Վիեննայի համալսարանի բուսաբանական այգի

Picto infobox plant.png
Վիեննայի համալսարանի բուսաբանական այգի
Botanischer Garten der Universität Wien

Կոորդինատներ 48°11′42″ հս․. լ. 16°23′02″ ավ. ե. / 48°11′42″ հս․. լ. 16°23′02″ ավ. ե. / 48.1950513; 16.3838017
Երկիր Ավստրիա  Ավստրիա
Տեսակ բուսաբանական այգի
Հիմնվել է 1754
Մակերես 800 կմ2
Կայք http://www.botanik.univie.ac.at/hbv/
##Վիեննայի համալսարանի բուսաբանական այգի (Ավստրիա)
Green pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Վիեննայի համալսարանի բուսաբանական այգի ( գերմ.՝ Botanischer Garten der Universität Wien), բուսաբանական այգի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Վիեննայի համալսարանի բուսաբանական այգին է, որը գտնվում է Վիեննայի 3-րդ շրջանում` Բելվեդեր պալատական համալիրի հարևանությամբ։ Ութ հեկտար մակերեսով այգու տարածքում աճում է 11.5 հազար տեսակի բույս` աշխարհի տարբեր մասերից:

Պատմություն

Կայսրուհի Մարիա Թերեզան իր անձնական բժշկի խորհրդով 1754 թվականին գնել է 2 հեկտար հող դեղաբույսեր աճեցնելու համար` դրանով էլ ապագա այգու հիմքը դնելով։ Տարբեր տարիների այգին ղեկավարել են ավստրիացի նշանավոր բուսաբաններ ու կենսաբաններ Նիկոլակ Յոզեֆ ֆոն Ժակենը, Էդուարդ Ֆենցլը, Անտոն Կերները, Ռիխարդ Վեգտշտեյնը, Կարլ ֆոն Ֆրիշը։

1890-1893 թվականներին Անտոն Կերների ղեկավարությամբ ստեղծվել է ջերմոցային համալիրը, իսկ 1904-1905 թվականներին՝ բուսաբանության ինստիտուտը։ 1930 թվականին բուսաբանական այգուն է միացվում Հաբսբուրգների սեփական այգին, որի արդյունքում այգու տարածքը հասնում է ութ հեկտարի։

Բուսաբանական այգին խիստ տուժել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որի ավարտից հետո՝ 1945-1969 թվականներին կատարվել են վերականգնողական աշխատանքներ։ Միայն 1970 թվականին է այգին բացվում հանրության համար։ Բուսաբանական ինստիտուտի վերականգնողական աշխատանքները շարունակվել են 1975-1992 թվականներին, վերականգնվել են ջերմոցները՝ 1.500մ² մակերեսով։ Ջերմոցների մեծ մասն օգտագործվում է գիտական նպատակներով, դրանցից մեկում նույնիսկ մշտապես կազմակերպվում են ցուցահանդեսներ։

Իր գոյության 2.5 հարյուրամյակների ընթացքում բուսաբանական այգին մի քանի անգամ վերակառուցվել է, փոխվել են այգու զարգացման ծրագրերը։ Ներկայումս այն լանդշաֆտային այգի է, որ համակարգված է բույսերի աշխարհագրական դիրքով։ Այգու ավելի փոքր տարածքներ ձևավորված են կոնկրետ թեմաներով՝ օգտակար բույսեր, սուկուլենտներ, ալպյան բուսականություն, Ավստրիայի բուսականություն, բույսերի գենետիկա և էվոլյուցիա: