Վիկտորիա Բեքհեմ

Վիկտորիա Բեքհեմ
Victoria Beckham (Headshot).jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Victoria Beckham
Ի ծնե անունՎիկտորյա Կերոլայն Ադամս
Ծնվել էապրիլի 17, 1974 (44 տարեկան)
Խարլոու, Էսսեկս, Անգլիա
Հարլոու, Harlow, Essex, Էսեքս, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[1]
ԺանրերR&B, փոփ,
Մասնագիտություներգչուհի, երգահան, դերասան, նորաձևության դիզայներ, բլոգեր, ձեռնարկատեր և հեղինակային կատարող
Գործիքներդաշնամուր
Գործունեություն1994–այժմ
ԼեյբլVirgin
ՇրջանավարտLaine Theatre Arts և St Mary's Church of England High School
ԱնդամակցությունSpice Girls
ԱմուսինԴևիդ Բեքհեմ
ԿայքՊաշտոնական կայք

Վիկտորյա Կերոլայն Բեքհեմ (անգլ.՝ Victoria Caroline Beckham), մինչ ամուսնությունը - Ադամս (անգլ.՝ Adams, ապրիլի 17, 1974 , Խարլոու, Էսսեկս, Անգլիա)[2][3], անգլիացի երգչուհի, երգերի հեղինակ, պարուհի, մոդել, դերասանուհի, դիզայներ և բիզնեսլեդի։ 1990-ական թվականների վերջին, փառքի գագաթնակետի ճանապարհին, Spice girls փոփ խմբում նա հայտնի էր որպես Posh Spice (շքեղ համեմունք), այդպես նրան կնքել է բրիտանական հայտնի Top of the Pops ամսագիրը, 1996 թվականի հուլիսի հրատարակչության ժամանակ[4]: 2000 թվականին, երբ խմբի անդամները որոշեցին զբաղվել ինքնուրույն կարիերայով, Վիկտորիան սկսեց փոփ-կատարողի իր ուղին՝ հասնելով նրան, որ 10 սինգլները հայտնվեցին բրիտանական չարտերի առաջին հորիզոնականներում։ Նրա առաջին սինգլը «Out of Your Mind», գրավեց երկրորդ տեղը բրիտանական UK Singles Chart-ում, դա եղել է նրա ամենամեծ ձեռքբերումը ամբողջ կարիերայի ընթացքում։ Վիկտորիան պայմանագրեր է ունեցել Virgin Records և Telstar Records ընկերությունների հետ։ Վիկտորիային մեծ ճանաչում բերեց ամբողջ աշխարհում հայտնի դարձած ոճի առանձնահատկությունը։ Նա Rock & Republic-ի համար ջինսերի դիզայնով էր զբաղվում, հետագայում սկսեց իր սեփական ջինսե հագուստի արտադրությունը՝ dVb Style : Վիկտորիան թողարկեց արևային ակնոցների, ինչպես նաև Intimately Beckham օծանելիքը , որը վաճառվում է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Վիկտորիան համագործակցել է նաև Samantaha Thavasa և Shiantzy Chen ճապոնական բրենդների հետ, զբաղվելով պայուսակների և զարդերի դիզայնով։ 2012 թվականին համագործակցելով Land Rover - ի հետ՝ թողարկեց ավտոմեքենայի սեփական մոդելը, որը կոչվեց Evoque Victoria Beckham Special Edition[5]: Բացի այդ Բեքհեմը թողարկեց երկու բեսթսելլեր. մեկը ինքնակենսգրական, մյուսը «Ձեր գիդը» մոդայի աշխարհում։ Հեռուստատեսությունում Բեքհեմը մասնակցել է հինգ վավերագրական հաղորդումներում և ռեալիթի-շոուներում, ինչպես նաև Being Victoria Beckham և The Real Beckhams: Նրա վերջին դոկումենտալ հաղորդումը Victoria Beckhem-ն է՝ Coming to America , որում նա 2007 թվականին ընտանիքի հետ ճանապարհորդում է ԱՄՆ-ով։ Նաև նա «Հիմարիկ Բետտին» սերիալում հանդես է եկել էպիզոդիկ դերում, 4 անգամ ժյուրի է եղել «Պոդիում», Germany’s Next Topmodel և American Idol պրոեկտներում։ 2009 թվականին Բեքհեմների կարողությունը գնահատվել է 125 միլիոն ֆունտ ստերլինգ[6]:

Other Languages
Afrikaans: Victoria Beckham
asturianu: Victoria Beckham
azərbaycanca: Viktoriya Bekhem
беларуская: Вікторыя Бекхэм
български: Виктория Бекъм
čeština: Victoria Beckham
Esperanto: Victoria Beckham
føroyskt: Victoria Beckham
français: Victoria Beckham
Bahasa Indonesia: Victoria Beckham
lietuvių: Victoria Beckham
македонски: Викторија Бекам
Nederlands: Victoria Beckham
norsk nynorsk: Victoria Beckham
português: Victoria Beckham
srpskohrvatski / српскохрватски: Victoria Beckham
Simple English: Victoria Beckham
српски / srpski: Викторија Бекам
Basa Sunda: Victoria Beckham
Kiswahili: Victoria Beckham
українська: Вікторія Бекхем
Tiếng Việt: Victoria Beckham
Bân-lâm-gú: Victoria Beckham