Սուրբ Լորենցոյի բազիլիկ

Սուրբ Լորենցոյի բազիլիկ
իտալ.՝ Basilica Papale di San Lorenzo fuori le Mura
Basilica of Saint Lawrence outside the Walls.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ եկեղեցի
Երկիր Վատիկան  Վատիկան
Տեղագրություն Վատիկան  Վատիկան
Անվանված Սուրբ Լավրենտ
Ճարտարապետական նկարագրություն
Հիմնադրված 6-րդ դար
Սուրբ Լորենցոյի բազիլիկը գտնվում է Վատիկանում
Սուրբ Լորենցոյի բազիլիկ
basilicasanlorenzo.it
Սուրբ Լորենցոյի արձանը

Սուրբ Լորենցոյի բազիլիկ ( իտալ.՝ Basilica Papale di San Lorenzo fuori le Mura), պապական [1] ֆրանցիսկյան բազիլիկ և ծխական եկեղեցի Իտալիայում, Հռոմում: Բազիլիկը Հռոմի Յոթ ուխտավոր եկեղեցիներից և նախկին հինգ պատրիարքային բազիլիկներից մեկն է: Այն փոխանցված է եղել Երուսաղեմի Պատրիարքարանին: Բազիլիկը իր անվանակիր Սուրբ Լորենցոյի շիրիմի սրբարանն է: Վերջինս Հռոմի առաջին յոթ սարկավագներից մեկն է եղել, որը նահատակվել է 258 թվականին: Շատ ուրիշ սրբեր ևս հուղարկավորված են այս բազիլիկում:

Պատմություն

Ներկայիս բազիլիկի տեղում Կոնստանդիանոս կայսրը կառուցել էր մի փոքր աղոթատեղի, որտեղ ըստ ավանդույթի 258 թվականին մահապատժի է ենթարկվել Սուրբ Լորենցոն: 580-ականներին Պելագիոս II Պապը լիազորեց այդ տեղում կառուցել եկեղեցի՝ ի պատիվ Սուրբ Լորենցոյի: 13-րդ դարում Հոնորիուս III Պապը լիազորեց մեկ այլ եկեղեցու կառուցում: Այն զարդարվեց ֆրեսկոներով, որոնցում պատկերված էին Սուրբ Լորենցոն և առաջին նահատակված սարկավագ Սուրբ Ստեփանոսը: Երկու կառույցները հետագայում միավորվեցին կառուցապատման ծրագրի շրջանակում: Զանգակատունը կառուցվել է 12-րդ դարում: Անմիջապես մուտքից ներս Գուլելմո Ֆրեսչի կարդինալի շիրիմն է: Ներսում երգչախմբի շրջափակը և բեմն ունեն իտալ.՝ cosmatesco զարդանախշեր, նաև կա 12 կամ 13-րդ դարի մի հրաշալի զատկական վառելամոմ: Հանդիսավոր կամարի վրա 6-րդ դարի բյուզանդական խճանկարներ են, որտեղ պատկերված է Հիսուսն իր սրբերի հետ: Բարձր խորանի ետևում պապական խորանն է, որի վրա մակագրված են կերտողների անունները (թվագրվում է 1148 թվական): 1374-1847 թվականը Սուրբ Լորենցոյի բազիլիկը եղել է Երուսաղեմի Լատինական պատրիարքարանի նստավայրը: 1943 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բազիլիկը ռմբակոծվել է: Վերականգնումը տևել է մինչև 1948 թվականը:

Other Languages