Ռիկարդու Կուարեժմա

Football pictogram.svg
Ռիկարդու Կուարեժմա
պորտ.՝ Ricardo Quaresma
Ricardo Quaresma na Exponor.JPG
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՌիկարդու Անդրադե Կուարեժմա Բերնարդու
Ազգությունըպորտուգալացի
ՔաղաքացիությունըՊորտուգալիա Պորտուգալիա
ՄականունԳնչու
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 26, 1983()[1], Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, թուրքական «Բեշիքթաշի» և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։ Ավելի վաղ հանդես է եկել պորտուգալական «Սպորտինգում» և «Պորտու», իսպանական «Բարսելոնայում», իտալական «Ինտերում», անգլիական «Չելսիում» և արաբական «Ալ-Ահլիում»:

Կուարեժման Պորտուգալիայի և Իտալիայի չեմպիոն է, Պորտուգալիայի, Իտալիայի, Անգլիայի և Թուրքիայի ազգային գավաթների դափնեկիր, ով հաղթող է ճանաչվել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների Լիգայում և դարձել է միջմայրցամաքային խաղերի գավաթակիր։ Կուարեժման 2000-ականների լավագույն տեխնիկա ունեցող խաղացողներից մեկն է, ով հայտնի է ֆուտբոլային հնարքների հիանալի կատարումով։ Նա կատարում է այնպիիս հնարքներ, ինչպիսիք են օրինակ ռաբոնա և տրիվելա[2]:

Կարիերան հավաքականում

Կուարեժման Պորտուգալիայի հավաքականում 2011 թվականի փետրվարին (աջից արգենտինացի Մարկոս Ռոխոն է)

2000 թ. Կուարեժման օգնել պատանեկան Պորտուգալիայի հավաքականին հաղթել մինչև 16 տարեկանների Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը[3]: Պորտուգալիայի ազգային հավաքականում Ռիկարդուն իր նորամուտը նշեց 2003 թ. հունիսին՝ 20 տարեկան հասակում, Բոլիվիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպման ընթացքում։ Վնասվածքի պատճառով բաց թողեց Եվրոպայի 2004 թվականի առաջնության և Օլիմպիական Խաղերին մասնակցությունը Սկոլարիի մարզչական որոշման արդյունքում նա չի մասնակցել շխարհի Առաջնություն 2006-ին։

2007 թ. մարտի 24-ին նա խփեց իր առաջին գնդակը հավաքականի կազմում՝ Բելգիայի հավաքականի դեմ հանդիպման ընթացքում[4]: Եվրոպայի Առաջնության 2008-ի ընթացքում մասնակցել է Պորտուգալիայի երկու խաղերին և մեկ անգամ գրավել Չեխիայի հավաքականի դարպասը։ 2011 թ-ց ակտիվորեն ներգրավել է ազգային թիմի խաղերին։ Եվրո-2012-ի Ընտրական մրցաշարում Կուարեժման անցկացրել է 4 հանդիպում. երկու անգամ հանդես է եկել մեկնարկային կազմում՝ փոխարինելով վնասվածք ստացած Կրիշտիանու Ռոնալդուին:

Ակումբներում խաղային պրակտիկայի բացակայության պատճառով երկու տարի շարունակ չի կանչվել հավաքական։

2014 թվականի մայիսի 13-ին Կոարեժմայի անունը եղել է Ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության խաղացողների մեջ՝ Պորտուգալիայի կազմում[5], սակայն մեկ շաբաթ անց հայտարարվել է, որ նա դուրս է մնում մասնակիցների ցանկից[6]:

2016 թվականի մայիսին Կուարեժման ստացել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016-ի մասնակցության ուղեգիր և մեկնել Ֆրանսիա։ 1/8-րդ եզրապակցչի 87-րդ րոպեին Խորվաթիայի դեմ խաղում նա դուրս է եկել փոխարինման։ Խաղը ավարտվում է ոչ ոքի և մրցավարը նշանակում է լրացուցիչ տասնհինգ րոպեներ, որի ընթացքում 117-րդ րոպեին Ռոնալդուի հարվածը հասցնում է եզրափակման։ Դրանոց նա ապահովում է Պորտուգալիայի հավաքականի մասնակցությունը մեկ քառորդ եզրափակչին (ընդդեմ Լեհաստանի)։

Other Languages
asturianu: Ricardo Quaresma
azərbaycanca: Rikardo Kuarejma
беларуская: Рыкарду Куарэжма
беларуская (тарашкевіца)‎: Рыкарду Куарэжма
čeština: Ricardo Quaresma
français: Ricardo Quaresma
Bahasa Indonesia: Ricardo Quaresma
lietuvių: Ricardo Quaresma
македонски: Рикардо Кварежма
Bahasa Melayu: Ricardo Quaresma
Nederlands: Ricardo Quaresma
português: Ricardo Quaresma
srpskohrvatski / српскохрватски: Ricardo Quaresma
Simple English: Ricardo Quaresma
slovenčina: Ricardo Quaresma
српски / srpski: Рикардо Кварежма
Kiswahili: Ricardo Quaresma
українська: Рікарду Куарежма
Tiếng Việt: Ricardo Quaresma