Ռոբին Հուդ։ Գողերի արքայազնը

Picto infobox cinema.png
Ռոբին Հուդ: գողերի արքայազնը
Robin Hood: Prince of Thieves
159px-Robin hood 1991.jpg
Երկիր Flag of the United States.svg  Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Flag of the United Kingdom.svg  Միացյալ Թագավորություն
Ժանր Արկածային ֆիլմ
Թվական 1991
Լեզու Անգլերեն
Ռեժիսոր Քևին Ռեյնոլդս
Պրոդյուսեր Փեն Դենշամ,
Ռիչարդ Բարտոն Լյուիս,
Ջոն Ուոթսոն,
Քևին Քոսթներ
Սցենարի հեղինակ Փեն Դենդշամ,
Ջոն Ուոթսոն
Դերակատարներ Քևին Քոսթներ,
Մորգան Ֆրիմեն,
Ալան Ռիքման,
Քրիստիան Սլեյթեր
Օպերատոր Դուգլաս Մայլսոմ
Երաժշտություն Մայքլ Քեյմեն
Մոնտաժ Փիթեր Բոյլ
Նկարահանման վայր Aysgarth Falls [1], Hardraw Force, Seven Sisters [1], Հադրիանոսի պատ [1], Wardour Castle [1] և Burnham Beeches [1]
Կինոընկերություն
Տևողություն 143 րոպե
Բյուջե 48 000 000 $ [2] (գնահատիչ)
Շահույթ 390 493 908 $ [2]
IMDb ID 0102798

Ռոբին Հուդ։ գողերի արքայազնը ( անգլ.՝ Robin Hood: Prince of Thieves), ռեժիսոր Քևին Ռեյնոլդսի արկածային ֆիլմը։

Սյուժե

Ռոբինը Լոքսլիից, ով անգլիացի ազնվական է, ընկերոջ և մահվան դատապարտված մավր Ազիմի հետ փախչում է արաբական գերությունից, որտեղ հայտնվել էր Խաչակրաց արշավանքների ժամանակ։ Փախուստի ժամանակ Ռոբինի ընկերոջը ծանր վիրավորում են, և նա որոշում է մնալ և մահանալ կռվելով, որպեսզի հեռանալու ժամանակ տա մնացածներին։ Նա Լոքսլիին խնդրում է հոգ տանել իր քրոջ՝ Մարիանի մասին։ Ազիմի հետ վերադառնալով Անգլիա՝ ազնվականը պարզում է, որ կալվածքը սննկացված է, հայրը՝ սպանված, իսկ հողերը գրավել է Նոթինգհեմի շերիֆը, որն օգտվել էր Անգլիայի օրինական թագավոր Ռիչարդ Առյուծասիրտի բացակայությունից և պատրաստվում է տապալել նրան թագավորական գահից։ Հավաքվելով Շերվուդյան անտառում յեոմեններից կազմված խումբ՝ Լոքսլին, ում կոչում են Ռոբին Հուդ, սկսում է վրեժխնդիր լինել շերիֆից և օգնել նրա կողմից հարստահարված ժողովրդին։

Շուտով Ռոբին Հուդի բանակը սկսում է ստեղծել մեծ խնդիրներ շերիֆի համար։ Նա նշանակում է մեծ գլխագին առաջնորդի գլխի համար, բայց ժողովուրդը չի դավաճանում իր հերոսին։ Շերիֆը օգնության է կանչում վարձկան զինվորներին, որոնց հավաքում է կելտերից։ Նրանք իրականացնում են բարեհաջող օպերացիա և բացահայտում են ավազակների ապաստարանը, բայց ավազակների մեծ մասին հաջողվում է թաքնվել։ Այդ իսկ ժամանակ Նոթինգհեմի շերիֆը փորձում է ուժով ամուսնանալ Մարիան Դյուբայի հետ, որն ուներ թագավորական ծագում։ Այն օրը, երբ պետք է տեղի ունենար ապստամբ գերիների գլխատումը և շերիֆի հարսանիքը, Ռոբին Հուդը իրականացնում է վտանգավոր օպերացիա։ Նրան և իր օգնականներին հաջողվում է փրկել իրենց ընկերներին և կանգնեցնել շերիֆին։ Վերջնական մարտի ժամանակ Ռոբինը առավելություն է վերցնում շերիֆի նկատմամբ, իսկ Ազիմը սպանում է դժոխքի ծնունդին՝ Մարտիանա կախարդին։

Ֆիլմի եզրափակիչ դրվագում Ռիչարդ Առյուծասիրտը, ով տուն էր վերադարձել, օրհնում է Ռոբինի և Մարիանի ամուսնությունը։

Other Languages
srpskohrvatski / српскохрватски: Robin Hood: Prince of Thieves