Սեղմելիություն

Սեղմելիություն

Սեղմելիություն, ծավալային առաձգականություն, նյութի՝ արտաքին բազմակողմանի ճնշման ազդեցությամբ ծավալը դարձելիորեն փոխելու հատկություն։ Սեղմելիությամբ օժտված են բոլոր նյութերը։ Եթե նյութը սեղմման ընթացքում քիմիական, կառուցվածքային և այլ փոփոխությունների չի ենթարկվում, ապա արտաքին ճնշման սկզբնական արժեքը վերականգնելիս սկզբնական ծավալը վերականգնվում է։ Ճնշման ոչ մեծ փոփոխությունների դեպքում ծավալի Δv/v հարաբերական փոփոխությունը համեմատական է ճնշման Δρ փոփոխությանը։

  • Սեղմելիության չափ

Սեղմելիության չափ

Որպես սեղմելիության չափ ընդունում են β=1/v(Δv/Δρ) մեծությունը, որը կոչվում է սեղմելիության գործակից։ K=1/β կոչվում է ծավալային առաձգականության մոդուլ(տես Մոդուլներ առաձգականության)։ Սեղմելիությունը անմիջականորեն որոշում են ճնշման տակ մարմինների ծավալի փոփոխությամբ, ձայնագիտական չափումների ճնշման տակ բյուրեղային ցանցի պարամետրերի չափումների հիման վրա։ Գազերի (գոլորշիներ), հեղուկների և պինդ մարմինների սեղմելիությունն իմանալն անհրաժեշտ է ջերմային մեքենաների աշխատանքի, քիմիատեխնոլոգիական պրոցեսների, ինչպես նաև մեծ արագություններով շարժման դեպքում առաջացող աերո- և հիդրոդինամիկական երևույթների հաշվարկի համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 278 CC-BY-SA-icon-80x15.png
Other Languages
Afrikaans: Saampersbaarheid
asturianu: Compresibilidá
čeština: Stlačitelnost
Ελληνικά: Συμπιεστότητα
español: Compresibilidad
français: Compressibilité
日本語: 圧縮率
қазақша: Сығылу
latviešu: Saspiežamība
Bahasa Melayu: Kebolehmampatan
Nederlands: Compressibiliteit
norsk nynorsk: Kompressibilitet
português: Compressibilidade
русский: Сжимаемость
srpskohrvatski / српскохрватски: Stišljivost fluida
slovenščina: Stisljivost
српски / srpski: Стишљивост флуида
українська: Стисливість
Tiếng Việt: Độ nén
中文: 压缩性