Ռոկամադուր

Բնակավայր
Ռոկամադուր
Զինանշան
Heraldique Blason ville fr Rocamadour (Lot).svg

Rocamadour overview.jpg
Երկիր Ֆրանսիա  Ֆրանսիա
Մակերես 49,42±0 կմ²
ԲԾՄ 279 մետր
Բնակչություն 628 մարդ ( 2015) [1]
Ժամային գոտի UTC+1 և UTC+2
Փոստային ինդեքսներ 46500
Պաշտոնական կայք mairierocamadour.fr
##Ռոկամադուր (Ֆրանսիա)
Red pog.png

Ռոկամադուր ( ֆր.՝ Rocamadour, օքս.՝ Ròc Amador), կոմունա Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, Լո դեպարտամենտում: Փոքրիկ միջնադարյան քաղաքը և նրա սրբավայրերը մեծ ճանաչում ունեն Ֆրանսիայի զբոսաշրջիկների և ուխտագնացների շրջանում։

Կոմունան գտնվում է Կերսի պատմական պրովինցիայի Վերին Կերսի կրաքարային սարահարթի կենտրոնում, Ալզու գետից 150 մետր բարձրության վրա։ Ռոկամադուրը մտնում է Տիրամոր ակնածանքի ընդունված վայրերի ցանկում ( ֆր.՝ Ville mariale), և արդեն XII դարում նա դարձավ ուխտագնացության վայր հայտնի ու անհայտ բազում քրիստոնյաների համար ( ֆր.՝ roumieux). նրանց թվում էին անգլիացի արքա Հենրիխ Երկրորդը, Սիմոն դե Մոնֆորը, Բլանկա Կաստիլյանը՝ պատանի Լյուդովիկոս IX-ի հետ, սուբր Դոմինիկն ու Բեռնարը [2]), որոնք գալիս էին այստեղ խոնարհվելու սև մադոննայի և սուրբ Ամադուրի առաջ [3]:

Ռոկամադուրը, լինելով հոգևոր կենտրոն, համարվում է նաև Ֆրանսիայի կարևորագույն զբոսաշրջային կենտրոններից մեկը, որը տարեկան այցելում են գրեթե 1,5 միլիոն զբոսաշրջիկներ. այդ ցուցանիշով Ռոկամադուրը զիջում է Մոն Սեն Միշել կղզուն, Կարկասոն ամրոցին, Էյֆելյան աշտարակին և Վերսալին [4]:

Միջնադարյան քաղաք Ռոկամադուրը պահպանել է մի քանի ապրացրած դարպասներ (porte Salmon, porte Cabilière, porte de l’hôpital, porte du figuier)։ Մեծագույն աստիճանը, որով ուխտագնացները նախկինում ծնկադիր բարձրանում էին (ներկայումս նման բան հազվադեպ է պատահում), հրապարակից տանում է սրբավայրերին՝ բազիլիկե Սեն Սյովերին ( ֆր.՝ basilique Saint-Sauveur), սուրբ Ամադուրի դամբարանին (դասարակարգված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանագության օբյեկտների ցանկում [5]), Sainte-Anne, Saint-Blaise, Saint-Jean-Baptiste, Notre-Dame (որտեղ գտնվում է սև մադոննայի արձանը) և Saint-Michel ժամատներին։ Այդ համալիրի մոտ գտնվում է Տյուլի եպիսկոպոսների պալատը [2]:

Կրոնական կառույցների և ժամատների համալիրից ներքև գտնվող բնակչության կյանքը բոլոր ժամանակներում կախված է եղել ուխտագնացների հոսքից և զբոսաշրջային առևտրից։ Ռոկամադուրի անունն է կրում պանրի մի տեսակ, որը պատրաստվում է այծի կաթից և 1996 թվականին արժանացել է Ֆրանսիայի ազգային որակավորման կենտրոնի մրցանակի։

Ծանոթագրություններ

  1. Recensement de la population 2015 — 2017.
  2. 2,0 2,1 Didier Poux Rocamadour, haut-lieu de pèlerinage. — Albi: Apa-Poux, 1992.
  3. Բացակայում է որևէ փաստացի հիմք՝ սուրբ Ամադուրին (կամ Ռոկոմադուրի Ամատորին) Օսերի եպիսկոպոս Ամատորի հետ նույնացնելու համար:
  4. «Մոն Սեն Միշել աբբայությունը հանգցնում է իր 1300 մոմերը» (ֆրանսերեն)։ actualitte.com կայք։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-04-ին։ Վերցված է 2013-06-30 
  5. http://whc.unesco.org/fr/list/868/multiple=1&unique_number=1019
Other Languages
беларуская: Ракамадур
беларуская (тарашкевіца)‎: Ракамадур
brezhoneg: Ròcamador
català: Ròcamador
Cebuano: Rocamadour
English: Rocamadour
Esperanto: Rocamadour
español: Rocamadour
euskara: Ròcamador
suomi: Rocamadour
français: Rocamadour
Frysk: Rocamadour
galego: Rocamadour
magyar: Rocamadour
italiano: Rocamadour
Bahasa Melayu: Rocamadour
Nederlands: Rocamadour
polski: Rocamadour
Piemontèis: Rocamadour
português: Rocamadour
română: Rocamadour
русский: Рокамадур
slovenčina: Rocamadour
svenska: Rocamadour
українська: Рокамадур
Tiếng Việt: Rocamadour
Volapük: Rocamadour
Winaray: Rocamadour
Bân-lâm-gú: Rocamadour