Սոցիալական շարժունություն

Սոցիլական շարժություն, անձնավորության կամ սոցիալական խմբի դիրքի փոփոխությունը հասարակության շերտակառուցվածքում։ Առանձնացվում են սոցիլական շարժության հորիզոնական (տեղափոխություն մի քաղաքից մյուսը, աշխատանքի փոփոխություն, երբ անփոփոխ է մնում մասնագիտությունը, պաշտոնը, աշխատավարձը են) և ուղղահայաց (տեղափոխություն գյուղից քաղաք, աշխատավարձի, պաշտոնի բարձրացում կամ իջեցում են) ձևերը։ Երկու դեպքում էլ հասարակությունը կարգավորում է տեղաշարժման ուղիները։ Ստրկատիրության և ֆեոդալիզմի օրոք սոցիլական շարժությունը բացառիկ երևույթ էր, իսկ բուրժուական հասարակարգում՝ օրինաչափ։ Օրինակ, ԱՄՆ-ում վերին խավերից ելածների երեք քառորդը կորցնում է իր դիրքերը և իջնում ստորին խավեր, իսկ ստորին խավերից ելածների մի մասը բարձրանում է վերին խավեր։ Այս փաստից ելնելով բուրժուական սոցիոլոգիան փորձում է հերքել դասակարգերի մարքս-լենինյան ըմբռնումը, պնդելով, որ, իբր, կայուն դասակարգեր գոյություն չունեն, բանվորն ու կապիտալիստը ժամանակի ընթացքում կարող են փոխել իրենց տեղերը։ Սոցիալիզմի օրոք սոցիալական շարժությությունը վերահսկվող պրոցես է, այն նպաստում է դասակարգերի մերձեցմանը և սոցիալապես միատարր հասարակարգի ձևավորմանը (օրինակ, բանվորների և գյուղացիների երեխաները, ստանալով բարձրագույն կրթություն, համալրում են մտավորականության շարքերը, հասարակական-քաղաքական ակտիվությունը թույլ է տալիս զբաղեցնել ղեկավար պաշտոններ են), ինչպես նաև միգրացիոն և դեմոգրաֆիական պրոցեսների օպտիմալացմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 25 CC-BY-SA-icon-80x15.png
Other Languages