Տրիստան և Իզոլդա (օպերա)

Picto infobox music.png
Տրիստան և Իզոլդա
Tristan und Isolde
SchvCM Isolde3.jpg
Տեսակերաժշտական դրամա և օպերա
ԺանրԵրաժշտական դրամա
ԿոմպոզիտորՌիխարդ Վագներ
Լիբրետտոյի
հեղինակ
Ռիխարդ Վագներ
Լիբրետտոյի
լեզու
գերմաներեն
Սյուժեի աղբյուրմիջնադարյան ավանդապատումներ
Գործողությունների քանակ3 Արար
ԿերպարներTristan, Iseult և Marke, King of Cornwall
Ստեղծման տարեթիվ1857
Առաջնախաղի տարեթիվհունիսի 10, 1865
Առաջնախաղի վայրՄյունխեն
Tristan und Isolde (Wagner) Վիքիպահեստում

Տրիստան և Իզոլդա (գերմ.՝ Tristan und Isolde), գերմանացի երգահան Ռիխարդ Վագների օպերա երեք գործողությամբ։ Լիբրետտոյի հեղինակը նույնպես Վագներն է։ Սյուժեն հիմնված է Տրիստանի և Իզոլդայի մասին միջնադարյան ավանդապատումների և դրանց գրական մշակումների վրա։ Ստեղծագործության մտահղացումը երգահանի մոտ ձևավորվել է 1850-ական թթ. կեսերին, 1857 թ. սեպտեմբերին պատրաստ էր տեքստը, իսկ 1859 թ. օգոստոսին՝ պարտիտուրը։

«Տրիստանի» բեմադրությունը շարունակաբար հետաձգվում էր, այդ թվում նաև այն պատճառով, որ այս նոր ու անսովոր ստեղծագործությունը ոմանց կողմից հայտարարվեց կատարման համար անհնարին (այսպես, Վիեննայի օպերային թատրոնը հրաժարվեց դրանից 1863 թ. բազմաթիվ փորձերից հետո)։ Վերջ ի վերջո, օպերայի պրեմիերան կայացավ 1865 թ. հունիսի 10-ին Մյունխենի օպերային թատրոնում։ Առաջին ներկայացումը Բայրոյթում տեղի ունեցավ 1886 թ.։

Other Languages
português: Tristan und Isolde
Simple English: Tristan und Isolde
Tiếng Việt: Tristan und Isolde