Սիգ

Coregonus artedi

Սիգ ( լատ.՝ Coregonus), սաղմոնների ընտանիքի ձուկ։

Նկարագիրը

Մարմինը տափակ է՝ կողքերից մի փոքր սեղմված, երկարությունը 30–40 (երբեմն՝ մինչև 60) սմ է, զանգվածը՝ մինչև 3,5 կգ։ Գլուխը փոքր է, դունչը՝ սուր։ Թեփուկները համեմատաբար խոշոր են։ Մարմնի ընդհանուր գունավորումն արծաթափայլ է՝ երկնագույն նրբերանգով։ Մեջքը մուգ կանաչ է, մոխրագույն կամ գրեթե սև, կողքերը՝ արծաթավուն, փորիկը՝ սպիտակ։ Մեջքի և կողքերի վերին մասի թեփուկների արտաքին եզրերը հաճախ մանր պուտերով են, լողակները՝ մոխրագույն, կրծքային և փորային լողակները՝ երբեմն բաց նարնջագույն։

Սեռահասուն է դառնում 2–3 տարեկանում։ Այդ շրջանում արուների կողքերի թեփուկների վրա հայտնվում է շատ փոքրիկ մաշկային բրգիկ։ Բազմանում է նոյեմբեր–դեկտեմբերին՝ լճի առափնյա տարածքներում՝ 1–8 մ խորություններում։ Ձկնկիթը (մինչև 35 հզ. հատ) դնում է լճի ավազոտ հատակին՝ ափին մոտ։

Մատղաշն սկզբում սնվում է պլանկտոնային օրգանիզմներով, սեռահասունները՝ ստորակարգ խեցգետնակերպներով, փափկամարմիններով, երբեմն՝ սեփական ձկնկիթով և այլն։

Other Languages
Alemannisch: Felchen
العربية: كورجون
azərbaycanca: Siqi
башҡортса: Алабалыҡ
català: Coregonus
Cebuano: Coregonus
čeština: Síh
Deutsch: Coregonus
English: Coregonus
Esperanto: Koregono
español: Coregonus
euskara: Coregonus
فارسی: سفیدماهی
suomi: Coregonus
français: Coregonus
galego: Coregonus
italiano: Coregonus
ქართული: სიგი
қазақша: Ақ сақа
lietuvių: Sykai
Nederlands: Coregonus
polski: Coregonus
română: Coregonus
русский: Сиги
саха тыла: Майаҕастар
svenska: Sikar (fisk)
Türkçe: Coregonus
українська: Сиг
Tiếng Việt: Chi Cá hồi trắng
Winaray: Coregonus