Վիժում

Վիժում
Human fetus 10 weeks - therapeutic abortion.jpg
Տեսակ ֆիզիոլոգիական վիճակ
Բժշկական մասնագիտություն մանկաբարձություն
ՀՄԴ-9 779.6
ՀՄԴ-10 O04
Հիվանդությունների բազա 4153
MedlinePlus 002912
eMedicine 252560
Abortion Վիքիպահեստում

Աբորտ ( լատ.՝ abortus՝ «վիժում» բառից), աբորտ, անցուցք, հղիության ընդհատում՝ պտուղի հեռացում կնոջ արգանդից, առաջին 28 շաբաթվա (7 լուսնամսի) ընթացքում։

Ժամանակակից բժշկության մեջ լայն կիրառություն ունեն տարբեր դեղամիջոցներ և վիրաբուժական միջամտություններ դրդված վիժման համար։ Այնպիսի դեղամիջոցներ ինչպիսիք են mifepristone (միֆեպրիստոն) և prostaglandin (պռոստագլադին) էֆեկտիվությամբ չեն զիճում վիրաբուժական միջամտությանը առաջին եռամսյակում [1]:

Տեսակները

Վիժումը լինում է ինքնաբեր և արհեստական։ Ինքնաբեր աբորտը առաջանում է արգանդի պատի և պտղաձվի կապի խախտումից։ Պատճառներն են՝ մոր ընդհանուր հիվանդությունը (գրիպ, տիֆ, սիֆիլիս, տուբերկուլոզ, արյան հիվանդություններ, սրտի արատ, հիպերտոնիկ հիվանդություն, A, E վիտամինների պակաս), սննդային և դեղորայքային թունավորումը, ճառագայթային հիվանդությունը, սեռական օրգանների հիվանդությունը ( արգանդին հավելումների բորբոքում, ուռուցք, թերզարգացում), ինչպես և ֆիզիկական տրավման (ծանրություն բարձրացնելը, որովայնի վնասվածքը) ու հոգեկան ապրումները ( վախ, հուզմունք)։

Ըստ կլինիկական ընթացքի՝ ինքնաբեր աբորտը լինում է սպառնացող (արգանդի թեթև կծկումներ, ձգող ցավեր գոտկամասում, չնչին արյունային արտադրություն), սկսվող (ցավեր որովայնի ստորին մասում և գոտկամասում, սակավ, բայց անընդմեջ արյունային արտադրություն, արգանդի պարանոցը պահպանվում է, անցքը փակ է), «ընթացքի մեջ» (արգանդի կծկումներ և ուժեղ ցավեր, անընդհատ և առատ արյունային արտադրություն՝ արգանդի կարճացած պարանոց), թերի մակարդուկներով (առատ արյունահոսություն, պուլսի անկում, շոկային վիճակ, ներքին զննման ժամանակ շոշափվում են պտղաձվի մասերը, պարանոցի անցքը բաց է, արգանդը՝ անհավասար փափուկ), լրիվ (պտղաձուն լրիվ վիժվում է, արգանդը՝ դատարկ, կծկված, ամուր, փոքրացած), չկայացած (պտղաձուն մահանում է և երկար ժամանակ՝ ամիսներ, նույնիսկ տարի և ավելի, մնում արգանդում)։ Սպառնացող և սկսվող աբորտի դեպքում հղիության պահպանում հնարավոր է (անկողնային ռեժիմ, արգանդի կծկումը դադարեցնող, նյարդային համակարգը հանգստացնող դեղանյութեր, վիտամիններ), մյուս ձևերի դեպքում անհնար (ուժեղ արյունահոսությունների ժամանակ մաքրում են արգանդի խոռոչը)։

Other Languages
Afrikaans: Aborsie
aragonés: Alborto
العربية: إجهاض
مصرى: اجهاض
asturianu: Albuertu
azərbaycanca: Abort
башҡортса: Аборт
žemaitėška: Abuorts
беларуская: Аборт
беларуская (тарашкевіца)‎: Аборт
български: Аборт
বাংলা: গর্ভপাত
bosanski: Pobačaj
català: Avortament
کوردی: لەبەرچوون
čeština: Interrupce
Cymraeg: Erthyliad
dansk: Abort
Zazaki: Kurtaj
Ελληνικά: Έκτρωση
English: Abortion
Esperanto: Aborto
español: Aborto
eesti: Abort
euskara: Abortu
فارسی: سقط جنین
suomi: Abortti
føroyskt: Fosturtøka
français: Avortement
Frysk: Abortus
Gaeilge: Ginmhilleadh
galego: Aborto
Avañe'ẽ: Membykua
हिन्दी: गर्भपात
Fiji Hindi: Abortion
hrvatski: Pobačaj
interlingua: Aborto
Bahasa Indonesia: Gugur kandungan
Ilokano: Alis
íslenska: Fóstureyðing
italiano: Aborto
ᐃᓄᒃᑎᑐᑦ/inuktitut: ᐃᓄᐃᑎᑦᑐᖅ
日本語: 妊娠中絶
Patois: Abaashan
Basa Jawa: Aborsi
ქართული: აბორტი
Kabɩyɛ: Avortement
қазақша: Аборт
한국어: 낙태
Кыргызча: Аборт
Latina: Abortus
Lëtzebuergesch: Ofdreiwung
Limburgs: Abortus
lumbaart: Abort
lietuvių: Abortas
latviešu: Aborts
मैथिली: गर्भपतन
Malagasy: Fanalan-jaza
македонски: Абортус
മലയാളം: ഗർഭഛിദ്രം
монгол: Аборт
मराठी: गर्भपात
Bahasa Melayu: Pengguguran
Malti: Abort
नेपाली: गर्भपतन
Nederlands: Abortus
norsk nynorsk: Abort
norsk: Abort
occitan: Avortament
ଓଡ଼ିଆ: ଗର୍ଭପାତ
ਪੰਜਾਬੀ: ਗਰਭਪਾਤ
Kapampangan: Abortion
polski: Aborcja
Piemontèis: Abòrt
پنجابی: ابورشن
português: Aborto
Runa Simi: Sulluchiy
română: Avort
русский: Аборт
русиньскый: Аборт
srpskohrvatski / српскохрватски: Abortus
සිංහල: ගබ්සාව
Simple English: Abortion
slovenčina: Interrupcia
slovenščina: Splav
chiShona: Kubvisa nhumbu
српски / srpski: Побачај
svenska: Abort
Kiswahili: Utoaji mimba
తెలుగు: గర్భస్రావం
Türkmençe: Abort
Tagalog: Pagpapalaglag
Türkçe: Kürtaj
татарча/tatarça: Аборт
українська: Аборт
oʻzbekcha/ўзбекча: Abort
Tiếng Việt: Phá thai
Winaray: Punit
ייִדיש: אבארטאציע
Yorùbá: Ìṣẹ́yún
中文: 堕胎
Bân-lâm-gú: Thu̍t-the
粵語: 落仔