Քլեյվ Գրենջեռ

Picto Info sciences exactes.png
Քլեյվ Գրենջեռ
անգլ.՝ Clive Granger
Clive Granger by Olaf Storbeck.jpg
Ծնվել էսեպտեմբերի 4, 1934()[4][1][2][3], Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[7], ԱՄՆ), անգլիացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ ընդհանուր միտումներով տնտեսական ժամանակային շարքերի վերլուծության մեթոդների (կոինտեգրացիոն) մշակման համար (2003

Կենսագրություն

Քլայվը ծնվել է 1934 թ. Մեծ Բրիտանիայի Սուոնսի քաղաքում (հարավային Ուեյլս)՝ Էդվարդ Ջոն և Էվելին Գրենջեռների ընտանիքում։[8] Հաջորդ տարի ծնողները տեղափոխվեցին Լինքոլն։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մոր հետ տեղափոխվել է Քեմբրիջ, որտեղ ստացել է նախնական կրթությունը։ Միջնակարգ կրթությունը կրկին սկսել է Քեմբրիջում, սակայն շարունակել Նոթինգհեմում, որտեղ ընտանիքը տեղափոխվեց պատերազմից հետո։ Դպրոցական տարիներին ի հայտ եկան Գրենջեռի ունակությունները մաթեմատիկայում։ Քլայվին շատ էր հետաքրքում կիրառական մաթեմատիկան։

Միջնակարգ կրթությունն ստանալուց հետո Գրենջեռն ընդունվեց Նոթինգհեմի համալսարան՝ մասնագիտանալու և տնտեսագիտության և մաթեմատիկայի բնագավառում, սակայն հաջորդ տարվանից շարունակեց միայն մաթեմատիկայի ուղղությամբ։ 1955 թ. ստանալով բակալավրի աստիճան՝ մնաց Նոթինգհեմի համալսարանում՝ Հարի Փիթի ղեկավարությամբ ստանալով վիճակագրության գիտությունների թեկնածու աստիճանը։

1956 թ. 21 տարեկան հասակում Գրենջեռն սկսեց վիճակագրություն դասավանդել համալսարանում։ Քանի որ հիմնականում հետաքրքրված էր կիրառական վիճակագրությամբ և տնտեսագիտությամբ, ապա որպես դոկտորականի թեմա ընտրեց տնտեսական ժամանակային շարքերի վերլուծությունը, մի ոլորտ, որտեղ կարծում էր, թե շատ քիչ բան է արված։[8]

Other Languages
العربية: كليف غرانجر
azərbaycanca: Kliv Qrendjer
беларуская: Клайв Грэнджэр
български: Клайв Грейнджър
català: Clive Granger
Cymraeg: Clive Granger
English: Clive Granger
euskara: Clive Granger
Bahasa Indonesia: Clive Granger
italiano: Clive Granger
македонски: Клајв Гренџер
Nederlands: Clive Granger
پنجابی: کلو گرینجر
português: Clive Granger
română: Clive Granger
slovenčina: Clive Granger
svenska: Clive Granger
Türkçe: Clive Granger
українська: Клайв Грейнджер
Tiếng Việt: Clive Granger
Yorùbá: Clive Granger