Օպերացիոն համակարգ

Օպերացիոն (գործավար) համակարգ (ՕՀ), ծրագրերի խումբ, որը կառավարում է համակարգչային սարքախմբի ռեսուրսները և ընդհանուր ծառայություններ է մատակարարում կիրառական ծրագրերին։ Համակարգչում ՕՀ-ը համակարգչային տեխնիկային ծրագրեր ապահովող ամենակարևոր մասն է։ Օգտվողը առանց ՕՀ-ի չի կարող օգտվել և ավելացնել ծրագրեր համակարգչում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ծրագիրը ինքնաբեռնվող է։

Ժամանակաբաշխ (time-sharing) ՕՀ-երում պլանավորում են առաջադրանքները և դրանցից շատերը ներառում են պրոցեսի ժամանակի, զանգվածային պահեստավորման, տպագրության և այլ ռեսուրսների ծախսերի արդյունավետ բաշխման հաշվառումը։

Սարքավորումների այնպիսի գործողությունների համար, ինչպիսիք են ներածումը և արտածումը և հիշողության կազմակերպումը, ՕՀ-ը հանդես է գալիս որպես միջնորդ կիրառական ծրագրերի և համակարգչային ծրագրերի միջև, չնայած կիրառական ծածկագիրը սովորաբար ստեղծվում է հենց սարքավորումների միջոցով [1][2], բայց հաճախ ՕՀ-ի կարիքն ունի կամ կարող է ընդհատվել նրա կողմից։ ՕՀ-եր կարելի է գտնել գրեթե ցանկացած սարքավորման մեջ, որը համակարգիչ է պարունակում` բջջային հեռախոսներից և վիդեո խաղերի վահանակներից մինչև գերհամակարգիչներ և վեբսերվերներ։

ժամանակակից ՕՀ֊երի օրինակ են՝ Android, iOS, Linux և այլն, որոնցից յուրաքանչյուրը իր արմատը ունի UNIX-ում կամ Microsoft Windows-ում։

Առաջատար օպերացիոն համակարգը Microsoft Windows֊ն է, որը կիրառվում է օգտագործողների ընդհանուր քանակի 82.74 %֊ի կողմից։ Apple Inc.֊ի արտադրության macOS֊ը երկրորդ տեղում է (13.23%), իսկ Linux֊ի բոլոր տարբերակները միասին օգտագործում է միայն 1.57%֊ը[3]։ Ինչ վերաբերում է հեռախոսային սարքերին՝ խելախոսներին (smartphone) և թաբլեթներին, Android-ը առաջատար է 87.5 տոկոսով և տարեկան 10.3 տոկոս աճով, երկրորդը Apple֊ի iOS֊ն է 12.1 տոկոս օգտագործելիությամբ և տարեկան 5.2 տոկոս նվազումով, մինչդեռ մյուս բոլոր ՕՀ֊ի օգտագործելիությունը 0.3 տոկոս է[4]։ Linux-ը առավել տարածված է սերվերներում և գերհաշվարկային մեխանիզմներում։

Բովանդակություն

Other Languages
Acèh: OS
Alemannisch: Betriebssystem
العربية: نظام تشغيل
azərbaycanca: Əməliyyat sistemi
žemaitėška: Uoperacėnė sėstema
беларуская (тарашкевіца)‎: Апэрацыйная сыстэма
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Chŏ̤-cáuk hiê-tūng
Esperanto: Operaciumo
客家語/Hak-kâ-ngî: Chok-ngia̍p hì-thúng
hornjoserbsce: Dźěłowy system
Bahasa Indonesia: Sistem operasi
Interlingue: Operativ systema
íslenska: Stýrikerfi
Qaraqalpaqsha: Operatsion sistema
Taqbaylit: Anagraw n wammud
한국어: 운영 체제
Ripoarisch: Bedriefsystem
Lëtzebuergesch: Betribssystem
Lingua Franca Nova: Sistem de opera
македонски: Оперативен систем
Bahasa Melayu: Sistem pengendalian
Plattdüütsch: Bedriefssystem
नेपाल भाषा: अपरेटिङ सिस्टम
Nederlands: Besturingssysteem
norsk nynorsk: Operativsystem
Pälzisch: Betriebssystem
português: Sistema operativo
русиньскый: Операчна сістема
davvisámegiella: Operatiivavuogádat
srpskohrvatski / српскохрватски: Operativni sistem
Simple English: Operating system
slovenčina: Operačný systém
slovenščina: Operacijski sistem
Soomaaliga: Operating system
српски / srpski: Оперативни систем
Basa Sunda: Sistim Operasi
татарча/tatarça: Операцион система
oʻzbekcha/ўзбекча: Ishlatuv tizimi
Tiếng Việt: Hệ điều hành
吴语: 操作系统
中文: 操作系统
Bân-lâm-gú: Chok-gia̍p hē-thóng
粵語: 作業系統