Սառույցի և կրակի երգ (գիրք)

Picto infobox book.png
Սառույցի և կրակի երգ
A Song of Ice and Fire book collection box set cover (1).jpg
Հեղինակ Ջորջ Մարտին
Տեսակ վեպերի շարք
Ժանր ֆանտաստիկ վեպ և high fantasy
Կազմված է Գահերի խաղ, Արքաների պատերազմը, Թրերի մրրիկ, Անգղների խրախճանք, Պար վիշապների հետ և Ձմռան քամիները
Բնօրինակ լեզու ամերիկյան անգլերեն
Նկարագրում է «Սառույցի և կրակի երգ»-ի աշխարհ
Երկիր Flag of the United States.svg  Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հրատարակման տարեթիվ 1996
Պարգև(ներ)
Կայք georgerrmartin.com/book-category/?cat=song-of-ice-and-fire և georgerrmartin.com
A Song of Ice and Fire Վիքիպահեստում

Սառույցի և կրակի երգ, էպիկական ֆենտեզի ժանրի վեպերի շարք, հեղինակ՝ ամերիկացի վիպասան և կինոսցենարիստ Ջորջ Մարտին։ Շարքի առաջին գիրքը՝ «Գահերի խաղ»-ը, հեղինակը սկսել է գրել 1991 թվականին, իսկ առաջին անգամ գիրքը հրատարակվել է 1996-ին։ Ի սկզբանե Մարտինը նախատեսել էր եռագրություն գրել։ Իսկ այսօր պլանավորված յոթ գրքերից հինգն արդեն հրատարակվել են։ Մարտինից հինգ տարի պահանջվեց վերջին` հինգերորդ գիրքը՝ «Պար վիշապների հետ»-ը գրելու համար, որը հրատարակվել է 2011-ին։ Վեցերորդ վեպը՝ «Ձմռան քամիներ»-ը, դեռ գրվում է։

Սառույցի և կրակի երգ-ի գործողությունները տեղի են ունենում հորինված մայրցամաքներում՝ Վեստերոսում և Էսսոսում։ Վեպը պատմվում է հերոսների դեմքից, ովքեր առաջին գրքում ինն են, իսկ վերջինում՝ երեսունմեկը։ Երեք հիմնական պատմությունները հյուսված են մի քանի արքայատոհմերի միջև Վեստերոսին տիրելու համար մղվող պատերազմի, Վեստերոսի ամենահյուսիսում գերբնական Սպիտակ քայլողների աճող վտանգի և գահընկեց արված թագավորի դստեր՝ Դեյեներիս Թարգերիենի՝ Երկաթե գահին տիրելու ձգտումների շուրջ։

Սյուժե

«Սառույցի և կրակի երգ» շարքի իրադարձությունները կատարվում են հորինված աշխարհում, որը հիշեցնում է միջնադարյան Եվրոպան։ Այս աշխարհում ամառն ու ձմեռը տևում են մի քանի տարիներ, և դրանով էլ ավարտվում է տասնամյա պատերազմը։

Սյուժետային գծերի շարքը կապված է Երկաթե՝ Վեստերոսի գահի համար մղվող կռվի հետ։ Առաջին գրքում թագավոր Ռոբերտ Բարատեոնի մահից հետո վերսկսվում է իշխանության համար կռիվ ազդեցիկ ընտանիքների և նրանց աջակիցների միջև, որը սկիզբ է առնում պալատական խարդավանքներով, իսկ հետո վեր է ածվում քաղաքացիական պատերազմի։ Որոշ երկրների համայնքներ առանձնանում են՝ հայտարարելով իրենց անկախ պետություններ։

Սյուժեի գլխավոր գիծը, որի կենտրոնում Ջոն Սնոուն է, կապված է Վեստերոսի հյուսիսում տեղի ունեցող իրադարձությունների հետ, որտեղ հսկայական պատնեշը պաշտպանում է մարդկանց հարավային թագավորությունները վայրի հողերից։ Այստեղ ամառվա վերջին հայտնվում են Ուրիշները՝ չար էակներ՝ կապված սառույցի և մահվան հետ։

Երկի մի մասը նկարագրում է Վեստերոսի տարածքներից դուրս տեղի ունեցող իրադարձությունները՝ արևելյան Էսսոս մայրցամաքում։ Թարգերիենների արքայատոհմի վերջին ներկայացուցիչ Դեյեներիս Թարգերիենը փորձում է գտնել իր համար դաշնակիցներ, որպեսզի ետ բերի իր նախապապերին պատկանող Երկաթե Գահը։ Դեյեներիսը դառնում է երեք վիշապների տիրուհի։

Other Languages
беларуская: Песня Лёду і Агню
беларуская (тарашкевіца)‎: Сьпеў лёду і агню
français: Le Trône de fer
Bahasa Indonesia: A Song of Ice and Fire
日本語: 氷と炎の歌
Кыргызча: Муз жана от ыры
srpskohrvatski / српскохрватски: A Song of Ice and Fire
Simple English: A Song of Ice and Fire
slovenščina: Pesem ledu in ognja
српски / srpski: Песма леда и ватре
Tiếng Việt: A Song of Ice and Fire
Bân-lâm-gú: A Song of Ice and Fire