Սեբաստիան Կել

Football pictogram.svg
Սեբաստիան Կել
Sebastian Kehl.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՍեբաստիան Կել
ՔաղաքացիությունըFlag of Germany.svg Գերմանիա
Ծննդյան ամսաթիվփետրվարի 13, 1980 (38 տարեկան)
ԾննդավայրՀեսսեն, Գերմանիա
Հասակ188 սմ
Քաշ80 կգ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱվարտել է կարիերան
Համար-
Պատանեկան կարիերա
1985 - 1994Գերմանիա Լարբախ (Տան)
1994 - 1998ԳերմանիաԲորուսիա (Ֆուլդա)

Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1998 - 2000Գերմանիա Հաննովեր 9632 (2)
2000 - 2001Գերմանիա Ֆրայբուրգ40 (4)
2001 - 2015Գերմանիա Բորուսիա Դորտմունդ274 (20)
Ազգային հավաքական
2001 - 2010Գերմանիա Գերմանիայի հավաքական31 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սեբաստիան Կել (գեր.՝ Sebastian Kehl; փետրվարի 14, 1980, Հեսսեն), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ով ներկայումս խաղում է գերմանական Բորուսիա Դորտմունդ ակումբում, որպես կիսապաշտպան։ 2008-2014 թվականներին եղել է Դորտմունդի Բորուսիայի ավագը։ 2014 թվականի հուլիսի 10-ի դրությամբ տրանսֆերային արժեքը 1,000,000€ է։

Կենսագրություն

Կելը «Դորտմունդի Բորուսիա» է եկել 2001-2002 թթ.՝ «Ֆրայբուրգ» ակումբից, մերժելով «Մյունխենի Բավարիայի» առաջարկը։ 2006 թ.-ի վիրահատությունից հետո բաց է թողել 2006-2007 մրցաշրջանի առաջին կեսը, խաղադաշտ է դուրս եկել փետրվարի 4-ին, որից հետո ստիպված է եղել բաց թողնել ևս 4 շաբաթ։ 2012 թ. նրա՝ Նյուրնբերգի դեմ ընկերական խաղում խփած գոլը ճանաչվեց Գերմանիայի ամսվա լավագույն գոլ[1]։ 2013 թ.-ի ապրիլին Դորտմունդի Բորուսիան Կելի հետ պայմանագիրը երկարաձգեց մեկ տարով։ Հաջորդ տարի Բորուսիան կրկին 1 տարով երկարաձգեց պայմանագիրը գերմանացի կիսապաշտպանի հետ, ով էլ հայտարարեց, որ այդ տարի կավարտի իր ֆուտբոլային կարիերան։ 2014-15 մրցաշրջանում առաջին գոլը խփել է Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակչի խաղի 107-րդ րոպեին, և հենց Կելի հրաշալի գոլի շնորհիվ Բորուսիան հաղթեց Հոֆֆենհայմին։

Կարիերան հավաքականում

2001 թ.-ի մայիսի 29-ին նորամուտը նշեց Գերմանիայի հավաքականում՝ Սլովակիայի դեմ խաղում, որը անցկացվել է Բրեմենում։ Այդ խաղում առաջին խաղակեսից հետո նա փոխարինման դուրս եկավ Մարկո Ռախմերի փոխարեն և օգնեց թիմին հաղթել 2-0 հաշվով։ Ազգային ընտրանու հետ Սեբաստիանը մասնակցել է 2 Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների. 2002 թ.-ին վաստակել է արծաթե մեդալ, իսկ 2006 թ.-ին՝ բրոնզ։ 2004 թ.-ին Պորտուգալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը Կելը և հավաքականի մյուս անդամները չկարողացան մասնակցել խմբային փուլից դուրս չգալու պատճառով։

Other Languages
العربية: سباستيان كيل
تۆرکجه: زباستین کل
беларуская: Себасцьян Кель
беларуская (тарашкевіца)‎: Сэбастыян Кель
bosanski: Sebastian Kehl
čeština: Sebastian Kehl
Esperanto: Sebastian Kehl
español: Sebastian Kehl
français: Sebastian Kehl
hrvatski: Sebastian Kehl
Bahasa Indonesia: Sebastian Kehl
italiano: Sebastian Kehl
lietuvių: Sebastian Kehl
Malagasy: Sebastian Kehl
Bahasa Melayu: Sebastian Kehl
Nederlands: Sebastian Kehl
português: Sebastian Kehl
română: Sebastian Kehl
Simple English: Sebastian Kehl
slovenščina: Sebastian Kehl
Türkçe: Sebastian Kehl
українська: Себастьян Кель
Tiếng Việt: Sebastian Kehl