Քաղաք
English: City

Բնակավայր
Քաղաք
NYC wideangle south from Top of the Rock.jpg

Քաղաք, որպես կանոն՝ գյուղի համեմատությամբ ավելի մարդաշատ ու խոշոր բնակավայր, որի բնակչությունը գերազանցապես զբաղված է ոչ գյուղատնտեսական բնագավառներում։

Քաղաքները երկրի տնտեսական, մշակութային ու գիտական կյանքի կենտրոններն են։ Առաջին քաղաքներն առաջացել են III հազարամյակի վերջում՝ աշխատանքի հասարակական բաժանման հետևանքով, երբ սկսվեց արհեստների, առևտրի տարանջատումը գյուղատնտեսական աշխատանքից։ Այս բնագավառներում զբաղված մարդիկ հիմնեցին նոր, ավելի խոշոր բնակավայրեր՝ քաղաքներ։

Քաղաքների աճն զարգացել է 20-րդ դարի ընթացքում տեղի ունեցած արդյունաբերական բուռն զարգացման շնորհիվ։ Դրանց աճին զուգընթաց մեծանում է քաղաքային բնակչության տեսակարար կշիռն ընդհանուր բնակչության մեջ։ Եթե 1800 թվականին աշխարհի քաղաքային բնակչության բաժինը կազմել է 3 %, ապա ներկայումս այն գնահատվում է շուրջ 45 %։

Բնակավայրի վերաբերումը քաղաքների կատեգորիաներին ձևավորվում է օրենսդրական կարգով։ Ընդ որում, քաղաքի չափանիշները տարբերվում են՝ սկսած 250 մարդուց Դանիայում և վերջացնելով մինչև 30 միլիոն մարդ Ճապոնիայում։

Քաղաքներն առանձնացվում են՝ ըստ մարդաշատության (բնակիչների թվի), գործառույթների, աշխարհագրական դիրքի, հիմնադրման ժամանակի և այլն։

Քաղաքների տիպեր

Քաղաքների տիպերը քաղաքները երկրի «հրամանատարական կազմն» են, տարածքի կազմակերպման կենտրոնները, տնտեսական, մշակութային և գիտական կյանքի գլխավոր կենտրոնները, հաղորդակցության ուղիների հանգուցակետերը։ Հետևաբար քաղաքների դասակարգումը և խմբավորումը անհրաժեշտ է տարբեր տիպի քաղաքների զարգացման ռազմավարության մշակման, տարածաշրջանային քաղաքականության իրականացման համար։ քաղաքների դասակարգման հիմքում ընկած են որակական (գործառույթները, ծագումնաբանությունը, տնտեսաշխարհագրական դիրքը, հատակագծային կառուցվածքը), իսկ խմբավորման հիմքում՝ քանակական հատկանիշները (մարդաշատությունը, տարածքը)։քաղաքի անէական հատկանիշը նրա արտադրական կամ այլ գործառույթներն են, որոնցով որոշվում է քաղաքի մասնագիտացումը և մասնակցությունը աշխատանքի աշխարհագրական բաժանմանը։ քաղաքի զարգացման համար առավել կարևոր նշանակություն ունեն այն գործառույթները, որոնք քաղաքը կապում են այլ բնակավայրերի հետ։ Այդ գործառույթները կոչվում են հիմնային կամ քաղաքաստեղծ գործառույթներ։ Բացի հիմնային ճյուղերից՝ արդյունաբերություն, շինարարություն, արտաքին տրանսպորտ, գիտություն, բարձրագույն կրթություն և այլն, յուրաքանչյուր քաղաքում կան քաղաքին սպասարկող ճյուղեր կամ ոլորտներ։ Դրանցից են մանրածախ առևտուրը, դպրոցական կրթությունը, կենցաղային սպասարկումը, առողջապահությունը, ներքաղաքային տրանսպորտը և այլն։ Այս ոլորտները չեն որոշում քաղաքի գոյության իմաստը, չնայած որ դրանցում կարող է զբաղված լինել բնակչության մեծ մասը։ Ըստ կատարած գործառույթների բնույթի՝ քաղաքները կարելի է բաժանել երկու խմբի՝ տնտեսական և ոչ տնտեսական։ Առաջին խմբի մեջ մտնում են արդյունաբերական, տրանսպորտային, առևտրական, երկրորդի մեջ՝ վարչական, ռազմական, գիտական, մշակութային գործառույթների կատարող քաղաքները։

Այն քաղաքները, որոնք շրջակա տարածք]նկատմամբ կատարում են մի քանի գործառույթներ, կոչվում են բազմագործառույթ քաղաքներ։ Սովորաբար բոլոր քաղաքները բազմագործառույթ են և միաժամանակ կատարում են վարչական, արդյունաբերական, տրանսպորտային, կրթամշակութային և այլ գործառւոյթներ։ Միագործառույթ են սովորաբար փոքր քաղաքները։ Օրինակ՝ Վիշին (Ֆրանսիա), Կիսլովոդոսկը (Ռուսաստան), Ջերմուկը (Հայաստան)՝ առողջարանային, Քեմբրիջը (Մեծ Բրիտանիա), Փրինսթոնը (ԱՄՆ) բուհական կենտրոններ են։

Քաղաքների խմբավորում

Քաղաքների խմբավորման կարևորագույն հատկանիշներից է մարդաշատությունը։ Ըստ մարդաշատության՝ առանձացնում են փոքր (մինչև 50 հազար), միջին (50-100 հազար), մեծ (100-250 հազար), խոշոր (250-500 հազար), խոշորագույն (500 հազար և ավելի մարդ) քաղաքներ։

Եվրոպական տիպի քաղաքներ

Եվրոպական տիպի քաղաքներն ունեն հոծ կառուցապատում, կենտրոնն աչքի է ընկնում միջնադարյան, իսկ ծայրամասերը՝ ժամանակակից շենքերով։ Ունեն բարդ հատակագիծ, որն առաջացել է պատմական երկարատև զարգացման ընթացքում։

Ամերիկյան տիպի քաղաքներ

Ամերիկյան տիպի քաղաքները կառուցապատված են ավելի ցրիվ կերպով, հիմնականում առանձնատներով։ Միայն մեծ քաղաքների կենտրոնը՝ գործարար շրջանը, առանձնանում է բարձրահարկ շենքերով, բանկերի, հյուրանոցների և այլ շենքերի կուտակմամբ։

Ասիական տիպերի քաղաքներ

Ասիական տիպերի քաղաքները ձևավորվել է զարգացող երկրներում, առանձնանում է անսովոր խիտ, առավելապես ցածրահարկ կառուցապատմամբ, բարեկարգման ցածր մակարդակով։

Արաբական տիպի քաղաքներ

Արաբական տիպի քաղաքները տարածված են Հարավարևմտյան Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։ Այս տիպի քաղաքներն ունեն բավական խիտ կառուցապատված հին միջուկ (կենտրոն), վերջին տասնամյակներին կառուցապաված ու եվրոպական քաղաքներ հիշեցնող թաղամասեր, ծայրամասային գոտի, որտեղ չքավորական թաղամասերն են։

Աֆրիկյան տիպի քաղաքներ

Աֆրիկյան տիպի քաղաքներ են Կենտրոնական և Հարավային Աֆրիկայի քաղաքները, որոնք իսկական գյուղեր են՝ հաճախ մերձակա հողամասերով, բարեկարգման ցածր աստիճանով։ Սակայն կենտրոնները լրիվ հակառակ են՝ լավ բարեկարգված և բարձրահարկ շենքերով կառուցապատված։

Լատինաամերիկյան տիպի քաղաքներ

Լատինաամերիկյան տիպի քաղաքներում գաղութային տիրապետության ժամանակ կառուցված հին թաղամասերի հարևանությամբ կան լավ հատակագծված ու բարեկարգ նոր թաղամասեր՝ բազմահարկ շենքերով։ Այս քաղաքների ծայրամասերը, ինչպես արաբականներինը, զբաղեցնում են չքավորների թաղամասերը։ Քաղաք

Աղբյուրներ

  • «Աշխարհագրություն, 10-րդ դասարանի դասագիրք», Մ. Մանասյան, Թ. Վարդանյան, Ա. Հովսեփյան, Ա. Գրիգորյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Պոտոսյան, էջ 206։
Other Languages
Аҧсшәа: Ақалақь
Afrikaans: Stad
Alemannisch: Stadt
አማርኛ: ከተማ
aragonés: Ciudat
Ænglisc: Burg
العربية: مدينة
ܐܪܡܝܐ: ܡܕܝܢܬܐ
مصرى: مدينه
অসমীয়া: চহৰ
asturianu: Ciudá
авар: Шагьар
Aymar aru: Marka
azərbaycanca: Şəhər
تۆرکجه: شهر
башҡортса: Ҡала
Boarisch: Stod
žemaitėška: Miests
Bikol Central: Syudad
беларуская: Горад
беларуская (тарашкевіца)‎: Горад
български: Град
भोजपुरी: शहर
Banjar: Kuta
বাংলা: শহর
བོད་ཡིག: གྲོང་ཁྱེར།
brezhoneg: Kêr
буряад: Хото
català: Ciutat
Chavacano de Zamboanga: Ciudad
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Siàng-chê
нохчийн: ГӀала
Cebuano: Dakbayan
Chamoru: Dangkulo
ᏣᎳᎩ: ᎦᏚᎲᎢ
کوردی: شار
qırımtatarca: Şeer
čeština: Město
словѣньскъ / ⰔⰎⰑⰂⰡⰐⰠⰔⰍⰟ: Градъ
Чӑвашла: Хула
Cymraeg: Dinas
dansk: By
Deutsch: Stadt
Zazaki: Sûke
Ελληνικά: Πόλη
emiliàn e rumagnòl: Sitê
English: City
Esperanto: Urbo
español: Ciudad
eesti: Linn
euskara: Hiri
estremeñu: Ciá
فارسی: شهر
suomi: Kaupunki
Võro: Liin
Na Vosa Vakaviti: Siti
føroyskt: Býur
français: Ville
arpetan: Vela
Nordfriisk: Stääd
furlan: Citât
Frysk: Stêd
Gagauz: Kasaba
贛語: 城市
kriyòl gwiyannen: Vil
Gàidhlig: Baile mòr
galego: Cidade
Avañe'ẽ: Táva
ગુજરાતી: શહેર
Gaelg: Caayr
客家語/Hak-kâ-ngî: Sàng-sṳ
Hawaiʻi: Kūlanakauhale
עברית: עיר
हिन्दी: शहर
Fiji Hindi: City
hrvatski: Grad
hornjoserbsce: Město
Kreyòl ayisyen: Vil
magyar: Város
interlingua: Citate
Bahasa Indonesia: Kota
Interlingue: Cité
Igbo: Okeama
Ilokano: Siudad
ГӀалгӀай: Пхьа
Ido: Urbo
íslenska: Borg
italiano: Città
ᐃᓄᒃᑎᑐᑦ/inuktitut: ᓄᓇᓖᑦ
日本語: 都市
Patois: Siti
la .lojban.: tcadu
Jawa: Kutha
ქართული: დიდი ქალაქი
Taqbaylit: Tamdint
Адыгэбзэ: Къалэ
Gĩkũyũ: Cĩtĩ
қазақша: Қала
ಕನ್ನಡ: ನಗರ
한국어: 도시
къарачай-малкъар: Шахар
Ripoarisch: Stadt
kurdî: Bajar
коми: Кар
Кыргызча: Шаар
Latina: Urbs
Ladino: Sivdad
Lëtzebuergesch: Stad
лакку: Шагьру
лезги: Шегьер
Limburgs: Sjtad
lumbaart: Cità
lingála: Engumba
lietuvių: Miestas
latviešu: Pilsēta
मैथिली: शहर
Malagasy: Tanàna
олык марий: Ола
Māori: Tāone
Minangkabau: Kota
македонски: Град
മലയാളം: നഗരം
монгол: Хот
मराठी: शहर
Bahasa Melayu: Bandar raya
Mirandés: Cidade
مازِرونی: شهر
Dorerin Naoero: Tekawa
Nāhuatl: Altepetl
Napulitano: Cità
Plattdüütsch: Stadt
Nedersaksies: Stad (woonstee)
नेपाली: सहर
नेपाल भाषा: नगर
Nederlands: Stad
norsk nynorsk: Storby
norsk: By
Nouormand: Cité
occitan: Vila
Livvinkarjala: Linnu
Ирон: Сахар
ਪੰਜਾਬੀ: ਸ਼ਹਿਰ
Deitsch: Schtadt
Norfuk / Pitkern: Citii
polski: Miasto
پنجابی: شہر
Ποντιακά: Πόλη
português: Cidade
Runa Simi: Hatun llaqta
romani čhib: Foro
română: Oraș
armãneashti: Câsâbă
tarandíne: Cetata granne
русский: Город
русиньскый: Місто
саха тыла: Куорат
ᱥᱟᱱᱛᱟᱲᱤ: ᱱᱟᱜᱟᱨ
sicilianu: Citati
Scots: Ceety
سنڌي: شهر
srpskohrvatski / српскохрватски: Grad
සිංහල: නගර
Simple English: City
slovenčina: Mesto (všeobecne)
slovenščina: Mesto
chiShona: Guta
Soomaaliga: Caasimad
shqip: Qyteti
српски / srpski: Град
Sunda: Kota
svenska: Stad
Kiswahili: Jiji
ślůnski: Mjasto
தமிழ்: மாநகரம்
тоҷикӣ: Шаҳр
ไทย: นคร
Tagalog: Lungsod
Türkçe: Şehir
Xitsonga: Dorobha
татарча/tatarça: Шәһәр
українська: Місто
اردو: شہر
oʻzbekcha/ўзбекча: Shahar
vèneto: Sità
vepsän kel’: Lidn
Tiếng Việt: Thành phố
West-Vlams: Stad
Volapük: Zif
Winaray: Syudad
吴语: 城市
ייִדיש: שטאט
Yorùbá: Ìlú
Zeêuws: Stad
中文: 城市
Bân-lâm-gú: Siâⁿ-chhī
粵語: 城市