Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ

Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի 2008 թվականի դափնեկրի հայտարարումը

Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ, պաշտոնապես՝ Տնտեսագիտական գիտությունների բնագավառում Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված Շվեդիայի պետական բանկի մրցանակ (շվեդ.՝ Sveriges Riksbanks pris i ekonomisk vetenskap till Alfred Nobels minne), Շվեդիայի բանկի կողմից հիմնադրված մրցանակ՝ նվիրված Ալֆրեդ Նոբելի հիշատակին, որը շնորհվում է տնտեսագիտական գիտությունների բնագավառում նվաճումների համար։ Հանդիսանում է տնտեսագիտության բնագավառում ամենահեղինակավոր մրցանակը։ Ի տարբերություն հանդիսավոր մրցանակաբաշխության ժամանակ Նոբելյան դափնեկիրներին շնորհվող մյուս մրցանակների՝ այս մրցանակը չի հանդիսանում Ալֆրեդ Նոբելի ժառանգությունը։ Մրցանակը հիմնադրվել է 1969 թվականին։ 2013 թվականի վերջի դրությամբ այս մրցանակի դափնեկիր են դարձել 74 տնտեսագետ[1]:

Նոբելյան մրցանակաբաշխության արարողություն, 2010

Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը հայտարարվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի օրը։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունենում Ստոկհոլմում յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմի քաղաքապետարանում։

Ով կարող է առաջադրել թեկնածուներ

Համաձայն Նոբելյան հիմնադրամի կանոնադրության՝ թեկնածուներ կարող են առաջադրել հետևյալ անձինք.

  1. Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամները
  2. տնտեսագիտության բնագավառում Ա. Նոբելի հիշատակի մրցանակի կոմիտեի անդամները
  3. Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
  4. Շվեդիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի և Նորվեգիայի համալսարանների և ԲՈՒՀ-երի համապատասխան ֆակուլտետների մշտական աշխատող պրոֆեսորները
  5. Գիտությունների ակադեմիայի կողմից ընտրված նվազագույնը վեց համալսարանների կամ ինստիտուտների համապատասխան ամբիոնների ղեկավարները
  6. այլ գիտնականներ, որոնցից Ակադեմիան անհրաժեշտ կհամարի առաջարկներ ընդունել

5-րդ և 6-րդ կետերում նշված դասախոսների և գիտնականների ընտրության մասին որոշումները պետք է ընդունվեն յուրաքանչյուր տարի մինչև սեպտեմբեր ամսվա վերջ։

Other Languages
беларуская (тарашкевіца)‎: Нобэлеўская прэмія па эканоміцы
Bahasa Indonesia: Nobel Ekonomi
norsk nynorsk: Nobelprisen i økonomi
پنجابی: کارل سپتلر
srpskohrvatski / српскохрватски: Nobelova nagrada za ekonomiju
oʻzbekcha/ўзбекча: Iqtisodiyot boʻyicha Nobel mukofoti
Tiếng Việt: Giải Nobel Kinh tế