Տիբեթա-Բիրմանական լեզուներ

Տիբեթա-Բիրմանական լեզուներ. Մերձավոր լեզուների խումբ, որը մտնում է չին-տիբեթական լեզվաընտանիքի մեշ։ Խոսվում են ՉԺՀ-ում (Տիբեթում և Չինաստանի հարավարևմտյան որոշ վայրերում), Բիրմայում, Բանգլադեշում, Նեպալում, Հնդկաստանի հյուսիսում և Բութանում։ Խոսողների ընդհանուր թիվը՝ մոտ 35 միլիոն (1970)։ Ըստ ամերիկացի գիտնական Փ․ Բենեդիկտի՝ Տիբեթա-Բիրմանական լեզուները բաժանվում են 7 հիմնական խմբի՝ տիբեթա-կանաուրյան, կիրանտի, միրի, կաչի, լոլո-բիրմանական, բարիչի, կուկի-չժննագա։ Սրանք որոշ ընդհանրությունների հետ ունեն նաև էական տարբերություններ։ Միմյանց նման են հատկապես վանկի կառուցվածքով, բառերի կայուն դասավորության գործառություններով և մասնավոր որոշ հատկանիշներով։ Լեզուների մի մասը զարգացած ձևաբանական համակարգ ունի, մի մասն էլ հետևում է անշատական կառուցատիպին։ Առանձին լեզուներում որոշակիորեն արտահայտված է երաժշտական շեշտը։ Գրական լեզուներն են բիրմաներենը, տիբեթերենը, թանգութերենը, նեարերենը։ Տիբեթա-Բիրմանական լեզուների մեծ մասը գրազուրկ է։ Հիմնականում գործածում են հնդկագիր այբուբեններ։ Կան նաև սեփական հիերոգլիֆական համակարգ ունեցող լեզուներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 693 CC-BY-SA-icon-80x15.png
Other Languages
Bahasa Indonesia: Rumpun bahasa Tibeto-Burma
norsk nynorsk: Tibetoburmanske språk
srpskohrvatski / српскохрватски: Tibetsko-burmanski jezici
Simple English: Tibeto-Burman languages
中文: 藏緬語族
粵語: 藏緬語族