Սիրաք (գիրք)

Picto infobox book.png
Սիրաքի Իմաստություն
հին հուն․՝ Σοφια Σιραχ
Zentralbibliothek Zürich - Alle Weissheit ist bey Gott dem Herrn - 000012138.jpg
Սիրայի որդի Ջոշուայի իմաստության գիրք, առաջին գլուխ, անհայտ նկարիչ, 1654
ՀեղինակBen Sira
Տեսակկրոնական գիրք և գրական ստեղծագործություն
Ժանրխրատական
Մասն էԱստվածաշունչ, Երկրորդականոն գրքեր և հրեական ապոկրիֆ
Լեզուեբրայերեն, հունարեն
Ստեղծման տարեթիվմ.թ.ա. 170 թվականին (կամ մ. թ. ա. 290)
ԿայքՍիրաք
Ecclesiasticus Վիքիպահեստում

Սիրաք կամ Բեն Սիրայի գիրք[1], հիմնականում հայտնի է Սիրաքի իմաստություն (Wisdom of Sirach), որպես եկեղեցական գիրք նաև` Էկլեսիաստիկուս (Σοφία Ἰησοῦ Σειράχ-Ecclesiasticus)[2][3], Աստվածաշունչ մատյանի Հին Կտակարանի հետ կապված գրքերից, որն ըստ Ռուսական Ուղղափառ եկեղեցու ոչ կանոնիկ գրքերից մեկն է (ի թիվս Սողոմոնի իմաստության գրքի և Եսայի մարգարեի գրքի), Հունական Ուղղափառ եկեղեցում նախատեսված է ընթերցումների համար (ἀναγιγνωσκόμενα)[4], իսկ Կաթոլիկ եկեղեցին գիրքը դասում է երկրորդական կանոնիկ կամ դևթերոկանոնիկ գրքերի շարքին (լատ.՝ Deuterocanonical books)։ Ուղղափառության մեջ, ի տարբերություն կաթոլիզմի, իր բովանդակությամբ ամբողջովին չի հանդիսանում հավատի կանոնների և բարոյական նորմերի կրողը, բայց օգտակար է և խրատական։

Սիրաքը Բողոքականության Հին Կտակարանի գրքերի մաս չի կազմում և ընդգրկված չէ Հուդայականության Սուրբ գրքում` Եբրայերեն Աստվածաշնչում («Թանախ» - ձեռագիր Թորա):

Սիրաքը կազմվել է եբրայերենով մ.թ.ա. 170 թվականին[5] (կամ մ. թ. ա. 290 թվականին[6])։ Ստեղծագործության մեջ, որը ենթադրվում է, որ գրել է Բեն Սիրաքը, ապա թոռան ձեռքով Եգիպտոսում թարգմանվել հունարեն, հեղինակը փորձում է պաշտպանել հրեական կրոնն ու մշակույթը հելլենիզմից։ Հունարեն այս թարգմանությունը Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում կատարված քրիստոնյա եկեղեցու պատմության մեջ ամենահին մեզ հասած հունական թարգմանության` Սեպտուագինտայի մեջ է ընդգրկվել (LXX, մ.թ.ա. 3-2 դարեր), որից էլ կատարվել են Հին Կտակարանի այլ լեզուներով՝ այդ թվում նաև հայերեն (գրաբար), թարգմանությունները[3][7]։

Բեն Սիրայի գրքում արծարծված են բազում թեմաներ՝ ընկերություն, ազնվություն, երեխաների դաստիարակություն, կանայք, բժիշկներ, հիվանդներ, Իսրայելի հին պատմություն, պաշտամունք, ազատություն, մահ և այլն[6]։

Other Languages
català: Siràcida
čeština: Sírachovec
Deutsch: Jesus Sirach
English: Sirach
Esperanto: Siraĥ
français: Siracide
गोंयची कोंकणी / Gõychi Konknni: सिराक आचें पुस्तक
עברית: בן סירא
hrvatski: Knjiga Sirahova
hornjoserbsce: Jězus Sirach
Bahasa Indonesia: Kitab Yesus bin Sirakh
italiano: Siracide
日本語: シラ書
한국어: 집회서
Lingua Franca Nova: Sirac
മലയാളം: സിറാക്ക്
Bahasa Melayu: Yesus bin Sirakh
norsk nynorsk: Siraks bok
norsk: Siraks bok
português: Eclesiástico
Runa Simi: Iklisiyastiku
srpskohrvatski / српскохрватски: Knjiga Sirahova
Simple English: Sirach
slovenčina: Kniha Sirachovcova
slovenščina: Sirah
Tagalog: Sirac
Türkçe: Sirak
Tiếng Việt: Sách Huấn Ca
Winaray: Sirac
ייִדיש: בן סירא