Ռումինական լեյ

Ռումինական լեյ
Leu românesc
500 լեյ արժողության թղթադրամ (2005)
500 լեյ արժողության թղթադրամ (2005)
ISO 4217 կոդRON
ԵրկիրՌումինիա Ռումինիա
Կազմված է100 ռումինական բանից
Մետաղադրամներ1, 5, 10, 50 բան
Թղթադրամներ1, 5, 10, 50, 100, 200, 500 լեյ
Կենտրոնական բանկՌումինիայի ազգային բանկ
Վեբ-կայքwww.bnr.ro
1 EUR= 1 EUR ~ 4,5[1] RON

Ռումինական լեյը (ռում.՝ leu-առյուծ, հոգն. lei) Ռումինիայի ազգային արժույթն է: Լեյի արտադրյալը բանն է՝ «1 լեյ = 100 բան» հարաբերակցությամբ։ Կոդ՝ ISO 4217 RON (ROmanian New Leu, մինչև 2005 թ. - ROL, ROmanian Leu, 2015 թվականից - RON, Romanian Leu):

Համառուսական արժութային դասակարգչի համաձայն՝ Ռումինիայի ազգային արժույթը կոչվել է.

  • ROL -սկզբում՝ լեյ, իսկ 2005 թվականի հունիսի 1-ից մինչև 2007 թվականի փետրվարի 1-ը հին ռումինական լեյ,
  • RON - 2005 թվականի հունիսի 1-ից նոր ռումինական լեյ, հետո պարզապես լեյ, ավելի ուշ դարձյալ նոր ռումինական լեյ, ներկայում՝ ռումինական լեյ:

Պատմություն

1660 թվականին հատված մետաղադրամ՝ առյուծի պատկերով (համարվում է ռումինական լեյի նախատիպը)

Մինչև Ռումինիայի ներկայիս տարածքի ներառումը Հռոմեական կայսրության կազմ, շրջանառության մեջ են եղել հունական, հռոմեական, մակեդոնական, ինչպես նաև կելտական, գետական, դակյան դրամներ: Կելտական և դակյան դրամների հունական կրկնօրինակները հատվել են մ. թ. ա. մոտ 300 թվականից մինչև մ. թ. 1-ին դարը: 2-3-րդ դարերում շրջանառության մեջ են եղել գլխավորապես հռոմեական, հետագայում՝ մինչև 14-րդ դարը, առավելապես՝ բյուզանդական դրամներ[2]:

14-րդ դարից շրջանառության մեջ են մտել հունգարական, չեխական, բուլղարական, վենետիկյան, ջենովական և այլ դրամներ: Վալախիայում արծաթյա դինարներ և բանիներ սկսել է հատել Վլադիսլավ I-ը (1364-1377), Մոլդովայում՝ արծաթյա գրոշներ է հատել Պետրու I Մուշատը (1375-1391): Տրանսիլվանիայում դրամների հատումը սկսվել է 14-րդ դարում: 16-րդ դարից սկսած՝ թուրքական տիրապետության ժամանակաշրջանում, հատվել են թուրքական դրամներ, ապա 1690-1780 թվականներին՝ ավստրիական:

1 լեյ արժողության մետաղադրամ Կարոլ I-ի դիմանկարով (1885)[3]

1853 թվականին Ռումինիայի անկախության համար պայքարող կազմակերպություններից մեկում տպվել են 10 դուկատ արժողության թղթադրամներ: Դրանց վրա առկա էին Օսմանյան տիրապետության դեմ պայքարող գործիչներ Դ. Բրետիանուի, Կ. Ռոզետտիի և Ս. Գոլեսկուի ստորագրությունները: Սրանք շրջանառության մեջ չեն դրվել, բայց թղթադրամների ռումինական գրացուցակում ներկայացվում են որպես առաջին ռումինական թղթադրամներ:

1856 թվականի սեպտեմբերի 1-ին Մոլդովայի բանկը թողարկում է թղթադրամներ, որոնց անվանական արժեքը գրված էր երկու լեզվով՝ ռումիներեն (լեյ) և ֆրանսերեն (պիաստր)։

1867 ապրիլի 22-ին շրջանառության մեջ է մտնում լեյը, որը հավասար էր 100 բանի։ Ներդրվում է Լատինական դրամական միության համանմանությամբ դրամական համակարգ (Ռումինիան պաշտոնապես չէր մտնում միության մեջ)։

1867-1890 թվականներին զուգահեռաբար շրջանառվել են լեյը և ֆրանսիական ֆրանկը։ 1877 թվականին թողարկվել են «հիփոթեքային թղթադրամներ»՝ Ֆինանսների նախարարության և Ռումինիայի ազգային բանկի կողմից (չնայած բանկը ստեղծվել է 1880 թվականին միայն)։

1890 թվականից սկսած՝ լեյը դարձել է միակ ազգային արժույթը[4]։

100 լեյ արժողության մետաղադրամ՝ Կարոլ II-ի դիմանկարով (1936)[5]

1917 թվականին գերմանական և ավստրոհունգարական զորքերի կողմից շրջափակված տարածքներում շրջանառվել են Ռումինիայի կենտրոնական բանկի կողմից թողարկված թղթադրամներ՝ 25 բանից մինչև 1000 լեյ։ Պատերազմից հետո Ավստրո-Հունգարիայից Ռումինիային անցած տարածքների մի մասում՝ 1918 թվականի դեկտեմբերի 1-ից, սկսել է նորից կիրառվել լեյը։

1919 թվականին հունիսի 10-ից մինչև օգոստոսի 28-ը իրականացվել է թղթադրամների դրոշմակնքում՝ Ավստրոհունգարական բանկի դրոշմակնիքով՝ «TIMBRU SPECIAL ROMANIA» (բացառությամբ 1 և 2 կրոն արժողության թղթադրամների)։ Դրոշմակնքված կրոնները, ինչպես նաև 1 և 2 կրոն արժողության թղթադրամները հավասարապես շրջանառվել են՝ 1 լեյը=2 կրոն հարաբերակցությամբ։ Կրոնների գործածությունից հանումը սկսվել է 1920 թվականի սեպտեմբերի 1-ին և շարունակվել մինչև 1921 թվականի վերջը:

1944 թվականին ոչ մեծ քանակությամբ թողարկվել են «Կարմիր բանակի հրամանատարության» թղթադրամներ՝ 5-ից 1000 լեյ անվանական արժեքով: 1944 թվականի հոկտեմբերին Ռումինիայի կառավարությունը հետ է գնել այդ լեյերը, շրջանառությունից դուրս եկած լեյերը հանձնվել են խորհրդային ռազմական հրամանատարությանը:

1947 թվականի հունվարի 15-ից 22-ը անցկացվել է դրամային ռեֆորմ: Հին դրամական միավորները փոխարինվել են 1947 թվականի նմուշի լեյով:

5 լեյ արժողության մետաղադրամ Միխայ I-ի դիմանկարով (1947)[6]

1952 թվականի հունվարի 28-ից 31-ը իրականացվել է դրամական երկրորդ ռեֆորմը, դրամական միավորը փոխարինվել՝ 1952 թվականի նմուշի լեյով: Առաջին հազար լեյը փոխարինվել է 100:1, երկրորդ և երրորդ հազարը՝ 200:1, իսկ 3000 հին լեյից բարձրը՝ 400:1 հարաբերակցությամբ: Պետական և կորպորատիվ ձեռնարկությունների դրամական միջոցները փոխանակվել են 200:1, բանկային հաշիվների վրա եղած միջոցները 20:1 հարաբերակցությամբ: Բնակիչների բանկային խնայողությունները՝ առաջին հազարի դեպքում հաշվարկվել են 50:1, երկրորդի և երրորդի դեպքում՝ 100:1, չորրորդից սկսած՝ 200:1 հարաբերակցությամբ, իսկ վարձերը, հարկերը և աշխատավարձերը՝ 20:1 հարաբերակցությամբ[2]:

Օրենքի համաձայն՝ 2004 թվականի հուլիսի 14-ից 2005 թվականի հուլիսի 1-ը շրջանառության մեջ է դրվել նոր լեյը (=10000 հնին համապատասխան)[7][8]: Հին թղթադրամները և մետաղադրամները որպես օրինական վճարման միջոց ընդունվել են մինչև 2006 թվականի դեկտեմբերի 31-ը:

2007 թվականի հունվարի 1-ից Ռումինիայի ազգային բանկը հին լեյերը փոխարինում է նորերով՝ առանց քանակի և ժամկետի սահմանափակման:

Other Languages
العربية: ليو روماني
asturianu: Leu
žemaitėška: Romonėjės liėjė
беларуская: Румынскі лей
беларуская (тарашкевіца)‎: Румынскі лей
български: Румънска лея
বিষ্ণুপ্রিয়া মণিপুরী: রোমানিয়ান লিউ
bosanski: Rumunski lej
català: Leu romanès
čeština: Rumunské leu
Ελληνικά: Λέου Ρουμανίας
English: Romanian leu
Esperanto: Rumana leo
español: Leu rumano
français: Leu roumain
galego: Leu romanés
עברית: לאו רומני
hrvatski: Rumunjski lej
magyar: Román lej
Bahasa Indonesia: Leu Rumania
íslenska: Rúmenskt lei
italiano: Leu romeno
ქართული: რუმინული ლეი
latviešu: Rumānijas leja
македонски: Романска леа
Nederlands: Roemeense leu
norsk nynorsk: Rumensk leu
occitan: Leu romanés
polski: Lej
português: Leu romeno
rumantsch: Leu rumen
română: Leu românesc
саха тыла: Румыния лиэйэ
srpskohrvatski / српскохрватски: Rumunski lej
Simple English: Romanian leu
slovenčina: Nový rumunský lei
српски / srpski: Румунски леј
svenska: Rumänsk leu
Türkçe: Rumen leyi
українська: Румунський лей
oʻzbekcha/ўзбекча: Ley (pul birligi)
მარგალური: რუმინული ლეი
Yorùbá: Leu Románíà
Bân-lâm-gú: Romania leu