Սահմանադրականություն

Սահմանադրականություն, գաղափարների, վերաբերմունքի և վարքագծի համալիր, համաձայն որի կառավարության իշխանությունը ծագում է և սահմանափակված է հիմնական օրենքից[1]:

Քաղաքական կազմակերպությունները սահմանադրական են այնքան, որքան նրանք «ունեն իշխանության վերահսկողության ինստիտուցիոնալիզացված մեխանիզմներ քաղաքացիների շահերը և ազատությունները պաշտպանելու համար, այդ թվում նաև նրանց, որոնք փոքրամասնություն են կազմում»[2]: Ինչպես նկարագրում է քաղաքագետ և սահմանադրագետ Դեյվիդ Ֆելմանը

Aquote1.pngՍահմանադրականությունը բնութագրում է պատմական փորձի մեջ խոր արմատացած բարդ կոնցեպցիա, որը կառավարական իշխանությունը իրականացնող պաշտոնյաներին ենթարկում է ավելի բարձր օրենքի սահմանափակումների: Սահմանադրականությունը հռչակում է իրավունքի, այլ ոչ թե պետական պաշտոնյաների կամայական դատողությունների կամ սովորական կարգադրությունների գերակայության ցանկալիությունը…. Ժամանակակից հանրային իրավունքին և պետական կառավարման հիմունքներին նվիրված ողջ գրականության մեջ, սահմանադրականության կոնցեպցիայի կենտրոնական տարրն է հանդիսանում այն, որ քաղաքական հասարակությունում պետական պաշտոնյաները չեն կարող անել այն ամենը, ինչ կցանկանան և իրենց ընտրած եղանակով: Նրանք պարտավոր են պահպանել ինչպես իշխանության սահմանափակումները, այնպես էլ հասարակության գերագույն, սահմանադրական օրենսդրության մեջ ամրագրած գործընթացները: Այդ իսկ պատճառով կարելի է ասել, որ սահմանադրականության անկյունաքարն է հանդիսանում գերագույն օրենքի շրջանակներում գործող սահմանափակ կառավարության կոնցեպցիան[3]:Aquote2.png


Գրականություն

  • Գագիկ Հարությունյան // Նոր հազարամյակի սահմանադրականությունը. Իրականության պարադիգմաները և մարտահրավերները: Երևան, «Նժար», 2013, 526 էջ:
Other Languages