Փափկամարմիններ

Փափկամարմիններ
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՓափկամարմիններ
Լատիներեն անվանում
Mollusca

Փափկամարմիններ, փափկամորթեր, կակղամորթավորներ կամ մոլյուսկներ (լատ.՝ Mollusca), անողնաշարավորների առանձին տիպ։ Թվաքանակով երկրորդն են հոդվածոտանիներից հետո։ Փափկամարմինների ընդհանուր քանակը տարբեր երկրներում տատանվում է 100 հազարից[1] մինչև 200 հազար[2]: ՀՀ-ում ամենուրեք տարածված է 155 տեսակ։ Ռուսաստանում հանդիպում է մոտ 2900 տեսակ[3]: Այս տիպը սովորաբար բաժանում են 9 կամ 10 դասի, որոնցից երկուսը ամբողջությամբ վերացել են: Փափկամարմինները յուրացրել են համարյա բոլոր միջավայրերում գոյատևելու (ծովային և քաղցրահամ ջրեր, հող, ցամաքա-օդային տարածք) ձևերը: Որոշ փափկամարմիններ դարձել են ժամանակավոր կամ հիմնական մակաբույծներ՝ այլ կենդանիների համար:

Փափկամարմինների ամենափոքր ներկայացուցիչները համարվում են երկփեղկանիները: Նրանց հասուն ներկայացուցիչները՝ Condylonucula maya ունեն 0,5 մմ երկարություն[4]: Փափկամարմինների տիպին է պատկանում գլխոտանիների դասը, որի ներկայացուցիչները անողնաշարավորների ամենախոշոր տեսակներն են: Գլխոտանիներին է պատկանում Mesonychoteuthis-ը (կաղամար), որի քաշը հասնում է 495 կիլոգրամի:

Փափկամարմինները բազմազան են ոչ միայն չափերով, այլ նաև անատոմիական կազմով և պահվածքով: Գլխոտանի փափկամարմինները, ինչպիսին են կաղամարները, սիպելները և ութոտնուկները, անողնաշարավորների մեջ զբաղեցնում են առաջին տեղերից մեկը՝ նյարդային համակարգի զարգացվածությամբ: Փափկամարմինների մոտ 80%-ը պատկանում է փորոտանիների դասին, 19%-ը՝ երկփեղկանիների և միայն 1%-ն է ժամանակակից ներկայացուցիչների այլ դասին պատկանում:

Փափկամարմինների մեծամասնությունը կարող են տեղաշարժվել ոտքի միջոցով: Գլխոտանիների ոտքը ձևափոխվել է շոշափուկի: Փափկամարմինների բնորոշ առանձնահատկություններից է հանքայնացված խեցին, որի ձևն ու կառուցվածքը փոխվում է դասից դաս: Գլխոտանիների մեծամասնության մոտ խեցին բացակայում է: Փափկամարմինների համար բնորոշ գիծ է համարվում բերանային հատուկ ապարատը՝ քերիչը: Երկփեղկանիների մոտ ինչպես քերիչը, այնպես էլ՝ ամբողջ գլուխը հետ է զարգացել:

Փափկամարմինների առաջացումը կապվում է քեմբրիլի ժամանակաշրջանից:

Փափկամարմինների շատ տեսակներ՝ հիմնականում ցամաքային և ցամաքա-ջրային տեսակները, հայտնվել են անհետացման վտանգի մեջ՝ մարդկանց գործունեության պատճառով, և հիմա գտնվում են հսկողության տակ:

Փափկամարմինները համարվում են մարդկանց համար սննդի աղբյուր, ինչպես նաև նրանց խեցին օգտագործում են որպես շքեղություն, սադափի, մարգարիտի, վիսոնի, պուրպուրի տեսքով: Այս ամենի հետ մեկտեղ փափկամարմինները համարվում են գյուղանտեսության համար վնասատուներ, իսկ որոշները մարդու համար անմիջական վտանգ են ներկայացնում:

Փափկամարմիններին պատկանող գլխոտանիների դասին ժամանակակից մշակույթում տվել են ծովային հրեշների կարգավիճակ:

Փափկամարմինները բաժանվում են հետևյալ դասերի՝ զրահավորներ կամ խիտոններ, ակոսափորայիններ, մոնոպլակոֆորներ, թիոտանիներ, երկփեղկանիներ, փորոտանիներ, գլխոտանիներ և փոսապոչայիններ։

Բովանդակություն

Other Languages
Afrikaans: Weekdiere
Alemannisch: Weichtiere
አማርኛ: ዛጎል ለበስ
aragonés: Mollusca
العربية: رخويات
asturianu: Mollusca
azərbaycanca: Molyusklar
تۆرکجه: مولیوسکلار
башҡортса: Моллюскылар
беларуская: Малюскі
беларуская (тарашкевіца)‎: Малюскі
български: Мекотели
বাংলা: মলাস্কা
brezhoneg: Blotvil
bosanski: Mehkušci
català: Mol·luscs
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Niōng-tā̤ dông-ŭk
Cebuano: Kinhason
čeština: Měkkýši
Cymraeg: Molwsg
dansk: Bløddyr
Deutsch: Weichtiere
Ελληνικά: Μαλάκια
English: Mollusca
Esperanto: Moluskoj
español: Mollusca
eesti: Limused
euskara: Molusku
فارسی: نرم‌تنان
føroyskt: Lindýr
français: Mollusca
Nordfriisk: Wokdiarten
Gaeilge: Moileasc
galego: Moluscos
Avañe'ẽ: Syrymbe
עברית: רכיכות
हिन्दी: मोलस्का
hrvatski: Mekušci
hornjoserbsce: Mjechkuše
magyar: Puhatestűek
interlingua: Mollusca
Bahasa Indonesia: Moluska
Ido: Molusko
íslenska: Lindýr
italiano: Mollusca
日本語: 軟体動物
Basa Jawa: Moluska
ქართული: მოლუსკები
한국어: 연체동물
Кыргызча: Моллюск
Latina: Mollusca
Lëtzebuergesch: Weechdéieren
Lingua Franca Nova: Molusco
Limburgs: Weikdere
lietuvių: Moliuskai
latviešu: Gliemji
македонски: Мекотели
മലയാളം: മൊളസ്ക
Bahasa Melayu: Moluska
Napulitano: Mollusca
Plattdüütsch: Weekdeerter
Nederlands: Weekdieren
norsk nynorsk: Blautdyr
norsk: Bløtdyr
occitan: Mollusca
ଓଡ଼ିଆ: ସନ୍ଧିପଦ
ਪੰਜਾਬੀ: ਮੋਲਸਕਾ
polski: Mięczaki
پنجابی: مولسکا
português: Moluscos
Runa Simi: Llamp'uka
română: Moluscă
tarandíne: Mollusca
русский: Моллюски
Kinyarwanda: Ikinyamushongo
Scots: Mollusca
srpskohrvatski / српскохрватски: Mekušci
Simple English: Mollusc
slovenčina: Mäkkýše
slovenščina: Mehkužci
српски / srpski: Мекушци
svenska: Blötdjur
Kiswahili: Moluska
తెలుగు: మొలస్కా
tetun: Molusku
Tagalog: Mollusca
Türkçe: Yumuşakçalar
українська: Молюски
oʻzbekcha/ўзбекча: Mollyuskalar
vèneto: Mołusco
West-Vlams: Molluuskn
Winaray: Mollusca
吴语: 软体动物
ייִדיש: מאלוסקן
中文: 软体动物
Bân-lâm-gú: Nńg-thé tōng-bu̍t
粵語: 軟體動物