Սուրբ Վարվառա

Սուրբ Վարվառա
Varvara icon.jpg
Ժամանակաշրջան Հռոմեական կայսրություն
Ծնունդ 273
Ծննդավայր Նիկոմեդիա, Թուրքիա
Վախճան 308
Վախճան վայր Բաալբեկ, Բեկաայի մարզ, Լիբանան
Եկեղեցի կաթոլիկություն
Սրբացված կարգ սուրբ

Սուրբ Վարվառա ( հուն.՝ Αγία Βαρβάρα, 273, Նիկոմեդիա - 306, Հելիոպոլիս), քրիստոնյա նահատակ: Ընդհանրական Եկեղեցու սուրբ։ Նա Եվրոպայում համարվում է ճարտարապետների, շինարարների, բանտարկյալների, երիտասարդ աղջիկների պահապան սուրբը [1]:

Վարքը

Ըստ պահպանված վարքագրական տվյալների [2] [3] Սուրբ Վարվառան ծնվել է 273 թվականին Հռոմեական կայսրության Նիկոմեդիա քաղաքում՝ հեթանոսի ընտանիքում։ Վարվառան ծանոթանում է հայրենի քաղաքի որոշ քրիստոնյաների հետ և նրանց միջոցով ծանոթանում քրիստոնեական դավանանքին և մկրտվում։ Քանի, որ Վարվառան առանձնանում էր իր յուրահատուկ գեղեցկությամբ՝ հայրը նրան օտար հայացքներից, ինչպես նաև քրիստոնյաներից հեռու պահելու համար մի բարձր աշտարակ է շինել տալիս՝ դստերն այնտեղ պահելու համար: Սակայն Սուրբ Վառվառան կործանում է հոր պալատում եղած կուռքերին, և հակառակ իր հոր կամքի, հրաժարվում է ամուսնանալ հեթանոսի հետ: Դստեր անհնազանդությունը զայրացնում է նրա հորը՝ Դիոսկորոսին այն աստիճան, որ նա որոշում է սպանել սեփական դստերը: Վարվառան փախչում և ապաստան է գտնում մի լեռան վրա, սակայն մոլեգնած հայրը մի հովվից իմանում է աղջկա թաքստոցը և անհնազանդ դստերը ներկայացնում դատավորին: Դատավորի հրամանով սրբուհուն դաժան կտտանքների են ենթարկում. կոտրում են նրա ոսկորները և մերկացրած պտտեցնում են քաղաքի հրապարակներում: Սակայն Վարվառան ոչ միայն չի ուրանում Քրիստոսին այլ նաև հանդիմանում է մոլորության մեջ գտնվող դատավորին և մյուս հեթանոսներին: Դատավորը տեսնելով Վարվառայի անկոտրում կամքը՝ նրան դատապարտում է մահապատժի։ Սրբուհու դատավճիռն իրականացվում է Դիալա կոչվող գյուղում, որը գտնվում էր Հելիոպոլիս քաղաքի մերձակայքում՝ 306 թվականին։ Ըստ ավանդության Վարվառային գլխատել է նրա սեփական հայրը, ով էլ անմիջապես արժանանում է Աստծո պատժին. երկնքից կրակ է իջնում և այրում նրան [4] [5]: Այդ օրը սրբուհի Վարվառայի հետ նաև մահապատժի է ենթարկվում Հուլիանա անունով մի քրիստոնյա կին: Սուրբ Վարվառայի մասունքները մի քրիստոնյայի կողմից ամփոփվում են Հելիոպոլիս քաղաքում, որտեղից 6-րդ դարում դրանք տեղափոխվում են Կոստանդնուպոլիս:

Other Languages
العربية: بربارة
беларуская: Святая Варвара
kaszëbsczi: Swiãtô Barbara
English: Saint Barbara
Esperanto: Barbara (Sankta)
hrvatski: Sveta Barbara
Bahasa Indonesia: Barbara
italiano: Santa Barbara
日本語: 聖バルバラ
한국어: 바르바라
Lëtzebuergesch: Helleg Bäerbel
Limburgs: Barbara
Ligure: Santa Barboa
lietuvių: Šv. Barbora
македонски: Света Варвара
Picard: Sainte Barbe
română: Sfânta Barbara
slovenčina: Svätá Barbora
slovenščina: Sveta Barbara
српски / srpski: Света Варвара
Kiswahili: Barbara
Türkçe: Barbara
українська: Свята Варвара
中文: 白芭蕾