Սեմյուել Ռիչարդսոն

Կենսագրություն

Հայտնի է Ռիչարդսոնի «Պամելան կամ փոխհատուցված առաքինություն» (1740) վեպը, որի կենտրոնում սպասուհու և կալվածատիրոջ միջե եղած վարպետորեն մշակված սոցիալ-էթիկական բախումն է։ Վեպն առաջացրեւ է պարոդիական վերաշարադրանքներ և «շարունակություններ»։

Ռիչարդսոնի ստեղծագործության բարձրակետը «Կլարիսա» (հատոր 1-7, 1747-1748) վեպն է, որի հերոսուհին նոր ժամանակների արձակի առաջին ողբերգական կերպարներից մեկն է։ «Սըր Չարլզ Գրանդիսոնի պատմությունը» (հատոր 1-7, 1754) վեպում անբասիր հերոս ստեղծելու հեղինակի փորձն անհաջող է անցել։

Ռիչարդսոնի ստեղծագործությունը բարձր են գնահատել Վոլտերը, Դիդրոն։ 20-րդ դարի հետաքրքրությունը Ռիչարդսոնի նկատմամբ վերակենդանանում է։

Other Languages