադարձային գոտուց բևեռային շրջաններ, և տեղափոխում են ջերմ կամ սառը օդը և տեղումները ափամերձ շրջաններ, որտեղ քամիները կարող դրնաք հասցնել ցամաքի ներքին մասերը։ Մակերևութային ջերմությունը և քաղցրահամ ջրերի հոսքերը ստեղծում են գլոբալ խտության գրադիենտ, որը և կառավարում է օվկիանոսի լայնածավալ շրջանառության ջերմային մասը։ Այն կարևոր դեր ունի բևեռային շրջաններին ջերմության մատակարարման մեջ, և հետևաբար ծովային սառույցի կարգավորման մեջ։ Ջերմային շրջանառության փոփոխությունները զգալի ազդեցություն ունեն Երկրի ռադիացիոն հավասարակշռության վրա։ Քանի որ, ջերմային շրջանառությունը կարգավորում է այն արագությունը, որով որ խորքային ջրերը հասնում են մակերևույթին, այն կարող է մեծապես ազդել նաև մթնոլորտում ածխաթթվի պարունակության վրա։

Ջերմային շրջանառության վրա համընդհանուր տաքացման հնարավոր ազդեցությունների մասին քննարկումը, տես ջերմային շրջանառության կանգնեցում:

Հաճախ նշվում է, որ ջերմային շրջանառության պատճառով է, որ Արևմտյան Եվրոպայի կլիման այդպիսի չափավոր է։ Մեկ այլ կարծիք պնդում է, որ դա բոլորովին այդպես չէ, և Եվրոպայի կլիման տաք է, քանի որ այն գտնվում է օվկիանոսային ավազանի քամհար ուղղության վրա, և մթնոլորտային ալիքները բերում են տաք օդ դեպի հյուսիս մերձարևադարձային շրջաններից[14][15]: Արկտիկական շուրջբևեռային հոսանքը շրջապատում է մայրցամաքը, ազդելով տարածաշրջանի կլիմայի վրա և միացնում է տարբեր օվկիանոսների հոսանքները։

Եղանակի առավել դրամատիկ ձևերից մեկը առաջանում է օվկիանոսների վրա, դա արևադարձային ցիկլոններն են (նույնպես անվանվում են "թայֆուններ" և "փոթորիկներ", կախված նրանից, թե որտեղ են նրանք առաջացել)։

Կենսաբանությունը

1rightarrow.png  Տե՛ս նաև  Ծովային կենսաբանություն 

Օվկիանոսն էականորեն ազդում է կենսոլորտի վրա։ Օվկիանոսային գոլորշիացումը, որպես ջրի շրջանառության փուլ, աղբյուր է հանդիսանում անձրևների մեծամասնության համար։ Ինչպես նաև, օվկիանոսների ջերմաստիճանը որոշիչ դեր ունի կլիմայի և քամիների ձևավորման համար, որոնք էլ իրենց հերթին ազդում են կյանքի վրա ցամաքում։ Կյանքը օվկիանոսում զարգացել է ցամաքում կյանքի առաջանալուց 3 միլիարդ տարի առաջ։ Օվկիանոսի խորությունը և հեռավորությունը ափից խստորեն ազդում է բույսերի և կենդանիների կենսաբազմազանության վրա տվյալ շրջանում։

Օվկիանոսային ծագման կյանքի տեսակներից են՝

Տնտեսական արժեքը

Օվկիանոսները կարևոր դեր ունեն տրանսպորտային փոխադրումների համար։ Քանի որ աշխարհի ապրանքների մեծ մասը տեղափոխվում է նավերով։ Օվկիանոսները նույնպես հանդիսանում են նաև ձկնորսական արդյունաբերության հիմնական մատակարարման աղբյուր։ Առավել զարգացած է ծովախեցգետինների, ձկների, կրաբերի և օմարների արդյունահանումը։[16]:

Other Languages
Аҧсшәа: Аокеан
Afrikaans: Oseaan
Alemannisch: Ozean
አማርኛ: ውቅያኖስ
aragonés: Ocián
Ænglisc: Gārsecg
ܐܪܡܝܐ: ܐܘܩܝܢܘܣ
مصرى: محيط
অসমীয়া: মহাসাগৰ
asturianu: Océanu
azərbaycanca: Okean
تۆرکجه: اوقیانوس
башҡортса: Океан
Boarisch: Ozean
žemaitėška: Ondėnīns
Bikol Central: Kadagatan
беларуская: Акіян
беларуская (тарашкевіца)‎: Акіян
български: Океан
भोजपुरी: महासागर
Bislama: Dipsi
বাংলা: মহাসাগর
brezhoneg: Meurvor
bosanski: Okean
буряад: Далай
català: Oceà
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Dâi-iòng
нохчийн: Океан
Chamoru: Tåsi
ᏣᎳᎩ: ᎠᎺᏉᎯ
کوردی: ئۆقیانووس
qırımtatarca: Okean
čeština: Oceán
Чӑвашла: Океан
Cymraeg: Cefnfor
Deutsch: Ozean
Zazaki: Okyanus
dolnoserbski: Ocean
डोटेली: महासागर
Ελληνικά: Ωκεανός
English: Ocean
Esperanto: Oceano
español: Océano
eesti: Ookean
euskara: Ozeano
estremeñu: Océanu
فارسی: اقیانوس
suomi: Valtameri
Võro: Suurmeri
føroyskt: Hav
français: Océan
Nordfriisk: Oosean
furlan: Ocean
Frysk: Oseaan
Gaeilge: Aigéan
贛語: 大洋
Gàidhlig: Cuan
galego: Océano
Avañe'ẽ: Paraguasu
Bahasa Hulontalo: Awuhu
עברית: אוקיינוס
हिन्दी: महासागर
Fiji Hindi: Ocean
hrvatski: Ocean
hornjoserbsce: Ocean
Kreyòl ayisyen: Oseyan (geografi)
magyar: Óceán
interlingua: Oceano
Bahasa Indonesia: Samudra
Interlingue: Ocean
Ilokano: Taaw
ГӀалгӀай: Океан
Ido: Oceano
íslenska: Haf
italiano: Oceano
ᐃᓄᒃᑎᑐᑦ/inuktitut: ᐃᒫᓗᒃ
日本語: 大洋
Patois: Uoshan
la .lojban.: braxamsi
Basa Jawa: Samodra
ქართული: ოკეანე
Qaraqalpaqsha: Okean
Kabɩyɛ: Lɩŋgamʋʋ
қазақша: Мұхит
ភាសាខ្មែរ: មហាសមុទ្រ
ಕನ್ನಡ: ಮಹಾಸಾಗರ
한국어: 대양
къарачай-малкъар: Океан
kurdî: Okyanûs
kernowek: Keynvor
Кыргызча: Океан
Latina: Oceanus
лезги: Океан
Lingua Franca Nova: Mar
Limburgs: Oceaan
Ligure: Oceano
lumbaart: Ucean
lietuvių: Vandenynas
latviešu: Okeāns
मैथिली: महासागर
Basa Banyumasan: Samudra
Malagasy: Ranomasina
олык марий: Тептеҥыз
Māori: Moana nui
македонски: Океан
മലയാളം: സമുദ്രം
монгол: Далай
मराठी: महासागर
кырык мары: Океан
Bahasa Melayu: Lautan
Mirandés: Ouceano
မြန်မာဘာသာ: သမုဒ္ဒရာ
Nāhuatl: Ilhuicaātl
Napulitano: Oceano
Plattdüütsch: Ozean
नेपाली: महासागर
नेपाल भाषा: महासागर
Nederlands: Oceaan
norsk nynorsk: Verdshav
norsk: Verdenshav
Sesotho sa Leboa: Lewatle
Diné bizaad: Tó niteel
occitan: Ocean
ਪੰਜਾਬੀ: ਮਹਾਂਸਾਗਰ
Kapampangan: Karayatmalatan
Papiamentu: Oceano
Norfuk / Pitkern: Oshen
polski: Ocean
پنجابی: وڈا سمندر
پښتو: سمندر
português: Oceano
Runa Simi: Mama qucha
rumantsch: Ocean
Romani: Okeyanu
română: Ocean
tarandíne: Oceane
русский: Океан
русиньскый: Океан
संस्कृतम्: सागरः
саха тыла: Океан
ᱥᱟᱱᱛᱟᱲᱤ: ᱢᱟᱦᱟᱫᱚᱨᱭᱟ
sicilianu: Ocèanu
Scots: Ocean
سنڌي: بحر
srpskohrvatski / српскохрватски: Ocean
Simple English: Ocean
slovenščina: Ocean
chiShona: Gungwa
Soomaaliga: Badweyn
shqip: Oqeani
српски / srpski: Океан
Seeltersk: Ozean
Basa Sunda: Jaladri
svenska: Ocean
Kiswahili: Bahari kuu
ślůnski: Uocean
తెలుగు: మహాసముద్రం
тоҷикӣ: Уқёнус
Türkmençe: Okean
Tagalog: Karagatan
Türkçe: Okyanus
Xitsonga: Lwandle
татарча/tatarça: Океан
удмурт: Океан
ئۇيغۇرچە / Uyghurche: ئوكيان
українська: Океан
اردو: سمندر
oʻzbekcha/ўзбекча: Okean
vèneto: Osèano
vepsän kel’: Valdmeri
Tiếng Việt: Đại dương
walon: Oceyan
Winaray: Kalawdan
吴语:
isiXhosa: Iilwandle
მარგალური: ოკიანე
ייִדיש: אקעאן
Yorùbá: Òkun
中文:
文言:
Bân-lâm-gú: Hái-iûⁿ
粵語: 大洋