Սպիով դեմքը (ֆիլմ, 1983)

1rightarrow blue.svgԱյս հոդվածը 1983 թ. ֆիլմի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սպիով դեմքը (այլ կիրառումներ)։
Picto infobox cinema.png
Սպիով դեմքը
Scarface
Սպիով դեմքը 1983 թ. ֆիլմի պոստեր.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրքրեական, դրամա և մարտաֆիլմ
Թեմաանհաջող ընտանիք, թմրանյութերի անօրինական առևտուր, թմրաբարոն, substance-induced psychosis, Կոկաին և Mariel boatlift
ՀիմքՍպիով դեմքը (ֆիլմ, 1932)
Թվական1983
Լեզուանգլերեն,իսպաներեն
ՌեժիսորԲրայան դե Պալմա
ՊրոդյուսերՄարտին Բերգման
Սցենարի հեղինակՕլիվեր Սթոուն
ԴերակատարներԱլ Պաչինո
Սթիվեն Բաուեր
Միշել Պֆայֆեր
Ֆարիդ Մյուրեյ Աբրահամ
Մարի Էլիզաբեթ Մաստրանտոնիո
Ռոբերտ Լոգիա և ուրիշներ
ՕպերատորՋոն Ալոնզո
ԵրաժշտությունՋորջիո Մորոդեր
ՄոնտաժՋերալդ Բ. Գրինբերգ և David Ray
Պատմվածքի վայրՖլորիդա, Մայամիի քաղաքային գոտի, Նյու Յորք, Բոլիվիա և Մայամի
Նկարահանման վայրՆյու Յորք, Լոս Անջելես, Ֆլորիդա և Մայամի
ԿինոընկերությունUniversal Studios
Տևողություն170 րոպե
Բյուջե25 միլիոն ԱՄՆ դոլար
Շահույթ65,884,703 ԱՄՆ դոլար
Պաշտոնական կայքէջ
Scarface (1983 film) Վիքիպահեստում

Սպիով Դեմքը (անգլերեն՝ Scarface), 1983 թ. նկարահանված գանգստերական դրամա է։ Ֆիլմի ռեժիսորը Բրայան դե Պալման է, սցենարի հեղինակը՝ Օլիվեր Սթոունը, գլխավոր դերում հանդես է եկել Ալ Պաչինոն։

Ֆիլմը հանդիսանում է ռեժիսոր Հովարդ Հոուքսի՝ 1932 թվականին նկարահանված համանուն ֆիլմի ռիմեյքը, որտեղ գլխավոր հերոսի դերում խաղացել է Պոլ Մունին։

Սյուժե

Ֆիլմի գլխավոր հերոսը Կուբայից ԱՄՆ գաղթած, քրեական անցյալ ունեցող, կրակոտ բնավորության տեր, դեմքին տպավորիչ սպի ունեցող, ավազակ Թոնի Մոնտանան է, ում մարմնավորել է Ալ Պաչինոն։ Տոնին մեկն էր այն 125 000 կուբացիներից, ովքեր ներգաղթում են Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաք։ Նրանց մեջ շատ էին նախկին բռնադատվածներ (մոտ 25 000), որոնցից մեկը հենց Տոնին էր, լավագույն ընկերոջ՝ Մանոլո «Մեննի» Ռիբերայի (Սթիվեն Բաուեր) հետ։ ԱՄՆ-ում բնակվելուց մեկ ամիս անց, նրա ընկեր Մեննին պատմում է, որ Ֆրենկ Լոպես անունով մի մեծահարուստ(Ռոբերտ Լոգիա) պատրաստ է օգնել նրանց Գրին քարտ ստանալու, այն բանի դիմաց, եթե իրենք սպանեն Ֆիդել Կաստրոյի նախկին մերձավորներից մեկին։ Տոնին առանց մտածելու համաձայնում է և սպանում է այդ մարդուն քաղաքային միտինգի ժամանակ և նրանք ստանում են ԱՄՆ-ում ապրելու օրինական թույլատվություն։

Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում նրանք աշխատում են մի փոքր սրճարանում որպես ամաններ լվացող և խոհարար։ Սակայն Տոնին շուտ հոգնում է այդ տեսակ աշխատանքից։ Մի անգամ երեկոյան նրանք հանդիպում են թմրաբիզնեսով զբաղվող Օմար Սուարեսին (Ֆ. Մյուրեյ Աբրահամ), ով նրանց առաջարկում է մի գործարք։ Տոնին և Մանոլոն պետք է դիմավորեին Մեքսիկայից եկող 25 տոննա թմրամիջոցներով բեռնված մի նավակ, որի համար առաջարկում է յուրաքանչյուրին 500-ական դոլար։ Տոնիին դուր չի գալիս այդ առաջարկությունը և կարճ, բայց բուռն խոսակցությունից հետո Օմարը նրանց առաջարկում է մի այլ գործարք, 5 000 դոլարի դիմաց նրանք ոմն կոլումբիացիներից պետք է գնեին 25 000 դոլար արժողությամբ կոկաին։ Այդ գործարքից սկսած Տոնիի կյանքը կտրուկ փոխվում է, և նա ընկնում է թմրաբիզնեսի աշխարհ ...

Other Languages
български: Белязаният
čeština: Zjizvená tvář
dansk: Scarface
Ελληνικά: Ο Σημαδεμένος
Bahasa Indonesia: Scarface (film 1983)
lietuvių: Žmogus su randu
македонски: Лице со лузна
Bahasa Melayu: Filem Scarface (1983)
Nederlands: Scarface (1983)
norsk nynorsk: Scarface (1983)
português: Scarface (1983)
română: Scarface
srpskohrvatski / српскохрватски: Scarface
Simple English: Scarface (1983 movie)
shqip: Scarface
српски / srpski: Лице са ожиљком
中文: 疤面煞星
粵語: 疤面煞星