Ստորոգյալ

Ստորոգյալ, նախադասության գլխավոր երկու անդամներից մեկը(մյուսը ենթական է)։ Ստորոգյալը ստորոգման միջոցով որևէ հատկանիշ է վերագրում ենթակային, այսինքն՝ ցույց է տալիս, թե ինչ է անում, ինչ է լինում կամ ինչ է, ինչպիսին է ենթական։

Ստորոգյալը լինում է պարզ կամ բաղադրյալ։ Պարզ ստորոգյալն արտահայտվում է միայն խոնարհված բայով, այդ թվում՝ հարադիր բայով ու զուգաբայով։ Բաղադրալ ստորոգյալը կազմվում է որևէ այլ խոսքի մասով ( գոյական, ածական, դերանուն, մակբայ, կապական կապակցություն) կամ անկախ դերբայով ու հանգույցով։ Վերջինս հիմնականում արտահայտվում է օժանդակ բայի միջոցով։

Ստորոգյալին տրվող հարցերը պայմանավորված են նրա բնույթով։ Եթե ստորոգյալը բայական է, պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ արեց, ի՞նչ կանի և նման հարցերի։ Եթե ստորոգյալն բայանվանական է, պատասխանում է ո՞վ է, ի՞նչ է, ինչպիսի՞ն է, ի՞նչ դարձավ և նման այլ հարցերի [1]։

  • Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ

  1. Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան,1987, էջ 546-549:
Other Languages
العربية: خبر (نحو)
български: Сказуемо
brezhoneg: Prezegad
català: Predicat
čeština: Přísudek
Ελληνικά: Κατηγορούμενο
eesti: Öeldis
贛語: 謂語
galego: Predicado
עברית: נשוא
hrvatski: Predikat
magyar: Állítmány
Bahasa Indonesia: Predikat
íslenska: Umsögn
italiano: Predicato
日本語: 述語
ქართული: შემასმენელი
қазақша: Баяндауыш
한국어: 서술어
Перем Коми: Висьтас
lietuvių: Tarinys
latviešu: Izteicējs
македонски: Прирок
norsk nynorsk: Predikat
norsk: Predikat
română: Predicat
русский: Сказуемое
Simple English: Predicate (grammar)
slovenčina: Prísudok
slovenščina: Povedek
српски / srpski: Предикат
svenska: Predikat
Tagalog: Panaguri
Türkçe: Yüklem
українська: Присудок
Tiếng Việt: Vị ngữ
中文: 謂語