Օնորե դը Բալզակ

Օնորե դը Բալզակ
ֆր.՝ Honoré de Balzac
Honoré de Balzac (1842) Detail.jpg
Ծնվել էմայիսի 20, 1799(1799-05-20)[1][2][3][4][4][5][6][7]
ԾննդավայրՏուր[8]
Վախճանվել էօգոստոսի 18, 1850(1850-08-18)[9][1][2][3] (51 տարեկանում)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա[8]
Գրական անունHorace de Saint-Aubin, Lord R’Hoone և Viellerglé
Մասնագիտությունվիպասան և գրական քննադատ
Լեզուֆրանսերեն[1]
Ազգությունֆրանսիացիներ
ՔաղաքացիությունՖրանսիա
ԿրթությունՓարիզի համալսարան, Շարլեմաժ լիցե և Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանBachelor of Laws (հունվարի 4, 1819)
Գրական ուղղություններռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներՀայր Գորիո, Մարդկային կատակերգություն, Illusions perdues, Eugénie Grandet, Splendeurs et misères des courtisanes, Շագրենի կաշին և Les Chouans
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ[10]
ԱմուսինԷվելինա Հանսկա[11]
Համատեղ ապրողՕլիմպ Պելիսյե, Մարիա դյու Ֆրեսնե, Caroline Marbouty և Laure de Berny[12]
ԶավակներՄարի-Կարոլին Դյու Ֆրեսնե
Honoré de Balzac signature c1842-43.svg
Օնորե դը Բալզակ Վիքիքաղվածքում
Honoré de Balzac Վիքիպահեստում

Օնորե դը Բալզակ (ի ծնե տրված անունը՝ Օնորե Բալզակ, դը մասնիկը սկսել է օգտագործել 1830 թվականից, ֆր.՝ Honoré de Balzac, մայիսի 20, 1799(1799-05-20)[1][2][3][4][4][5][6][7], Տուր[8] - օգոստոսի 18, 1850(1850-08-18)[9][1][2][3], Փարիզ, Ֆրանսիա[8]), ֆրանսիացի գրող։

Ծնվել է Տուր քաղաքում հարուստ գյուղացու ընտանիքում։ Հայրը պատրաստում էր որդուն փաստաբանական կարիերայի։ 1807-13 թթ. Բալզակը սովորել է Վանդոմի դպրոցում, 1816-19 թթ.՝ Փարիզի իրավագիտական դպրոցում, միաժամանակ աշխատելով նոտարի մոտ գրագիր։ Սակայն հետագայում թողել է այդ զբաղմունքը՝ նվիրելով իրեն գրականությանը։

1823 թ-ից սկսել է հրապարակվել, 1825-28 թթ. զբաղվել է հրատարակչական գործունեությամբ, սակայն անհաջող։

1829 թ. լույս է տեսնում Բալզակի անունով ստորագրված առաջին գիրքը՝ «Շուաններ» (Les Chouans) պատմական վեպը։ Բալզակի հաջորդ ստեղծագործություններն են՝ «Մասնավոր կյանքի դրվագներ» (Scènes de la vie privée, 1830), «Երկարակեցության կենսահյութը» (L'Élixir de longue vie, 1830–1831); «Գոբսեկ» վիպակը (Gobseck, 1830), որոնք մեծ հաջողություն ունեցան ընթերցողների և քննադատների մոտ։ 1831 թ. Բալզակը հրատարակում է «Շագրենի կաշին» փիլիսոփայական վեպը և սկսում աշխատել «Երեսնամյա կինը»(La femme de trente ans) վեպի վրա։ «Չարաճճի պատմվածքներ» շարքում (Contes drolatiques, 1832 - 1837) Բալզակը հեգնալից ընդօրինակում է Վերածննդի պատմվածքների ոճը։ Մասամբ ինքնակենսագրական «Լուի Լամբեր» (Louis Lambert, 1832) և հատկապես «Սերաֆիտա» (Séraphîta, 1835) վեպերում արտացոլվել է Բալզակի հետաքրքրությունը Սվեդենբորգի և Մեն-Մարտենի միստիկական կոնցեպցիաներով։

Բալզակը հայտնի էր իր բացառիկ աշխատասիրությամբ. նա ստեղծագործում էր գրասեղանի առջև օրը 15-16 ժամ՝ յուրաքանչյուր տարի հրատարակելով երեքից վեց գիրք։

1834 թ. Բալզակի մոտ միտք է առաջանում իր ստեղծած և ստեղծվելիք բոլոր երկերը, որոնցում ներկայացված է լինելու իր ժամանակի բարքերի համայնապատկերը, ամփոփել մի բազմահատոր շարքի մեջ։ Այդ շարքը նա հետագայում վերնագրեց «Մարդկային կատակերգություն»։

Այդ շարքի վրա Բալզակն աշխատեց մինչև իր կյանքի վերջը։ Նա բաժանել է այն երեք մասի՝ «Էթյուդներ բարքերի մասին», «Փիլիսոփայական էթյուդներ» և «Անալիտիկ էթյուդներ»։ Առաջին մասի մեջ ներառվեցին «Մասնավոր կյանքի դրվագները» («Գոբսեկ», «Երեսնամյա կինը», «Գնդապետ Շաբեր» (Le colonel Chabert, 1844), «Հայր Գորիո» (Le Père Goriot, 1834-35)) և այլն.); «Գավառական կյանքի դրվագներ» ["Տուրի հոգևորականը" (Le curé de Tours, 1832), «Էժենի Գրանդե» (Eugénie Grandet, 1833), «Կորսված պատրանքները» (Les Illusions Perdues, 1837-43) և այլն); «Դրվագներ փարիզյան կյանքից» («Տասներեքի պատմությունը» եռագրությունը (L’Histoire des Treize, 1834), «Ցեզար Բիրոտո» (César Birotteau, 1837), «Նյուսինգենի դրամատունը» (La Maison Nucingen, 1838) և այլն); «Ռազմական կյանքի դրվագներ»; «Քաղաքական կյանքի դրվագներ»; «Գյուղական կյանքի դրվագներ»։ Հետագայում շարքը համալրվեց «Մոդեստա Մինյոն» (Modeste Mignon, 1844), «Զարմուհի Բեթը» (La Cousine Bette, 1846), «Զարմիկ Պոնսը» (Le Cousin Pons, 1847) վեպերով, ինչպես նաև շարքն ամփոփող «Ժամանակակից պատմության աստառը» (L’envers de l’histoire contemporaine, 1848) վեպով։

Բալզակի ստեղծագործություններից շատերը թարգմանվել են հայերեն և հրատարակվել 1950-60-ական թթ.[13]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  6. 6,0 6,1 NooSFere
  7. 7,0 7,1 filmportal.de
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Резник Р. А. Бальзак Оноре де // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: https://wikidata.org/wiki/Track:Q17378135"></a>
  • 9,0 9,1 9,2 https://wikidata.org/wiki/Track:Q23441"></a>
  • Portraits de décorés de la Légion d'honneur
  • Honoré de Balzac Biography
  • Madame Louise Antoinette- Laure de Berny
  • Մարդկային կատակերգություն։ [Երկերի ժողովածու 10 հ.] / Օ. դը Բալզակ; Թարգմ.՝ Լ. Մարության; Առաջաբ.՝ Է. Պետրոսյան. - Երևան։ Հայպետհրատ, 1956. - 10 հ. ; 22 սմ. Հ. 1 (1956, 771 էջ) Թարգմ.՝ Հ. Բարսեղյան; Ա. Տայան Շուշաններ; Շագրենի կաշին - Հ. 2 (1956, 726 էջ) Թարգմ.՝ Լ. Մարության, Լ. Փորթուգյան Տասներեքի պատմությունը; Էժենի Գրանդե; Լքված կինը - Հ. 3 (1956, 736 էջ) Թարգմ.՝ Ա. Տայան, Վիվան, Լ. Մարության Գյուղական բժիշկը; Հայր Գորիո; Երեսնամյա կինը - Հ. 4 (1957, 831 էջ) Թարգմ.՝ Լ. Մարության Խորտակված պատրանքներ - Հ. 5 (1957, 811 էջ) Թարգմ.՝ Վ. Միքայելյան, Տ. Կարա-Սարգսյան, Ե. Տոլբագյան, Զ. Աղասյան, Գ. Փանոսյան, Պ. Շահբազյան, Ժ. Թութունջյան Գնդապետ Շաբեր; Գնդակ խաղացող կատվի վաճառատունը; Գոբսեկ; Անաստված պատարագը; Իրավազրկում; Տիկին Ֆիրմիանի; Վենդետտա; Կնոջ կերպար; Անհայտ գլուխգործոց; Հաշտված Մելմոթը; Կարմիր պանդոկը; Մնաք բարով; Երկարակեցության կենսահյութը; El Verdugo; Նյուսինգենի բանկային տունը - Հ. 6 (1958, 676 էջ) Թարգմ.՝ Լ. Մարության Կուրտիզանուհիների պերճանքն ու թշվառությունը - Հ. 7 (1959, 806 էջ) Թարգմ.՝ Հր. Բուջիկանյան, Վ. Սվաճյան, Թ. Հակոբյան Հովտաշուշանը; Ամուրիի կյանքը; Երկակի ընտանիք - Հ. 8 (1960, 719 էջ) Թարգմ.՝ Մ. Սարոյան, Հ. Մարգարյան Բեաթրիս; Մոդեստա Մինյոն - Հ. 9 (1960, 675 էջ) Թարգմ.՝ Հ. Գասպարյան, Վ. Միքայելյան Մութ գործ; Գյուղացիները - Հ. 10 (1961, 773 էջ) Թարգմ.՝ Լ. Մարության, Լ. Փոթուգյան Զարմուհի Բեթը; Բացարձակի որոն
  • Other Languages
    azərbaycanca: Onore de Balzak
    башҡортса: Оноре де Бальзак
    беларуская: Анарэ дэ Бальзак
    беларуская (тарашкевіца)‎: Анарэ дэ Бальзак
    български: Оноре дьо Балзак
    Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Honoré de Balzac
    客家語/Hak-kâ-ngî: Honoré de Balzac
    Bahasa Indonesia: Honoré de Balzac
    Lëtzebuergesch: Honoré de Balzac
    македонски: Оноре де Балзак
    кырык мары: Бальзак, Оноре де
    Dorerin Naoero: Honoré de Balzac
    Nederlands: Honoré de Balzac
    ਪੰਜਾਬੀ: ਬਾਲਜ਼ਾਕ
    پنجابی: بالزاک
    português: Honoré de Balzac
    armãneashti: Honoré de Balzac
    سنڌي: بالزاڪ
    srpskohrvatski / српскохрватски: Honoré de Balzac
    Simple English: Honoré de Balzac
    slovenčina: Honoré de Balzac
    slovenščina: Honoré de Balzac
    српски / srpski: Оноре де Балзак
    தமிழ்: பல்சாக்
    తెలుగు: బాల్జాక్
    Türkmençe: Onore de Balzak
    татарча/tatarça: Оноре де Бальзак
    ئۇيغۇرچە / Uyghurche: بالزاك
    українська: Оноре де Бальзак
    اردو: بالزاک
    oʻzbekcha/ўзбекча: Honoré de Balzac
    Tiếng Việt: Honoré de Balzac
    Bân-lâm-gú: Honoré de Balzac
    粵語: 巴爾扎克