Ռեզիստոր

Ռեզիստոր
Նշանակումը էլեկտրական շղթայում, վերևում՝ փոփոխական, ներքևում՝ հաստատուն դիմադրություններով ռեզիստորներ

Ռեզիստոր (անգլ.՝ resistor, լատիներեն՝ resistere դիմադրել), էլեկտրական շղթայի կառուցվածքային տարր (ավարտուն շինվածքի տեսքով), որի հիմնական ֆունկցիոնալ դերը հոսանքը և լարումը կարգավորելն է՝ շղթայում հոսանքին որոշակի (նոմինալ) դիմադրություն ցույց տալու ճանապարհով։ Ռադիոէլեկտրոնային սարքավորումներում ռեզիստորները հաճախ կազմում են բոլոր դետալների կեսից ավելին (մինչև 80%)։ Որոշ ռեզիստորներ կիրառում են ջերմաստիճանը չափելու համար (այդպիսի ռեզիստորներում խիստ արտահայտված է ջերմաստիճանից դիմադրության կախվածությունը) կամ որպես դիմադրություններ (որպես էտալոնային դիմադրություն՝ չափ)։ Արդյունաբերության թողարկած ռեզիստորները տարբերվում են դիմադրության արժեքով, դիմադրության նոմինալ արժեքների թույլատրելի շեղումով (0,25-25%) և ցրվող հզորությամբ (0,01-150 վտ)։

Ռեզիստորի դիմադրությունը նշված է լինում նրա իրանի վրա կամ թվային արտահայտությամբ կամ կոդավորված ձևով։ Կախված նյութից, որից պատրաստված է ռեզիստորի հոսանքահաղորդ մասը, տարբերում են մետաղական, ածխային, խեցեղեն և այլ ռեզիստորներ։ Փոշուց, խոնավությունից և արտաքին մեխանիկական վնասվածքներից պաշտպանելու համար դրանք ծածկում են ապակե էմալով կամ որևէ այլ կարծր նյութով։ Գոյություն ունեն ինչպես հաստատուն, այնպես էլ փոփոխական դիմադրություններով ռեզիստորներ։

Ռեոստատների գործողությունը հիմնված է հաղորդչի դիմադրության՝ հաղորդչի երկարությունից ունեցած կախվածության վրա։ Ռեոստատների կառուցվածքը հնարավորություն է տալիս փոխել այն տեղամասի երկարությունը, որով հոսանք է անցնում։ Այդ երկարության մեծացման դեպքում ռեոստատի դիմադրությունն աճում է, փոքրացման դեպքում՝ նվազում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png
Other Languages
Afrikaans: Resistor
aragonés: Resistor
العربية: مقاوم كهربي
azərbaycanca: Rezistor
تۆرکجه: دیرنچ
башҡортса: Резистор
беларуская: Рэзістар
беларуская (тарашкевіца)‎: Рэзыстар
български: Резистор
বাংলা: রোধক
bosanski: Otpornik
нохчийн: Резистор
čeština: Rezistor
Cymraeg: Gwrthydd
Ελληνικά: Αντιστάτης
English: Resistor
Esperanto: Rezistilo
español: Resistor
eesti: Takisti
suomi: Vastus
Nordfriisk: Mötjstande
Frysk: Wjerstân
Gaeilge: Friotóir
galego: Resistencia
עברית: נגד
हिन्दी: प्रतिरोधक
hrvatski: Otpornik
Kreyòl ayisyen: Rezistò
interlingua: Resistor
Bahasa Indonesia: Resistor
íslenska: Viðnámstæki
italiano: Resistore
日本語: 抵抗器
Basa Jawa: Résistor
ქართული: რეზისტორი
қазақша: Резистор
ភាសាខ្មែរ: រេស៊ីស្ទ័រ
ಕನ್ನಡ: ರೋಧಕ
한국어: 저항기
kurdî: Tirûş
Latina: Restitorium
lumbaart: Resistor
lietuvių: Rezistorius
latviešu: Rezistors
македонски: Отпорник
മലയാളം: പ്രതിരോധകം
монгол: Резистор
मराठी: रोधक
Bahasa Melayu: Perintang
မြန်မာဘာသာ: လျှပ်ခံ
नेपाल भाषा: रेजिस्तर
norsk nynorsk: Komponenten motstand
Oromoo: Rezisterii
ਪੰਜਾਬੀ: ਅਵਰੋਧਕ
polski: Opornik
پنجابی: روک
português: Resistor
română: Rezistor
русский: Резистор
русиньскый: Резістор
srpskohrvatski / српскохрватски: Otpornik
Simple English: Resistor
slovenčina: Rezistor
slovenščina: Upor (elektrotehnika)
српски / srpski: Отпорник
Seeltersk: Wierstande
Basa Sunda: Résistor
svenska: Resistor
తెలుగు: నిరోధకం
тоҷикӣ: Резистор
Tagalog: Resistor
татарча/tatarça: Резистор
українська: Резистор
اردو: مزاحم
oʻzbekcha/ўзбекча: Rezistor
Winaray: Resistor
吴语: 电阻器
ייִדיש: רעזיסטאר
中文: 電阻器
Bân-lâm-gú: Tiān-chó͘-khì
粵語: 電阻器