Ցին դինաստիա

Ցին դինաստիա
晉朝
265 - 420  
Քարտեզ

Western Jeun Dynasty 280 CE.png

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Լոյան (265-316), Ցյանքան (317-420)
Լեզու Չինարեն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Ցին
Պատմություն

Ցին դինաստիան (հեշտացված չինարեն՝ 晋朝, ավանդական չինարեն՝ 晉朝, փինյին՝ Jìn Cháo) Չինաստանի պատմության մեջ դինաստիա էր, որ գոյատևել է 265-420 թթ․։ Այդ դինաստիայի 2 հիմնական բաժին կա, առաջինը՝ Արևմտյան Ցին(西晉, 265-316), երկրորդը՝ Արևելյան Ցին(東晉, 317–420)։ Արևմտյան Ցինը՝ իր Լոյան մայրաքաղաով, հիմնադրվել էր Սիմա Յանի կողմից, մինչդեռ Արևելյան Ցինի հիմնադիրն էր Սիմա Րուին, իսկ մայրաքաղաքը՝ Ցյանքանը։ Գիտնականների մոտ այս երկու ժամանակաշրջանները հայտնի են նաև որպես Լիան Ցին (兩晉, բառացի՝ երկու Ցին) և Սիմա Ցին (司馬晉), որպեսզի հեշտ լինի տարբերելը այս դինաստիան մյուս դինաստիաներից, որ կրում են նույն անվանումը, ինչպիսին է, օրինակ՝ ավելի ուշ Ցին դինաստիան (後晉)։

Հիմնադրում

Սիմա կլանը սկզբում ենթարկվում էր Վեյ դինաստիային, սակայն կլանի ազդեցությունը և հզորությունը մեծապես աճեց 249 թ․-ի հեղաշրջումից հետո, որը հայտնի է որպես Գաոփինգ Դամբարանների միջադեպ։ 263 թ․-ին Սիմա Ժաոն գրավեց Շուի հողերը և բանտարկեց Լիու Շանին, ինչին մի տարի հետո հաջորդեց Ժոնգ Հույի ապստամբությունը։ 265 թ․-ին Սիմա Յանը ստիպեց Վեյի Կայսր Չաո Հուանին հանձնել գահը իրեն՝ վերջ դնելով Վեյ դինաստիային և հիմնադրելով Ցինը։ Սիմա Յանը թագադրվեց որպես Ցինի Վու Կայսր։ Նա իր դինաստիան անվանեց այդպես ի պատիվ Գարնան և Աշնան շրջանների Ցին պետության, որը իշխել է Սիմայի կլանում Վեն կոմսությանը Հենեյում (ներկայիս Վեն կոմսություն, Հենան280 թ․-ին Ցինը գրավեց Արևելյան Վուն և միացրեց իրեն Չինաստանը, սակայն ներքին հակամարությունները, կոռուպցիան և քաղաքական ցնցումները թուլացրեցին դինաստիան, և միավորումը տևեց ընդամնեը տասը տարի։ Երկրորդ Ցին կայսեր՝ Կայսեր Հույի գալուստից հետո, տարբեր կայսերական իշխաններ փորձեցին ներգրավվել իշխանությունը ավերիչ Ութ կայսրերի պատերազմի մեջ։ Դրան հաջորդեց Հինգ Բարբարոսների ապստամբությունը, որի ժամանակ մեծ թվով փախստականներ գաղթեցին հարավ, քանի դեռ հյուսիսը զբաղեցրել էին տարբեր քոչվոր ցեղեր։ Ասյպիսով, 316 թիվը դարձավ Արևմտյան Ցին դինաստիայի ավարտը, երբ Ցին դատարանը տարահանվեց Հուայհե գետի հյուսիս, և Արևելյան Ցին դինաստիայի սկիզբ, ինչպես նաև համարվեց Տասնվեց Թագավորությունների շրջան։ Սիմա Րուին հիմնադրեց Արևելյան Ցինը Ցյանքանում 317 թ․-ին՝ մինչև ներկայիս Հարավային Չինաստանի ամբողջ մասը հասնող տարածքով։ Արևելյան Ցինի և Տասնվեց Թագավորությունների շրջանի համադրությունը երբեմն անվանում են «Արևելյան Ցին Տասնվեց Թագավորություններ» (東晉十六國)։ Այս ժամանակաշրջանի ընթացքում մեծ թվով մարդ կենտրոնից տեղափոխվեց հյուսիս՝ զարգացումը խթանելով Հյուսիսային Չինաստանում։ Արևելյան Ցինի կայսրերը սահմնակափակում են կառավարությունը տեղական և փախստական ազնվական զինակիր ընտանիքների աջակցությունից կախվածության պատճառով։ Այդ ընտանիքները ներառում էին Վան Դաո կանցլերի Վան ընտանիքը և Սի Անի ու Սի Սուանի Սի ընտանիքը։ Շատ ֆենջեններ (方鎮; բառացի՝ ռազմական կոմսություն) լուրջ ծրագրեր ունեին, ինչը հանգեցրեց Վան Դունի ապստամբության, Սու Ցանի և Հուան Վենի դիկտատուրայի։ Չնայած գլխավոր նպատակը հյուսիսում կորցրած տարածքների ետ բերելն էր, թագավորական ընտանիքների պարանոյան և գահի կործանման մշտական լարվածությունը հանգեցրին շատ պաշտոնյաների օժանդակության կորստի։ 383 թ․-ին Քինը հավաքեց իր զորքերը և մտադիր էր նվաճել Արևելյան Ցինը։ Կայսրություն ներխուժելու վտանգի առաջ կանգնած Ցինի պաշտոնյաները համագործակցեցին՝ այն հույսով, որ կդադարեցնեն հարձակումը։ Ֆեյ գետի ճակատամարտից հետո Սի Անը, Սի Սուանը և այլ գեներալներ կարող էին դիմադրել Քանի հարձակմանը և ետ գրավել հսկայական տարածք իր թշնամուց։ Գահի զավթմանը Հուան Սուանի կողմից հաջորդեց ավելի շատ ներքին քաղաքական մարտեր։ Քանի որ տուժում էր քաղաքացիական վարչակազմը, Սան Էնը և Լու Սունը ավելի շատ ապստամբեցին և Քյաո Զոնը Արևմտյան Ցինի տարածքում Արևելյան Շու կոչվող նոր թագավորություն հայտարարագրեց։ Ի վերջո, Լիու Յուի վերելքը արարտվեց քաոսով և ավելի ուշ նա գաը իրեն վերցրեց, դնելով վերջ Ցին դինաստիային և սկիզբ Լիու Սոնյ դինաստիային ու Հյուսիսային դինաստիայի շրջանին Չինաստանի պատմության մեջ։

Other Languages
Afrikaans: Qin-dinastie
Alemannisch: Qin-Dynastie
asturianu: Dinastía Qin
башҡортса: Цинь (династия)
Bikol Central: Dinastiyang Ch'in
български: Цин (3 век пр.н.е.)
brezhoneg: Tierniezh Qin
буряад: Цинь улас
català: Dinastia Qin
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Cìng-dièu
čeština: Dynastie Čchin
Deutsch: Qin-Dynastie
Ελληνικά: Δυναστεία Τσιν
English: Qin dynasty
Esperanto: Dinastio Qin
español: Dinastía Qin
euskara: Qin dinastia
français: Dynastie Qin
贛語:
客家語/Hak-kâ-ngî: Chhìn-chhèu
עברית: שושלת צ'ין
हिन्दी: चिन राजवंश
hrvatski: Qin (dinastija)
Bahasa Indonesia: Dinasti Qin
italiano: Dinastia Qin
日本語: 秦朝
Basa Jawa: Wangsa Qin
ქართული: ცინი
ភាសាខ្មែរ: រាជវង្សឈិន
한국어: 진나라
Latina: Domus Qin
lietuvių: Činų dinastija
latviešu: Cjiņu dinastija
монгол: Цинь улс
Bahasa Melayu: Dinasti Qin
မြန်မာဘာသာ: ချင်မင်းဆက်
Nederlands: Qin-dynastie
norsk nynorsk: Qin-dynastiet
occitan: Dinastia Qin
polski: Dynastia Qin
português: Dinastia Chin
română: Dinastia Qin
srpskohrvatski / српскохрватски: Dinastija Qin
Simple English: Qin dynasty
slovenščina: Dinastija Č'in
српски / srpski: Династија Ћин
svenska: Qindynastin
Kiswahili: Nasaba ya Qin
Türkçe: Çin Hanedanı
ئۇيغۇرچە / Uyghurche: چىن سۇلالىسى
українська: Династія Цінь
Tiếng Việt: Nhà Tần
Winaray: Dinastiya Qin
吴语: 秦朝
მარგალური: ცინი
Vahcuengh: Caenzciuz
中文: 秦朝
Bân-lâm-gú: Chîn
粵語: 秦朝