Վիրտուալ մասնիկներ

Վիրտուալ մասնիկներ, տարրական մասնիկներ, որոնք գոյություն ունեն միայն փոխազդեցության պրոցեսների միջանկյալ վիճակներում և չեն կարող գրանցվել մասնիկների դետեկտորներով կամ հաշվիչներով։ Վիրտուալ մասնիկ հասկացությունը դաշտի քվանտային տեսության և տարրական մասնիկների տեսության հիմնական հասկացություններից է։ Վիրտուալ մասնիկի բնորոշ առանձնահատկությունն այն է, որ դրանց առաքման և կլանման պրոցեսում խախտվում են էներգիայի և իմպուլսի պահպանման օրենքները։ Հարաբերականության հատուկ տեսության մեջ դա հավասարազոր է մասնիկի հանգստի զանգվածի, իմպուլսի և էներգիայի միջև եղած առնչության խախտմանը։ Նշված խախտումը, ինչպես և վիրտուալ մասնիկների բուն գոյությունը, որոնք դասական ֆիզիկայի տեսանկյունից անհնար են, անորոշությունների քվանտամեխանիկական սկզբունքի դրսևորումներից են։ Միևնույն ժամանակ, անորոշությունների առնչությունները սահմանափակում են վիրտուալ մասնիկների միջին գոյատևողությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 472 CC-BY-SA-icon-80x15.png
Other Languages
العربية: جسيم افتراضي
беларуская (тарашкевіца)‎: Віртуальная часьцінка
فارسی: ذره مجازی
日本語: 仮想粒子
한국어: 가상 입자
Nederlands: Virtueel deeltje
português: Partícula virtual
中文: 虛粒子