Սոմերսեթ

Սոմերսեթ կամ Սոմերսեթշիր (անգլ.՝ Somerset, /ˈsʌmɚsɨt/ կամ /ˈsʌmɚsɛt/, կորն.՝ Gwlas an Hav), Անգլիայի արարողակարգային ոչ քաղաքային կոմսություն, որը գտնվում է երկրի հարավարևմտյան մասում: Զբաղեցնելով 4171 կմ² տարածք, Սոմերսեթը հյուսիսում սահմանակցում է Բրիստոլի, Գլոստերշիրի, արևելքում՝ Ուիլթշիրի, հարավ-արևելքում՝ Դորսեթի և հարավ-արևմուտքում՝ Դևոնի հետ: Հյուսիսում և արևմուտքում կոմսության տարածքը մասնակիորեն սահմանափակված է Բրիստոլի ծոցով և Սևեռն գետի գետաբերանով: Կոմսության մայրաքաղաքը համարվում է Տոնտոն քաղաքը, որը գտնվում է հարավային մասում:

Սոմերսեթի բնակչությունը 2014 թվականի դրությամբ կազմում էր 910 200 մարդ:

Կոմսության տարածքն իրենից ներկայացնում է հիմնականում գյուղական խիստ ժայռոտ տեղանք: Գոյություն ունեն վկայություններ, որ սկսած պալեոլիթի ժամանակներից տվյալ տեղանքում գոյություն են ունեցել մարդկանց բնակավայրեր, որոնք պահպանվել են նույնիսկ մեր թվարկության առաջին հարյուրամյակում՝ հռոմեական ներխուժման, և դրան հաջորդող Վաղ միջնադարի՝ անգլո-սաքսերի տիրապետության ժամանակ: Սոմերսեթը մեծ դեր է խաղացել վիկինգների դեմ Ալֆրեդ Մեծի կողմից ուժերի հավաքման գործում, ինչպես նաև ավելի ուշ հեղափոխության և Մոնմուտի ապստամբության ժամանակ:

Գյուղատնտեսությունը համարվում է կոմսության տնտեսության հիմքը: Ոչխարաբուծությունը և խոշոր եղջերավոր կենդանիների բուծումը, այդ թվում մորթու և պանրի արտադրությունը (առաջին հերթին չեդեր պանիրը), միաժամանակ համարվում է ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից զբաղմունք տարածաշրջանի համար:

Other Languages
Afrikaans: Somerset
Ænglisc: Sumorsǣte
asturianu: Somerset
azərbaycanca: Somerset
беларуская: Сомерсет
български: Съмърсет
brezhoneg: Somerset
català: Somerset
нохчийн: Сомерсет
čeština: Somerset
Cymraeg: Gwlad yr Haf
dansk: Somerset
Deutsch: Somerset
English: Somerset
Esperanto: Somerset
español: Somerset
eesti: Somerset
euskara: Somerset
suomi: Somerset
français: Somerset
Nordfriisk: Somerset
Frysk: Somerset
Gaeilge: Somerset
galego: Somerset
Gaelg: Somerset
עברית: סאמרסט
हिन्दी: समरसेट
magyar: Somerset
interlingua: Somerset
Bahasa Indonesia: Somerset
íslenska: Somerset
italiano: Somerset
日本語: サマセット
한국어: 서머싯주
kernowek: Gwlas an Hav
Lëtzebuergesch: Somerset
lietuvių: Somersetas
latviešu: Somerseta
मराठी: सॉमरसेट
Bahasa Melayu: Somerset
norsk nynorsk: Somerset
norsk: Somerset
occitan: Somerset
polski: Somerset
پنجابی: سمرسٹ
português: Somerset
română: Somerset
русский: Сомерсет
Scots: Somerset
srpskohrvatski / српскохрватски: Somerset
Simple English: Somerset
slovenščina: Somerset (grofija)
српски / srpski: Самерсет
svenska: Somerset
Türkçe: Somerset
اردو: سمرسیٹ
Tiếng Việt: Somerset
Volapük: Somerset
Winaray: Somerset
中文: 森麻實郡
Bân-lâm-gú: Somerset
粵語: 森麻錫郡