Սիրամարգ

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սիրամարգ (այլ կիրառումներ)
Սովորական սիրամարգ
Սպիտակ սիրամարգ

Սիրամարգը հավազգիների կարգի փասիանների ընտանիքի թռչուն է։ Լինում է 2 տեսակ՝ սովորական և կապտաթև։

Տեսակներ

Սովորական սիրամարգ

Արուի մարմնի երկարությունը 100-125 սմ է, պոչինը՝ 40-45 սմ, կենդանի զանգվածը՝ 4–4,25 կգ։ Բույն շինելու ժամանակ նա վառ, հարսանեկան զգեստ է «հագնում»։ Կտղուցի ժամանակ նա հովհարաձև բացում է իր՝ մինչև 130 սմ երկարության վերնապոչը (սխալմամբ անվանում են պոչ), որի երփներանգ «աչիկներով» զարդարված փետուրները շլացուցիչ են. գլուխը, պարանոցը և կրծքի մի մասը կապույտ են, մեջքը՝ կանաչ, մարմնի ստորին մասը՝ սև, գլխին՝ ոսկեգույն «թագ»։ Դրա համար էլ արու սիրամարգին անվանում են կենդանություն առած ծիածան։ Այդ երփներանգությունն ստեղծում են ոչ թե փետուրների գույները, այլ նրանց վրայի շատ նուրբ մազիկները, որոնք ծածկված են էլ ավելի մանր մազիկներով։

  • Էգ սիրամարգերը փոքր են, պարզ գունավորված վերնապոչի երկարացած փետուրներ չունեն։ Սիրամարգը քայլում է հպարտ, սիգաճեմ՝ կարծես հայելու առջև կոտրատվելով։
  • Բնադրում է գետնին, էգը դնում է 5–6 ձու և խնամքով պահպանում դրանք, բնից գրեթե չի հեռանում։ Սիրամարգերը սնվում են հիմնականում բուսական կերով, նաև միջատներով, փափկամարմիններով, մողեսներով։
  • Սիրամարգի շքեղ փետրազգեստը շատ վաղուց հրապուրել է մարդկանց։ Հնդկաստանում սովորական սիրամարգին պահում են իբրև կիսաընտանի գեղազարդիչ թռչուն։ Եվրոպա ( Հունաստան) է բերվել հավանաբար V դարում։ Կենդանաբանական այգում մեր տեսածը սովորական սիրամարգն է։

Կապտաթև սիրամարգ

Գունավորումն ավելի վառ է։ Էգերը քիչ են տարբերվում արուներից։ Հանդիպում են Հնդկաչինում, Մալակկայում, Սումատրայում։

1936 թ-ին հայտնաբերվել են նաև աֆրիկյան սիրամարգեր, որոնք ապրում են Կոնգո գետի ավազանի անտառներում։

Վայրի սիրամարգերը բնակվում են թփուտներում, անտառների բացատներում, գետափերին։

Other Languages
Afrikaans: Pou
aragonés: Pavo (chenero)
العربية: طاووس (جنس)
авар: ТӀавус
azərbaycanca: Tovuzquşu
башҡортса: Тауистар
беларуская: Паўліны
беларуская (тарашкевіца)‎: Паўліны
বাংলা: ময়ূর
brezhoneg: Pavo
català: Pavo
Cebuano: Pavo
čeština: Páv
Чӑвашла: Турткăшсем
Ελληνικά: Παγώνι
English: Pavo (genus)
Esperanto: Pavo
español: Pavo (género)
eesti: Paabulind
euskara: Pavo
français: Pavo
עברית: טווס
hrvatski: Paunovi
magyar: Pavo
Bahasa Indonesia: Pavo (marga)
Ido: Pavono
italiano: Pavo
日本語: クジャク属
ქართული: ფარშავანგი
қазақша: Павлиндер
한국어: 공작속
Кыргызча: Павлиндер
Latina: Pavo (genus)
Lëtzebuergesch: Pohunn
lietuvių: Povai
latviešu: Pāvi
македонски: Паун
Bahasa Melayu: Burung Merak
Nederlands: Pauwen
occitan: Pavo (genre)
Ирон: Мæлхъ
polski: Pavo
română: Păun
armãneashti: Pâunu
русский: Павлины
संस्कृतम्: मयूरः
srpskohrvatski / српскохрватски: Paunovi
Simple English: Asiatic peafowl
slovenščina: Pav (rod)
српски / srpski: Паун
українська: Павич
oʻzbekcha/ўзбекча: Tovuslar
Tiếng Việt: Chi Công
Winaray: Pavo
Bân-lâm-gú: Khóng-chhiok
粵語: 孔雀屬